հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Հանրապետության նածագահ (2018) From Wikipedia, the free encyclopedia
Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսա (անգլ.՝ Matamela Cyril Ramaphosa, նոյեմբերի 17, 1952[2], Սոուետո, Հարավաֆրիկյան Միություն), hարավաաֆրիկյան պետական, քաղաքական և արհմիութենական գործիչ։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահի գլխավոր քարտուղար (1991-1996) և տեղակալ (2012-2017), Հարավային Աֆրիկայի Հանրապետության փոխնախագահ (2014-2018)։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ։ 2018 թվականի փետրվարի 15-ից Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ։
Սիրիլ Ռամաֆոսա | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես[1] |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան, Damelin? և Հարավաֆրիկյան համալսարան |
Գիտական աստիճան՝ | իրավունքի բակալավր և կլինիկական հոգեբան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, գործարար և ձեռնարկատեր |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1952[2] (71 տարեկան) |
Ծննդավայր | Սոուետո, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Հայր | Tshivhase Samuel Ramaphosa?[3] |
Մայր | Nyamuofhe Erdmuth Ramaphosa?[3] |
Ամուսին | Տշեպո Մոտսեպե |
Պարգևներ | |
Մաթամելա Սիրիլ Ռամաֆոսան ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 17-ին Յոհաննեսբուրգի բազմազգ արվարձանում գտնվող «Վեսթերն-Նեյթիվ-տաունշիպ» գյուղում[4][5][6][7]։ Նա ոստիկան Սամուելի և տնային տնտեսուհի Էրդմութ Ռամաֆոսի ընտանիքում երրորդ երեխան էր, որը ներգրաված էր ալկոհոլի ապօրինի առևտրում։ Ծագել է վենդա ժողովրդից։ Հանքափոր պապը տատիկի հետ ապրել է Քալավհա գյուղում՝ Ուենդա թագավորի պալատի մոտակայքում[8][9][10]։ Քրիստոնյա է[9][11]։
1960 թվականին Շարպևիլում ցույցի կրակոցներից և ավելի քան 69 սևամորթ ցուցարարների սպանությունից հետո երկրում հայտարարվել է արտակարգ դրություն և զորքերը հայտնվել են այն տարածքում, որտեղ ապրում էր Ռամաֆոսաների ընտանիքը[12]։ Զինվորները Սիրիլին հարվածել և գցել են մոտակա ջրաղացը, ինչը նրան ստիպել է երկար տարիներ ատել սպիտակամորթներին[13]։ 1962 թվականին Ռամաֆոսայի ընտանիքը տեղափոխվել է Սոուետո՝ սևամորթ բնակչության համար արագ զարգացող թաղամաս, որտեղ Սիրիլը հաճախել է Չիլիջիի տարրական դպրոց[5][14][15]։ Նաև սովորել է Սեկանո-Նթոանե ավագ դպրոցում, իսկ 1971 թվականին ավարտել է Սիեբասեի Մֆաֆուլի միջնակարգ դպրոցը։ Ուսումնառության ընթացքում զբաղվել է քարոզչությամբ, երգով, պարով և ղեկավարել է դպրոցի բանավեճի թիմը։ 1972 թվականին բակալավրի աստիճան ստանալու նպատակով Հյուսիսային համալսարանում սովորել է իրավագիտություն[16][17]։
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ապարտհեյդի ռեժիմի դեմ պայքարում։ Ուսանողական տարիներին զբաղվել է քաղաքական գործունեությամբ՝ միանալով Հարավային Աֆրիկայի ուսանողական կազմակերպությանը և 1974 թվականին դարձել համալսարանական բաժնի նախագահ[18]։ Նա ուսանողական քրիստոնեական շարժման անդամ էր, որի նախագահը դարձել է նույն տարում[14][19]։
1974 թվականին համալսարանում հանրահավաքներ կազմակերպելուց հետո՝ ի պաշտպանություն ՖՐԵԼԻՄՈ մոզամբիկյան շարժման՝ դատապարտվել է 11 տարի ազատազրկման՝ Պրետորիայի կենտրոնական բանտում[20][5][21]։
Ազատ արձակվելուց հետո դարձել է «Սևամորթների միության» ակտիվիստ[5][22]։ 1976 թվականին Սովուետոյում տեղի ունեցած զանգվածային ընդվզումից հետո կրկին ենթարկվել է ճնշումների. ձերբակալվել է և վեց ամիս մենակության մեջ գտնվել Յոհաննեսբուրգի Յոհաննես-Ֆորսթեր պուրակի ոստիկանության բաժանմունքում՝ ահաբեկչության մեղադրանքով, առանց դատավարության կամ հետաքննության։ Այս դեպքից հետո հայրը, որը Մորոկի ոստիկանության բաժանմունքում սերժանտ էր՝ թողել է ծառայությունը։
1980-ականների վերջին հանքագործների ազգային միությունը դարձել է Հարավային Աֆրիկայի խոշորագույն միությունը, որտեղ գրանցված էր ավելի քան 250,000 անդամ[23]։ 1987 թվականի օգոստոսին աշխատավարձերի դրույքաչափերը բարձրացնելու փորձով Միությունը հայտարարել է ընդհանուր գործադուլ, որին միացել են երկրի սևամորթների ավելի քան 70%-ը[15][24]։ Մեկ ամիս անց՝ մասշտաբային արձակուրդների մեկնարկից հետո Միությունը որոշել է դադարեցնել գործադուլը, որը Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձել է խոշորագույնը և արդյունաբերողներին հասկացրել է, որ Ռամաֆոսան և միությունը իրական ուժ են, որոնց պետք է հաշվի առնել[25]։
Ռամաֆոսայի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի[26]։ Նա ամուսնացել է երկու անգամ․ սկզբից Հոուպ Ռամաֆոսայի, ապա Նոմազիզի Մտշոշիսեի հետ[27][28]։ 1996 թվականին ամուսնացել է Տշեպո Մոտսեպեի՝ առաջին և միակ սևամորթ միլիարդատեր Պատրիսա Մոտսեպեի քրոջ հետ։ Ռամաֆոսան ունի չորս երեխա[29][30]։
• Բաոբաբի արծաթե շքանշան (մարտի 24, 2009 թվական)՝ «Բազմակուսակցական բանակցություններում անգնահատելի ներդրման և Սահմանադրական ժողովի գումարման համար»[31][32]։
• Ուլոֆ Պալմեի առաջին կարգի մրցանակ (սեպտեմբերի 16, 1987 թվականն, Շվեդիա)՝ «Հարավային Աֆրիկայի հանքափորների ազգային միության անդամների կողմից ցուցաբերած արիության համար»[33][34]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.