ամերիկացի բնապահպան From Wikipedia, the free encyclopedia
Սիգուրդ Ֆերդինանդ Օլսոն (անգլ.՝ Sigurd Ferdinand Olson, ապրիլի 4, 1899[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 13, 1982[1]), ամերիկացի հեղինակ, բնապահպան, վայրի բնության պաշտպանության ջատագով։ Ավելի քան երեսուն տարի ծառայել է որպես վայրի բնության տարածքների գիդ հյուսիսային Մինեսոտայի և հյուսիսարևմտյան Օնտարիոյի Բաունդարի Ուոթերսի լճերում և անտառներում։ Հայտնի է եղել Bourgeois անունով՝ տերմին, որը հին ճանապարհորդներն օգտագործում էին իրենց վստահելի առաջնորդների համար։
Սիգուրդ Օլսոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1899[1] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 13, 1982[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Իլինոյսի համակարգի համալսարան և Northland College? |
Մասնագիտություն | գրող և կոնսերվացիոնիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Սիգուրդ Օլսոնը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, շվեդ-ամերիկացի բապտիստ ծնողների ընտանիքում, մեծացել է Վիսկոնսին նահանգի հյուսիսում, որտեղ էլ զարգացրել է իր հետաքրքրությունները։ Ի սկզբանե ընտանիքը տեղափոխվել է Սիսթեր Բեյ, ապա՝ Պրենտիս, ապա՝ Էշլանդ[2]։ 1921 թվականի հունիսին Օլսոնը մակույկով կատարել է իր առաջին ճամփորդությունը, որտեղ սիրահարվել է հյուսիսային Մինեսոտայի մակույկային ամայի վայրերին, որոնք հետագայում դարձել են Վայրի բնության սահմանային ջրերի մակույկային տարածք (անգլ.՝ Boundary Waters Canoe Area Wilderness, վերջինիս օգնությամբ)[2]։ Մակույկային արշավախմբի մասին Օլսոնի առաջին հոդվածը լույս է տեսել 1921 թվականի հուլիսի 31-ին Milwaukee Journal-ում[2]։ Նույն տարվա օգոստոսին Օլսոնն ամուսնացել է Լիզաբեթ Դորոթի Ուրհենհոլդի հետ, և նրանք իրենց մեղրամիսն անցկացրել են Բաունդարի Ուոթերսի մակույկային ճանապարհորդություններում։ Ուինթոնի Fall Lake-ում աշխատել է որպես մակույկների գիդ, նախքան 1929 թվականին այդ բիզնեսը գնելը։ Մոտավորապես 1931 թվականին Օլսոնը ղեկավարել է Border Lakes Outfitters-ը[3][4][5]։
Ղեկավարել է "Voyageurs" անվամբ հայտնի մակույկավարների արշավախումբը, որի կազմում ընդգրկված են եղել Էրիկ Ու. Մորսը, Դենիս Կուլիկանը, Բլեյր Ֆրեյզերը, Թոնի Լովինկը, Էլիոթ Ռոջերը և Օմոնդ Սոլանդտը[2]։
Նորթլենդ քոլեջում, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում և Իլինոյսի համալսարանում գյուղատնտեսություն, բուսաբանություն, երկրաբանություն և էկոլոգիա ուսումնասիրելուց հետո Օլսոնը տեղափոխվել է Մինիսոտա նահանգի Էլի քաղաք՝ տեղի քոլեջում (այժմ՝ Վերմիլիոն համայնքային քոլեջ) կենսաբանություն դասավանդելու։ Հետագայում նա ղեկավարել է գիտական ամբիոնը և եղել դեկան։ 1947 թվականին թողել է ուսուցչի պաշտոնը և իր ժամանակը նվիրել է գրելուն[2]։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Էլի շրջանում, ամռան ամիսներին աշխատել է որպես մակույկավար-գիդ, ուսուցանել և գրել է բնության պատմության, էկոլոգիայի և Բաունդերի Ութերսի շրջակայքում գտնվող դրսի կյանքի մասին։
