From Wikipedia, the free encyclopedia
«Սոբիբոր» (ռուս.՝ Собибо́р), ռուսական ռազմական դրամա, Կոնստանտին Խաբենսկու առաջին աշխատանքը որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։ Գլխավոր դերերը կատարում են Կոնստանտին Խաբենսկին ու Քրիստոֆեր Լամբերը։
Սոբիբոր ռուս.՝ Собибор | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | Սոբիբորի ապստամբություն |
Թվական | 2017 և 2018 |
Լեզու | ռուսերեն, գերմաներեն, լեհերեն և իդիշ |
Ռեժիսոր | Կոնստանտին Խաբենսկի |
Պրոդյուսեր | Գլեբ Ֆետիսով |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Մեդինսկի, Ալեքսանդր Ադաբաշյան, Աննա Չեռնակովա և Կոնստանտին Խաբենսկի |
Դերակատարներ | Կոնստանտին Խաբենսկի, Քրիստոֆեր Լամբեր, Մարիա Կոժևնիկովա, Դայնյուս Կազլաուսկաս, Դիրք Մարտենս, Միխալինա Օլշանսկա, Վոլգանգ Սերնի, Ֆելիչե Յանկել, Գելա Մեսխի, Մաքսիմիլիան Դիր, Մինդաուգաս Պապինիգիս, Սաուլյուս Բալանդիս, Mikołaj Krawczyk?, Andrius Paulavičius?, Ramūnas Rudokas? և Šarūnas Zenkevičius? |
Երաժշտություն | Կուզմա Բոդրով |
Պատմվածքի վայր | Սոբիբոր |
Նկարահանման վայր | Վիլնյուս |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի մայիսի 3-ին[1]։ Ֆիլմի հիմքում ընկած է գրող Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչերսկի։ Ճեղքում դեպի անմահություն» գրքի համառոտ բովանդակությունում։ Ֆիլմն ստեղծվել է «Патриот Продакшнс» ստուդիայում։
Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որ տեղի է ունեցել 1943 թվականին օկուպացված Լեհաստանի տարածքում՝ նացիստական Սոբիբոր մահվան ճամբարում։ Ֆիլմի գլխավոր հերոսը խորհրդային հրեա Ալեքսանդր Պեչերսկին է (Կոնստանտին Խաբենսկի), որ ինտենդանտ է, բանակային մատակարարող, ունի լեյտենանտի կոչում։ 1943 թվականի հոկտեմբերին նա գերի է ընկնում և հայտնվում Սոբիբոր համակենտրոնացման ճամբարում, ուր հրեաներին տանում էին արդեն ոչ թե աշխատեցնելու, այլ գազի խցիկներում ոչնչացնելու նպատակով։ Ալեքսանդրը, որ հոգով ուժեղ և բարոյապես անընկճելի անձնավորություն էր, հաջողվում է երեք շաբաթվա ընթացքում ծրագրել ինտերնացիոնալ ապստամություն Արևմտյան Եվրոպայից և Լեհաստանից բերված կալանավորների մասնակցությամբ։ Այդ ապստամբությունը դարձել է միակ հաջողվածը պատերազմի ամբողջ ընթացքում, և ավարտվել է նացիստական մահվան ճամբարից կալանավորների զանգվածային փախուստով։
Ֆիլմն ստեղծվել է Իլյա Վասիլևի «Ալեքսանդր Պեչերսկի։ Ճեղքում դեպի անմահություն» գրքի հիման վրա[2]։ Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է՝ «Լեգենդ փախուստի մասին»։ Սկզբում ֆիլմի ռեժիսորը եղել է Անդրեյ Մալյուկովը[3]։ Ապա նրան փոխարինել է գլխավոր դերակատար Կոնստանտին Խաբենսկին, որի համար այն դարձել է ռեժիսորական նորամուտ[4]։
Ավելի ուշ Կոնստանտին Խաբենսկին «ԿինոՊոիսկին» տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, թե սկզբում ֆիլմի ռեժիսոր նշանակվել է Մալյուկովը՝ բացատրելով դա նրանով, որ իրեն սկզբում հրավիրել են որպես դերասան, իսկ ռեժիսորն այդ ժամանակ վերջնականապես հաստատված չի եղել։ Խաբենսկին կատակել է. «Եթե չգտնեք արժանավոր մեկին, ֆիլմը կնկարահանեմ ես»։ Այդ արտահայտությունը լուրջ է ընդունվել պրոդյուսերների կողմից։ Խաբենսկին սկզբում հրաժարվել է ռեժիսորի աթոռից, բայց հետո տվել է իր համաձայնությունը։ Իսկ Մալյուկովը մնացել է ֆիլմի գեղարվեստական ղեկավար, և նրա խորհուրդներն օգտակար են եղել Խաբենսկու համար, որն իր առաջին քայլերն էր անում որպես ռեժիսոր։
Հիմնական նկարահանումներն անցկացվել են Լիտվայում, որտեղ կառուցվել են համակենտրոնացման ճամբարի դեկորացիաներ Սոբիբորում հնագիտական պեղումների մասնակիցների գծագրերի հիման վրա[3]։
Ռուսաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականի հունվարի 29-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան և Լենինգրադը ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրելու տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որ անցկացվել է Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոնում։ Ցուցադրությանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ֆիլմի ստեղծագործական խումբը[5]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 23-ին Վարշավայում։ Ֆիլմի առաջին ռուսական ցուցադրությունը կայացել է ապրիլի 24-ին Ալեքսանդր Պեչերսկու հայրենի քաղաքում՝ Դոնի Ռոստովում։
Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի Առաջին ալիքով[6]։
Ֆիլմն արժանացել է միջին գնահատականի ռուս կինոքննադատների կողմից։ Megacritic կայքում միջին միավորը կազմել է հնարավոր 10-ից 7,0՝ հիմնված 26 գրախոսությունների վրա[7]։ «Новая газета» թերթից Լարիսա Մալյուկովան ֆիլմին տվել է 10 հնարավորից 8 միավոր[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.