From Wikipedia, the free encyclopedia
«Սոչի», ռուսական համանուն քաղաքի ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 2018թ. հուլիսի 4-ին։ Տնային հանդիպումները անց է կացնում «Ֆիշտ» մարզադաշտում։ 2019թ. հուլիսից հանդես է գալիս ռուսական Պրեմիեր լիգայում։
Ակումբը ստեղծվել է 2018թ. հուլիսի 4-ին[1]։ 2017/2018 մրցաշրջանի ավարտից հետո հայտնվեց ինֆորմացիա՝ Սանկտ-Պետերբուրգի «Դինամո» ակումբի հնարավոր Սոչի տեղափոխման մասին։ Հունիսի 15-ին «Դինամո»-ի խաղացողները սկսեցին վերակնքել պայմանագրերը նորաստեղծ «Սոչի»-ի հետ։
Մինչև դեբյուտային մրցաշրջանի սկսվելը ակումբը անց է կացրել 5 ընկերական խաղ՝ Ռուստաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ակումբների հետ։ Առաջին մրցակիցը ԱԳՄԿ Ալմալիկն էր (1:0)[2]։
Առաջին պաշտոնական խաղերը ակումբն անց էր կացնում Սլավա Մարտելի անվան Կենտրոնական մարզադաշտում, որովհետև «Ֆիշտ» մարզադաշտը 2018թ. Աշխարհի Առաջնությունից հետո դեռևս պատրաստ չէր ընդունել խաղեր[3]։
Հուլիսի 17-ին մրցաշրջանի առաջին խաղում ՖԱ «Սոչի»-ին տան դաշտում պարտվեց մոսկովյան «Սպարտակ 2»-ին 1:0 հաշվով[4]։ Երկրորդ խաղաշրջանում ակումբին հաջողվեց տանել առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում՝ 2:1 հաշվով առավելության հասնելով «Ֆակել»-ի նկատմամբ[5][6]։ Առաջին երեք հյուրընկալված խաղերում «Սոչի»-ն պարտություն չկրեց և վաստակեց 5 միավոր։ Ձմեռային դադարից հետո թիմը սկսեց հաջող հանդես գալ և նույնիսկ հայտնվեց Ֆուտբոլի Ազգային Լիգայի առաջին հորիզոնականում, իսկ «Շիննիկ»-ի հետ խաղում ոչ-ոքիից հետո հայտնվելով երկրորդ հորիզոնականում ակումբը ապահովեց տեղը Պրեմյեր-Լիգայում 2019-2020 մրցաշրջանի համար։ Մրցաշրջանի ավարտից հետո մի քանի ֆուտբոլիստ տեղափոխվեցին «Սոչի»` «Զենիթ»-ում քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։ Պատմության մեջ Պրեմիեր-Լիգայի շրջանակներում իր առաջին հանդիպման ժամանակ ակումբը պարտվեց մոսկովյան «Սպարտակ»-ին՝ գնդակ բաց թողնելով միակ գոլը մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ Ակումբի առաջին գոլը Պրեմիեր-Լիգայում խփել է Դմիտրի Պոլոզը։ Մրցակցի դաշտում առաջին հաղթանակը թիմը տարել է 8-րդ խաղաշրջանում «Ռուբին»-ի նկատմամբ՝ 3:0 հաշվով։ Իսկ տան դաշում առաջին հաղթանակը տարել է «Ախմատ»-ի նկատմամբ 2:0 հաշվով՝ 11-րդ տուրում։
Մուգ կապույտ | Սպիտակ |
Խորհրդանիշը ընտրվել է 2018թ. հուլիսի 4-ին ՝ «Վկոնտակտե» սոցցանցում՝ պաշտոնական քվեարկությամբ։ Այն իրենից ներկայացնում է եռանկյունաձև սուրանկյուն մուգ կապույտ վահան՝ դեղնա-մոխրագույն եզրավորումով, որի վերևի մասում գտնվում է գտնվում է ակումբի խորհրդանիշը՝ հովազը։ Կենտրոնում գտնվում է «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Սոչի» գրառումը, իսկ ներքևում արծաթագույն ֆուտբոլային գնդակն է։ Խորհրդանիշը նման է «Սոչի» հոկեյի ակումբի խորհրդանիշին։
Գործունեության տարիներ | Մարզահագուստի արտադրող | Հովանավորներ |
---|---|---|
2018թ․- մեր օրեր | Nike | Առանց հովանավոր |
№ | Դիրքը | Անունը | Ծննդյան տարեթիվը |
---|---|---|---|
