հայ հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սերովբէ Վիչենեան (կեղծանունը՝ Սերվիչեն, նոյեմբերի 22, 1815, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 2, 1897, Կոստանդնուպոլիս), հայ բժիշկ, հասարակական գործիչ։
Ի ծնե | Սերովբէ Վիչենեան |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1815 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1897 (81 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, համալսարանի դասախոս, խմբագիր և գրող |
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1834-1839 թվականներին սովորել է Փարիզի, 1839-1840 թվականներին՝ Պիզայի համալսարանների բժշկական ֆակուլտետներում։ 1840 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, նպաստել տեղի բժշկական գործի կազմակերպմանն ու զարգացմանը։ 1846-1876 թվականներին աշխատել է Կոստանդնուպոլսի բարձրագույն բժշկական դպրոցում, եղել դատական բժշկության առաշին պրոֆեսորը, դասավանդել է նաե ներքին օրգանների ախտաբանություն։ 1849 թվականին հիմնել և մինչև 1852 թվականը հրատարակել է ֆրանսիական բժշկական թերթ՝ «Գազետ մեդիկալ դ՝Օրիան» (ֆր.՝ «Gazette medical d’Orient»)։ Եղել է Կոստանդնուպոլսի Կայսերական բժշկական ընկերության հիմնադիրներից, քաղաքային բժշկության բարձրագույն խորհրդի նախագահ, պալատական բժիշկ։ Մասնակցել է Ազգային սահմանադրության նախագծերի և տարբերակների մշակմանը։ Եղել է Ազգային ժողովի անդամ, ուսանողական խորհրդի ատենապետ։ Հայ ժողովրդին լուսավորելու, բժշկական կուլտուրան բարձրացնելու նպատակով գրել է «Մանկատածութիւն որ է բնական բարոյական եւ իմացական հրահանգ խնամատարութեան մանկանց» բժշկափիլիսոփայական աշխատությունը (1844)։ Քննել է մարդու օնտոգենեզին, նրա գոյությանն ու զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ հենքի վրա առաջ քաշել նաև բարոյագիտական, մանկավարժական խնդիրներ։ Հասարակական-քաղաքական հարցերում եղել է հաշտվողական և չափավոր։ ժամանակի ազգային խնդիրների լուծումները համակցել է կրոնական գաղափարախոսությանը, երբեմն՝ սուլթանական կառավարության պահանջներին։ Փիլիսոփայական հայացքներում անհետևողական դեիստ էր, տուրք է տվել նաև կրոնին, որը դրսևորվել է նրա բարոյագիտական պատկերացումներում։ Ընդունել է աշխարհի ճանաչելիությունը, առանձնացրել զգայական և բանական ճանաչողության աստիճանները, ցույց տվել դրանց փոխկապվածությունը։ Սակայն ընդունել է նաև բնածին գաղափարների գոյությունը և նշել դրանց կարևորությունը ընդհանրական ճշմարտությունների ճանաչման գործում։ Մարդու հոգևոր-բարոյական, ֆիզիկական էության և հասարակական կյանքի ձևավորման գործում կարևոր տեղ է հատկացրել աշխարհագրական միջավայրին, որի միակողմանի մեկնաբանությամբ, ի վերջո, հանգել է ճակատագրապաշտության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.