Remove ads
հայ տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Սմբատ Աղալոյի Բադալյան (դեկտեմբերի 11, 1907[1][2], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 21, 1986[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ (1971 թվականից)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Սմբատ Բադալյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1907[1][2] Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 21, 1986[2] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1934)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1][2] (1963) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սմբատ Բադալյանը ծնվել է 1907 թվականին Սիսիանի Բռնակոթ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1927-1930 թվականներին սովորել և ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, պատմություն է դասավանդել Գորիսի դպրոցներում[3]։ Եղել է Սիսիանի շրջժողկրթբաժնի վարիչ, մինչև 1934 թվականը։ 1934 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է կուսշրջկոմի բաժնի վարիչ։ Շրջանում պարտուսի, անգրագիտության վերացման աշխատանքները հաջող կազմակերպելու համար արժանացել է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի պարգևի։ 1936 թվականին ավարտել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ասպիրանտուրայի նախապատրաստական բաժինը և աշխատել Սիսիանի կուսշրջկոմում, որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ Տեղափոխվել է Երևան և 1938-1942 թվականներին աշխատել Կիրովյան շրջանի ժողկրթբաժնի վարիչ։
1942 թվականին մեկնել է գործող բանակ։ 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես քաղբաժնի պրոպոգանդիստ-մարտիկ մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը։ Այստեղ ծավալված թեժ մարտերից մեկում վիրավորվել է։ 1943 թվականի դեկտեմբերին ազատվել է ծառայությունից և սովորել ասպիրանտուրայում։ 1971-1978 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[4]։
Գիտական աշխատությունները վերաբերում են քաղաքի և գյուղի սոցիալիստական զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի տնտեսական օրենքների կիրառման հարցերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.