Սերկևիլ (Քղիի գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Սերկևիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, Խնուսի գետի հովտում։
Պատմություն
1895 թվականին գյուղը կողոպտվել ու ավերվել է։ նախքան 1915 թվականը 100 հայ գաղթել է ԱՄՆ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքական յաթաղանի զոհ դարձան 568 հայեր։
Բնակչություն
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն, մեղվապահությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
Սերկևիլն ուներ 3 եկեղեցի. Ս. Սարգիս, որի մասին հիշատկված է արխիվային վավերագրերում, Ս. Աստվածածին՝ կառուցված 801 թվականին, Ս. Փրկիչ՝ կառուցված 1139 թվականին և տիկին Օ. Մուրադյանի միջոցներով վերանորգված 1870 թվականին։
Ըստ Գ. Հալաջյանի առաջին երկու եկեղեցիները կոչվում էին Ս. Գևորգ և Ս. Ստեփանոս նախավկա։
Կրթություն
Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.