Սիրահարների այգի
Երևանի զբոսայգի From Wikipedia, the free encyclopedia
Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում[1], որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու[2]։
Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։
Պատմություն
Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։
Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։
2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[3]։
Պատկերասրահ
- Ծաղիկներ Սիրահարների զբոսայգում
- Երևանի Սիրահարների զբոսայգի լճակն ու Աչաջուր սրճարանը
- Գևորգ Էմինի արձանը Երևանի Սիրահարների զբոսայգում
- Ծաղկած ծառ Սիրահարների այգում
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.