From Wikipedia, the free encyclopedia
Սկայլար Գրեյ (անգլ.՝ Skylar Grey), իրական անունն է Հոլի Բրուք Հաֆերման, անգլ.՝ Holly Brook Hafermann, փետրվարի 23, 1986[1], Mazomanie, Mazomanie, Դեյն, Վիսկոնսին, ԱՄՆ[2]), ամերիկյան երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար, դաշնակահար։ 2011 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի նոմինացիային։
Սկայլար Գրեյ | |
---|---|
Գրեյը 2014-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Skylar Grey |
Ի ծնե անուն | Հոլի Բրուկ Հաֆերման Holly Brook Hafermann |
Ծնվել է | 1986 փետրվարի 23 Մեզոմի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ ռոք ֆոլկ ռոք սոուլ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, |
Գործիքներ | դաշնամուր կիթառ վոկալ |
Գործունեություն | 2004 թվականից |
Լեյբլ | KidinaKorner Interscope, Machine Shop Warner Bros. |
Կրթություն | Wisconsin Heights High School? |
Կայք | www.skylargreymusic.com |
Skylar Grey Վիքիպահեստում |
Իր կարիերայի սկզբնական շրջանում Հոլին պայմանագիր էր կապել Machine Shop Recordings լեյբլի հետ և ձայնագրել է «Where'd You Go» երգը Fort Minor–ի հետ։ Այդ ժամանակ նա հանդես է եկել որպես Հոլի Բրուք՝ առանց ազգանվան։ Ավելի ուշ նա վերցրել է Սկայլար Գրեյ բեմական անունը։
2006 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային «Like Blood Like Honey» երաժշտական ալբոմը։ Ինչպես նաև նա գրել է «Love the Way You Lie» երգի երեք ուրիշ տարբերակներ՝ Ալեքս Դա Կիդի համահեղինակությամբ, ում հետ Սկայլարը պայմանագիր է կնքել Wonderland Music լեյբլում[3]։
2011 թվականին Սկայլարը ձայնագրել է իր Invinsible ալբոմը։
Dr. Dre–ի և Էմինեմի հետ ձայնագրել է «I Need A Doctor» երգը[4]։ 2012 թվականի դեկտեմբերի 11–ին Գրեյը թողարկել է «C’mon Let Me Ride» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներին ներկա է եղել նաև Էմինեմը[5]։
Սկայլար Գրեյի I know you երգը հնչել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.