From Wikipedia, the free encyclopedia
Սյոն (ֆրանսերեն արտասանութամբ՝ ; գերմ.՝ Sitten; իտալ.՝ Seduno; լատին․՝ Sedunum), քաղաք Շվեյցարիայում, Վալե կանտոնի վարչական կենտրոնը։ Մերձակայքում է Կրան Մոնտանա լեռնադահուկային առողջարանը[3]։ Քաղաքը երեք անգամ (1976, 2002 և 2006 թթ.) առաջադրել է իր թեկնածությունը ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, բայց վերջնահաշվարկի արդյունքներով միշտ զիջել է իր հետ մրցակցող բնակավայրերին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սյոն | |||||
ֆր.՝ Sion[1] գերմ.՝ Sitten | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Sion District? | ||||
Մակերես | 29,81 կմ² | ||||
ԲԾՄ | 515 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲34 708 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 027 | ||||
Փոստային դասիչ | 1950 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VS | ||||
Պաշտոնական կայք | sion.ch(ֆր.) | ||||
| |||||
1968 թվականի հունվարի 17-ին Սյոնին է միացել նախկին Բրամուա[4], 2013 թվականի հունվարի 1-ին՝ Սալին, 2017 թվականի հունվարի 1-ին՝ Լ՛Աժետ համայնքը։
Պատմամշակութային ամենանշանավոր հուշարձաններն են Վալերիա բազիլիկն ու Տուրբիյոն ամրոցը։ Քաղաքն ունի ռազմական ու քաղաքացիական նպատակնորով օգտագործվող օդակայան, որը ծառայում է նաև փրկարարական առաքելությունների իրականացման համար։ Բացի այդ, այստեղ կազմակերպվում են օդանավերի ցուցադրական թռիչքներ՝ ավիաշոուներ։
Սյոնը Եվրոպայի այն կարևորագույն վայրերից մեկն է, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից 6200 տարի առաջ։ Ժամանակի ընթացքում այն դարձել է կելտական ցեղերի բնակատեղի, մեր թվականության հինգերորդ դարում ձեռք բերել անկախ քաղաքի կարգավիճակ, դարձել եպիկոպոսական աթոռանիստ։ 1475 թվականին՝ Սավոյայի դեմ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել է, 1788 թվականին՝ մեծապես վնասվել հրդեհից։
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Սյոնում ապրում էր 24.599 մարդ։ Նրանց 26.9%-ը օտարազգիներ էին[5]։
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները
Բնակչության վերաբերյալ պատմավիճակագրական տվյալներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչությունը | Ֆրանսախոսներ | Գերմանախոսներ | Կաթոլիկներ | Բողոքականներ | Այլք | Հրեաներ | Մուսուլմաններ | Դավանանքը չնշածներ | Շվեյցարացիներ | Ոչ շվեյցարացիներ |
1850 | 3,307 | 3,213 | 94 | 3,073 | 234 | ||||||
1870 | 5,456 | 5,178 | 296 | 4,857 | 618 | ||||||
1888 | 6,099 | 3,641 | 2,273 | 5,787 | 310 | 10 | 5,476 | 623 | |||
1900 | 6,751 | 4,892 | 1,733 | 6,417 | 319 | 1 | 9 | 5,972 | 779 | ||
1910 | 7,254 | 5,318 | 1,695 | 6,855 | 381 | 11 | 10 | 6,379 | 875 | ||
1930 | 8,657 | 6,726 | 1,633 | 8,168 | 472 | 11 | 3 | 7,931 | 726 | ||
1950 | 11,770 | 9,604 | 1,797 | 10,967 | 767 | 16 | 5 | 11,065 | 705 | ||
1970 | 21,925 | 16,478 | 2,646 | 20,458 | 1,333 | 755 | 12 | 33 | 51 | 18,411 | 3,514 |
1990 | 25,336 | 19,430 | 1,735 | 22,263 | 1,400 | 3,028 | 12 | 430 | 707 | 19,524 | 5,812 |
2000 | 27,171 | 22,338 | 1,523 | 21,220 | 1,419 | 2,455 | 15 | 1,360 | 1,371 | 20,360 | 6,811 |
Սյոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.4 (39.9) |
6.9 (44.4) |
12.5 (54.5) |
16.6 (61.9) |
21.0 (69.8) |
24.5 (76.1) |
27.0 (80.6) |
26.1 (79) |
21.7 (71.1) |
16.7 (62.1) |
9.5 (49.1) |
4.7 (40.5) |
16.0 (60.8) |
Միջին օրական °C (°F) | −0.1 (31.8) |
1.8 (35.2) |
6.5 (43.7) |
10.4 (50.7) |
14.9 (58.8) |
18.1 (64.6) |
20.1 (68.2) |
19.2 (66.6) |
15.2 (59.4) |
10.3 (50.5) |
4.3 (39.7) |
0.6 (33.1) |
10.1 (50.2) |
Միջին ցածր °C (°F) | −3.8 (25.2) |
−2.3 (27.9) |
1.4 (34.5) |
4.5 (40.1) |
8.7 (47.7) |
11.8 (53.2) |
13.8 (56.8) |
13.3 (55.9) |
9.9 (49.8) |
5.6 (42.1) |
0.4 (32.7) |
−2.6 (27.3) |
5.1 (41.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 51 (2.01) |
47 (1.85) |
42 (1.65) |
35 (1.38) |
49 (1.93) |
54 (2.13) |
58 (2.28) |
57 (2.24) |
44 (1.73) |
52 (2.05) |
52 (2.05) |
64 (2.52) |
603 (23.74) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 14.1 (5.55) |
10.7 (4.21) |
2.3 (0.91) |
0.2 (0.08) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.04) |
5.8 (2.28) |
11.3 (4.45) |
44.5 (17.52) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6.8 | 5.5 | 6.5 | 5.2 | 7.4 | 7.7 | 7.7 | 7.9 | 6.2 | 6.8 | 7.0 | 7.4 | 82.1 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 3.0 | 1.6 | 0.5 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.7 | 2.4 | 8.3 |
% խոնավություն | 78 | 72 | 64 | 61 | 63 | 63 | 64 | 68 | 73 | 77 | 79 | 81 | 70 |
Միջին ամսական արևային ժամ | 92 | 124 | 176 | 197 | 218 | 245 | 269 | 244 | 204 | 158 | 98 | 68 | 2093 |
աղբյուր: MeteoSwiss[6] |
Սյոնի 14 պատմամշակութային հուշարձան ու վայր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ քարեդարյան բնակավայրի մնացորդները։ Եվ ընդհանրապես ամբողջ քաղաքն ու նրա կազմում գտնվող Բրամուա գյուղը ներառված են շվեյցարական ժառանգության ցանկում[7]։
Այդ ցանկում ընդգրկված Վալերիա բազիլիկում, որ բարձրանում է հին քաղաքամասի արևելյան հատվածում գտնվող ամրոցում, պահպանվում է 1430 թվականին պատրաստված երգեհոնը, որով այժմ էլ կարելի է նվագել (այդ առումով՝ աշխարհի ամենահին երգեհոնն է համարվում)[8][9]։
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.