From Wikipedia, the free encyclopedia
Սյոր-Վարանգեր (նորվ.՝ Porsanger, սամ.՝ Mátta-Várjjaga gielda), կոմունա Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում։ Վարչական կենտրոնն է Կիրկենես քաղաքը։ Զբաղեցնում է 3967.5 կմ² տարածք։ Ունի 9860 բնակիչ (2012 թ.): Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Կոմունան արևելքից սահմանակից է Ռուսաստանի Մուրմանսկի մարզին[2]։
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
Մտնում է | Ֆինմարք | ||||
Վարչկենտրոն | Կիրկենես | ||||
Լինդա Բեատա | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Պաշտոնական լեզուներ | բուկմոլ | ||||
Բնակչություն (2012) | 9860 | ||||
Ազգային կազմ | սաամներ | ||||
Տարածք | 3967.5 | ||||
Հիմնադրված է | 1858[1] թ. | ||||
Սահմանակցում է | Nesseby, Pechengsky District?, Ինարի և Վադսյո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 2030 | ||||
sor-varanger.kommune.no | |||||
Սյոր-Վարանգերի Նեյիդեն գյուղում է գտնվում սկոլթ-սաամների մշակույթի թանգարանը (Østsamisk museum):
2012 թվականի մայիսի վերջից գործում է Սյոր-Վարանգերի և ռուսական Պեչեգանի շրջանի բնակիչների՝ այդ տարածքներում առանց վիզային տեղաշարժի մասին համաձայնագիրը[3]։
Կոմունայի Sør-Varanger անվանումն առաջացել է համանուն ֆյորդի անունից։ Ver հայերեն նշանակում է «ձկնորսական գյուղ», իսկ angr՝ «ֆյորդ»։
Կոմունայի զինանշանը հաստատվել է 1982 թվականի ապրիլի 16-ին։ Այն պատկերում է կրակի 3 բոց։ Երեք թիվը ցույց է տալիս կոմունայի եկամտի երեք աղբյուրները՝ գյուղատնտեսություն, լեռնահանքային արդյունաբերություն և ձկնորսություն։ Բացի այդ, երեք թիվը նաև խորհրդանշում է կոմունայի երեք գետերը՝ Նեյդեն, Պացոկի և Վորեմա, ինչպես նաև 3 մշակույթները՝ նորվեգական, սաամական և ֆիննական[4]։
Կոմունայի մակերեսը կազմում է 3968 կմ²։ Այն սահմանակից է Ռուսաստանին և Ֆինլանդիային։ Վարչական կենտրոնը Կիրկենես քաղաքն է։ Այն հանդիսանում է Hurtigruten նավագնացության երթուղու և Е105 մայրուղու վերջնակետը։ Կիրկենեսի մոտ է գտնվում համանուն օդանավակայանը, որտեղից իրականացվում է դեպի Օսլո գնացող ուղիղ չվերթներ։ Վարչական կենտրոնում տեղակայված է ռուսական հյուպատոսություն։ Պացոկի գետի երկայնքով տեղակայված են նաև այլ քաղաքներ ու գյուղեր։
Տարածքի մեծ մասը զբաղեցնում են կեչու և սոճու անտառները։ Բարենցի ծովի առափնյա տարածքներում առկա են բազմատեսակ մացառաթփեր։
2009 թվականին միլիարդատեր Ֆելիքս Չուդին գնեց Կիրկենեսի մոտ գտնվող Սյուդ-Վարանգեր հանքը և վերսկսեց երկաթի հանքաքարի արդյունահանումը։ 2010 թվականին հյուսիսային նավագնացության երթուղով 40.000 տոննա երկաթի հանքաքար է արտահանվել Չինաստան[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.