From Wikipedia, the free encyclopedia
Վոյաջերս (անգլ.՝ Voyageurs National Park), ազգային պարկ, որը գտնվում է Մինեսոտա նահանգի Սենտ Լուիս և Քուչիչինգ շրջաններում (ԱՄՆ)։ Պարկն անվանել են Վոյաջերս ի պատիվ վոյաժերների՝ ֆրանս-կանադական մորթի արտահանողների, որոնք եղել են առաջին եվրոպական ճամփորդողները այս վայրերում[1]։
Վոյաջերս | |
---|---|
անգլ.՝ Voyageurs National Park | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | ԱՄՆ |
Կոորդինատներ | 48°30′00″ հս․. լ. 92°53′00″ ամ. ե.HGЯO |
Տարածք | 88 300 հա |
Հիմնադրված է | Ապրիլի 8, 1975 |
Հաճախելիություն | 177,184 |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ | Voyageurs National Park |
Կայք | nps.gov/voya/index.htm(անգլ.) |
Voyageurs National Park Վիքիպահեստում |
Առաջին առաջարկությունը ազգային պարկ ստեղծելու համար եղել է 1891 թվականին Մինեսոտա նահանգի օրենսդիր մարմնի կողմից։ Վոյաջերս ազգային պարկը ստեղծվել է 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրամանի համաձայն։ Այն գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանամերձ հատվածներում գտնվող լճերի համակարգի հարավային ափերին։ Այդ համակարգի խոշորագույն լճերից են Ռեյն-Լեյկը (921,1 կմ²), Նամականը (101,7 կմ²) և Սենդ-Փայնտ-Լեյկը (21,0 կմ²), որոնք գտնվում են Կանադայի սահմանին իսկ Կաբետոգաման (104,2 կմ²) և Կրեյն-Լեյկը միանում են այգու հարավարևմտյան ափին[2]։ Ռեյն Լեյկ և Կաբետոգամա լճերի միջնամասում է գտնվում Կաբետոգամա թերակղզին, որն հարակից է Նամական լճից հարավ ընկած պարկի երկու խոշորագույն ցամաքային հատվածներին։ Այգուց դեպի հարավ գտնվում են ազգային անտառը և վերին ծովը իսկ արևմտյան հատվածում՝ վայրի բնության արգելոցը։ Պարկի ջրային տարածքները համարվում են այցելության սիրելի վայր կայակներ և կանոյեներ սիրող ձկնորսների համար։ Արգելոցի տարածքում կան 175 տուրիստական կանգառներ և 80 կմ ոտքով ճանապարհ։ Ի տարբերություն ուրիշ արգելոցների, որտեղ կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով, այստեղ մոտքը հասանելի է նաև ջրային ճանապարհով, որտեղ շատ այցելուներ հասնում են նաև նավակներով, կանոյեներով և կայակներով։ Կաբետոգամա և Սենդ Փոյնթ Լեյկ լճերին և Կաբետոգամա թերակղզուն կարելի հասնել միայն ջրային ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել շնորհիվ այցելուների համար նախատեսված երեք կենտրոնների, որոնք հարակից են պարկին։ (1) Ռեյն-Լեյկ (պարկի արևմտյան սահման, մոտ ինտերնեյշն-Ֆոլսին), Koochiching County Road 96), (2) Կաբետոգամա (պարկի հարավային սահման, մոտ Կաբետոգամա տաունշիպին на Saint Louis County Road 122 и Saint Louis County Road 123) և (3) Աշշ-Ռիվեր (պարկի հարավային սահման, մոտ Աշշ-Ռիվեր ճանապարհին Saint Louis County Road 129)[3]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.