Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Դավիդ Սիկեյրոս, իսկականը՝ Ալֆարո Սիկեյրոս (իսպ.՝ Alfaro Siqueiros, դեկտեմբերի 29, 1896[1][2][3][…], Պորտու, Պորտուգալիա - հունվարի 6, 1974[1][2][3][…], Կուերնավակա, Մորելոս), մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ։
Խոսե Դավիդ Սիկեյրոս | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ José de Jesús Alfaro Siqueiros |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Պորտու, Պորտուգալիա |
Վախճանվել է | հունվարի 6, 1974[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կուերնավակա, Մորելոս |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Open air school? և Սան Կարլոս ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, նկարիչ-փորագրող և fresco painter |
Ժանր | գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Sleep?, Polyforum Cultural Siqueiros? և Nuestra Imagen Actual? |
Աշակերտներ | Harold Lehman?, Luis Arenal Bastar?, Philip Stein?, Guillermo Ceniceros?, Mario Orozco Rivera?, Ernesto Ríos? և Electa Arenal? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Կուսակցություն | Մեքսիկական կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Բլանկա Լուզ Բրում[5] և Angélica Arenal Bastar? |
David Alfaro Siqueiros Վիքիպահեստում |
1911 թվականից մասնակցել է հեղափոխական շարժումներին։ 1914-1918 թվականներին եղել է Վ․ Կառանսայի բանակի սպա։ 1919-1922 թվականներին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում, 1921 թվականին Բարսելոնում հրապարակել «Հեղափոխական արվեստի մանիֆեստը»։ Հիմնադրել է (1922) «Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը», եղել նրա գլխավոր քարտուղարը (1923-1925)։
Սովորել է Մեխիկոյի գեղարվեստի ակադեմիայում (1911) և Սանտա-Անիտա դպրոցում (1913)։ 1911 թվականից մասնակցել է հեղափոխական շարժումների։ 1914-1918 թվականներին եղել է Վ. Կառանսայի բանակի սպա։ 1919-1922 թվականներին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում, 1921 թվականին Բարսելոնայում հրապարակել է «Հեղափոխական արվեստի մանիֆեստը»։ Հիմնադրել է «Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը», եղել է նրա գլխ. քարտուղարը (1923-1925)։ 1924 թվականից Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ղեկավարներից էր, «Էլ Մունդո» թերթի գլխավոր խմբագիրը։1920-ական թվականներին եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Մեքսիկայի արհմիութենական միացյալ կոնֆեդերացիայի գլխ. քարտուղարը (1929)։ 1930 թ.-ին ձերբակալվել է, 1931 թվականին աքսորվել Տասկո։ 1932-1934 թվականներին և 1935-1936 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում, Նյու Յորքում հիմնադրել փորձարարական արվեստանոց (1936)։
1937-1939 թվականներին Իսպանիայի Հանրապետության սպա էր։ Լատինական Ամերիկայի երկրների մոնումենտալ գեղանկարչության զարգացմանը մեծապես նպաստել է Սիկեյրոսի գործունեությունը Արգենտինայում (1933), Չիլիում (1941-1942), Կուբայում (1943) ։
1927, 1955 և 1972 թվականներին այցելել է Մոսկվա (1972 թվականին՝ նաև Երևան)։ 1960 թվականին քաղաքական գործունեության համար բանտարկվել է, 1964 թվականին ազատվել միջազգային հասարակական կարծիքի ազդեցությամբ։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1967), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1966)։
Հեղափոխական, կոմունիստական գաղափարայնությամբ տոգորված արվեստի համար մարտնչող Սիկեյրոսը իր կերպարներին հաղորդել է մեծ արտահայտչականություն, հզոր պլաստիկական ուժ՝ կիրառեկով մասսաների վրա գեղարվեստական ստեղծագործության ակտիվ ներգործության նոր սկզբունքներ։ Նա ստեղծել է մոնումենտալ կոմպոզիցիաներ, որոնցում կոնկրետ անձանց պատկերները զուգորդված են սոցիալ-պատմական ուժերի խորհրդանշական անձնավորումների հետ, օգտագործել դինամիկորեն կրճատված հեռանկարի էֆեկտներ, համարձակ փոխներգործության մեջ դնել երփնագիրն ու քանդակագործական ձևերը, կիրառել գեղարվեստական նոր նյութեր (սինթոտիկ ներկեր, հարթաքանդակային խեցե խճանկար և այլն)։
1924 թվականից Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ղեկավարներից էր, «Էլ Սունդո» թերթի գլխավոր խմբագիրը։ 1920-ական թվականներին եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Մեքսիկայի արհմիութենական միացյալ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը (1929 թվականից)։ 1930 թվականին ձերբակալվել է, 1931 թվականին աքսորվել Տասկո։
1950-1960-ական թվականներին Սիկեյրոսի աշխատանքներում պատմական իրադարձությունների և անձանց մեկնաբանումները ձեռք են բերել որոշակի, հավաստի արտահայտչություն, սրվել է կերպարների քաղաքական բովանդակությունը։ Սիկեյրոսի հիմնական գործերից են՝ Ազգային նախապատրաստական դպրոցի (1922-1923), էլեկտրիկների արհմիության ակումբի (1939), Գեղեցիկ արվեստների պալատի (1945 և 1950-1951), Պատմության ազգային թանգարանի (սկսվել են 1959 թվականին) որմնանկարները, Համալսարանական քաղաքի ռեկտորատի շենքի ճակատի խճանկարը և հարթաքանդակը (1952-1954), «Պոլիֆորում» մոնումենտալ-դեկորատիվ կառույցը, որտեղ համադրվել են ճարտարապետությունը, գեղանկարչությունը և քանդակագործությունը (1971, բոլորը՝ Մեխիկոյում), «Պրոլետարական մայր» (1929-1930), Ջ․ Գերշվինի դիմանկարը (1936) հաստոցային նկարները (երկուսն էլ՝ ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։ Ստեղծել է նաև բազմաթիվ վիմագրություններ, գծանկարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.