12 | Դպ | Նիկոլայ Զաբալոտնի | 1990 |
35 | Դպ | Սոսլան Ջանաև | 1987 |
20 | Պշտ | Իգոր Յուրգանով | 1993 |
24 | Պշտ | Էլմիր Նաբիուլին | 1995 |
25 | Պշտ | Իվան Նոբոսելցև | 1991 |
26 | Պշտ | Նիկիտա Կալուգին | 1998 |
27 | Պշտ | Կիրիլ Զաիկա | 1992 |
32 | Պշտ | Միխա Մելյա | 1990 |
34 | Պշտ | Տիմոֆեյ Մարգասով | 1992 |
45 | Պշտ | Իվան Միլադինովիչ | 1994 |
90 | Պշտ | Պավել Շակուրո | 1997 |
№ | Դիրքը | Անունը | Ծննդյան տարեթիվը |
---|---|---|---|
5 | Կիս | Ալեքսեյ Պոմերկո | 1990 |
15 | Կիս | Իբրահիմ Ցալագով | 1990 |
16 | Կիս | Կրիստիան Նոբոա | 1985 |
17 | Կիս | Անդրեյ Մոստովոյ | 1997 |
18 | Կիս | Նիկիտա Բուրմիստրով | 1989 |
77 | Կիս | Դմիտրի Պոլոզ | 1991 |
94 | Կիս | Դուշան Լագատոր | 1994 |
9 | Կիս | Անտոն Զաբալոտնի | 1991 |
10 | Հրձ | Մակսիմ Բարսով | 1993 |
21 | Հրձ | Ակմալ Բախտիյարով | 1998 |
87 | Հրձ | Ալեքսնադր Կարապետյան | 1987 |
Եկել են
Դիրքը | Խաղացող | Նախորդ ակումբը |
---|---|---|
Դպ | Սոսլան Ջանաև | Պոլշի Մեձ |
Դպ | Եվգենի Ֆրոլով | Օրենբուրգ |
Պշտ | Էլմիր Նաբիուլլին | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Պշտ | Միխա Մևլյա | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Պշտ | Ֆյոդոր Կուդրյաշով | Իստանբուլ Բաշակշեհիր |
Պշտ | Պավել Շակուրո | Տյումեն |
Պշտ | Տիմոֆեյ Մարգասով | Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) |
Պշտ | Իբրահիմ Ցալլագով | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Պշտ | Իվան Նովոսելցև | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Կիս | Անդրեյ Մոստովոյ | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Կիս | Քրիստիան Նոբոա | )Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Հրձ | Ալեքսանդր Կարապետյան (ֆուտբոլիստ) | Պրոգրես |
Հրձ | Դմիտրի Պոլոզ | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Հրձ | Անտոն Զաբալոտնիյ | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Հրձ | Վլադիմիր Օբուխով | Մորդովիա |
Հեռացել են
Դիրքը | Խաղացող | Նոր ակումբը |
---|---|---|
Պշտ | Ալան Կասաև | Լոկոմոտիվ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա) |
Պշտ | Ռոման Կոսիչուկ | Ֆակել |
Պշտ | Եվգենի Պեսեգով | Ռոտոր |
Հրձ | Նիկոլայ Աբոլսկի | Դինամո |
Եկել են
Դիրքը | Խաղացող | Նախորդ ակումբը |
---|---|---|
Պշտ | Ադիլ Ռամի | Ֆեներբահչե ՖԱ |
Կիս | Էրիկ Վարդանյան | Փյունիկ ՖԱ |
Հրձ | Ալեքսանդր Կոկորին | Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ) |
Հեռացել են
Դիրքը | Խաղացող | Նոր ակումբը |
---|---|---|
Դրպ | Եվգենի Ֆրոլով | Կռիլյա Սովետով |
Պշտ | Ֆեոդոր Կուդրյաշով | Անտալյասպոր |
Ղեկավարող կազմ |
Ժամանակահատվածը | Ավագ |
---|---|
2018-2019 | Եվգենի Պեսեգով |
2019-մեր օրեր | Սոսլան Ջանաև |
Մրցաշրջան | Ընդամենը | Միջինում | Ընդամենը | Միջինում | Ընդամենը | Միջինում |
---|---|---|---|---|---|---|
Բոլոր խաղերը | Տնային հանդիպումներ | Հյուրային հանդիպումներ | ||||
2018/19 | 143 889 | 3787 | 71 377 | 3757 | 72 512 | 3816 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.