1971 թվականի օգոստոսի 27-ին՝ Երկրի օրվա առաջին տոնակատարությունից մեկ տարի անց, Նորթլենդ քոլեջում տեղի է ունեցել առաջին բնապահպանական համաժողովը։ Երկօրյա համաժողովին ելույթ ունենալու հրավիրվածների թվում են եղել սենատոր Գայլորդ Նելսոնը և Սիգուրդ Օլսոնը։ Համաժողովը դարձել է «Սիգուրդ Օլսոնի բնապահպանական ինստիտուտի ծագման գործիքը», ինչպես գրել է ինստիտուտի հիմնադիր Ռոբերտ Մաթսոնը։ Նոր և հուզիչ ուղղությամբ շարժվելու եռանդով, ինչպես նաև առաջնորդվելով Սիգուրդ Օլսոնի փիլիսոփայությունով՝ ինստիտուտն իր դռները բացել է 1972 թվականի գարնանը՝ ավելի քան 30 տարի ծառայելով Նորֆլենդ քոլեջին և Lake Superior տարածաշրջանին։
1974 թվականին Օլսոնը ստացել է Ջոն Բերոուզի մեդալ՝ որպես բնության մասին գրելու բարձրագույն պատիվ։
Օլսոնը մահացել է 1982 թվականի հունվարի 13-ին՝ սրտի կաթվածից, իր տան մոտ ձյունակոշիկներով սահելիս[6]։
Ծննդյան 100-ամյակի առթիվ ԱՄՆ սենատը հարգանքի տուրք է մատուցել Սիգուրդ Օլսոնին[7]։ Դեյվիդ Բեքսը Օլսոնի կենսագրությունն ամփոփել է A Wilderness Within - The Life of Sigurd F. Olson գրքում, որը հրատարակվել է 1990-ականների վերջում[8]։
1998 թվականին Էլիում ստեղծվել է The Listening Point Foundation-ը՝ պահպանելու Օլսոնի ժառանգությունը և զարգացնելու վայրի բնության նրա փիլիսոփայությունը։
Օլսոնն առանցքային դերակատարում է ունեցել Բաունդերի Ուաթերսի պաշտպանության գործում և օգնում է մշակել 1964 թվականի «Վայրի բնության մասին» օրենքը։ 1963-1967 թվականներին եղել է The Wilderness Society (Վայրի բնության միություն) փոխնախագահը, 1968-1971 թվականներին՝ նախագահը։ Հյուսիսային Մինեսոտայում օգնել է հիմնադրելու Վոյաջերս ազգային պարկը, Ալյասկայում գտնվող Arctic National Wildlife Refuge-ը և Կալիֆորնիայում գտնվող Point Reyes ազգային ծովափը։ Սիգուրդը նաև եղել է ներքին գործերի քարտուղար Ստյուարտ Ուդալլի վայրի բնության և ազգային պարկի խնդիրների գծով խորհրդականը։
Ավելի քան 50 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Սիգուրդը հասել է իր նպատակին։ 1978 թվականին՝ Սիգուրդի մահից 4 տարի առաջ, Ջիմի Քարթերը Boundary Waters Canoe Area Wilderness-ին (Վայրի բնության սահմանային ջրերի մակույկային տարածք) տվել է լիարժեք վայրի բնության կարգավիճակ։ Օլսոնի քրտնաջան աշխատանքը հիշատակվում է տարբեր ձևերով, այդ թվում նրա անունով է կոչվում ԵՄՔԱ Camp Widjiwagan-ի կենտրոնական մասնաշենքը, որը գտնվում է Burntside լճի մոտակայքում։
Օլսոնը եղել է Ազգային պարկերի ասոցիացիայի նախագահ և նրա հոգաբարձուների խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.