From Wikipedia, the free encyclopedia
Սիմոնա Հալեպ (սեպտեմբերի 27, 1991, Կոնստանցա, Ռումինիա), ռումինացի պրոֆեսիոնալ թենիսսիտուհի։ Նա ներկայիս համաշխարհային վարկանիշում առաջինն է WTA Tour-ում, այս դիրքում նաև եղել է 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունվարը։ Հալեպը առաջին անգամ ընգրկվեց համաշխարհային 50 թենիսիստուհիների մեջ 2012 թվականին, քսանյակի մեջ ընգրկվեց 2013 թվականի օգոստոսից և վերջապես տասնյակի մեջ ընդգրկվեց 2014 թվականի հուվարին։ Նա իր առաջին վեց WTA տիտղոսները նվաճեց 2013 թվականին[4]։
Սիմոնա Հալեպ ռումիներեն՝ Simona Halep | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Բնակվելու վայր | Կոնստանցա |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1991 (32 տարեկան)[1] |
Ծննդավայր | Կոնստանցա |
Հասակ | 168[1] սմ |
Քաշ | 65 կգ |
Կարիերայի սկիզբ | 2006 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Սվեն Գրյոնեֆելդ |
Պարգևավճար, USD | ԱՄՆ դոլար 22,996,313[2] |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 579–239[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2017 թվականի հոկտեմբերի 9) |
Ներկայիս վարկանիշ | 1 (2018 թվականի մայիսի 7) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Երկրորդ (2018) |
Ֆրանսիա | Երկրորդ (2014, 2017) |
Ուիմբլդոն | Կիսաեզրափակիչ (2014) |
ԱՄՆ | Կիսաեզրափակիչ (2015) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 67–71[3] |
Ամենաբարձր վարկանիշ | 71 (2017 մայիսի 15) |
simonahalep.com(անգլ.)(ռում.) | |
Թարմացվել է՝ 2018 թվականի մայիսի 7 |
Հալեպը դուս եկավ Halep reached the 2014 թվականի Ֆրանսիայի բանց առաջնության եզրափակիչ, ինչը նրա առաջին Մեծ Սաղավարտի եզրափակիչն էր, որտեղ նա պարտվեց Մարիա Շարապովային երեք սեթում։ 2017 թվականին նա դուրս եկավ իր երկրորդ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը` նորից պարտվելով երեք սեթերի արդյունքով, այս անգամ Ելենա Օստապենկոյին[5]։
Հալեպին ամենաշատն են որոնել WTATennis.com-ում 2014-2015 թվականներին և ստացել է WTA տարվա ամենահանրահայտ թենիսիստի կոչումը[6]։ 2017 թվականի Ուիմբիլդոնի առաջնությունից հետո Սիմոնա Հալեպը դարձավ գործող թենիսիստներից ամենաշատ շաբաթներ տասնյակում եղած թենիսիստուհին[7][8]։
Հալեպը 2018 թվականին արժանացել է Բուխարեստի պատվավոր քաղաքացու կոչմանը[9]։
Սիմոնա Հալեպը ծնվել է Կոնստանցայում Ստերե և Տանիա Հալեպնռրի ընտանիքում[10], որն ունի առումինյան ծագում[11][12]։ Նրա հայրը նախկին ֆուտվոլիստ էր և խաղում եր Սագատեա Ստեյարու ակումբում, որը հանդես էր գալիս ցածր լիգաներում, բացի այդ նա ուներ կաթնամթերքի գործարան[13][14][15]։
Հալեպը սկսել է թենիս խաղալ չորս տարեկանում հիմնականում իր ավագ եղբոր հետ[16]։ 6 տարեկանից նա մարզվում էր ամեն օր[12][17]։ 16 տարեկանում նա տեղափոխվեց Բուխարեստ թենիսիստի կարիերան շարունակելու համար[18][19]։ Նա երիտասարդ տարիներին իր կուռքն էր համարում Ժյուստին Էնենին և Անդրեյ Պավելին[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.