պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Սերգո Անաստասի Միկոյան ({{ԱԾ}[3]}[4][5]), խորհրդային միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1976), Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1953 թվականից)։
Սերգո Միկոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1929[1] Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մարտի 6, 2010[2] (80 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան բնական մահով |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | միջնադարի պատմաբան |
Հաստատություն(ներ) | Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1952)[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1976) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Անաստաս Միկոյան[1] |
Անաստաս Միկոյանի որդին է[6]։
Սերգո Միկոյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ապա նաև նույն ֆակուլտետի ասպերանտուրան[6]։ 1960-1969 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ 1970 թվականից եղել է «Լատինական Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Զբաղվել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1-3, 1963-1965, ռուս․), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965, ռուս․) կոլեկտիվ աշխատություններին, շուրջ 90 անուն գիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների։ Մեծ ներդրում ունի նաև ակադեմիական լրագրության բնագավառում, որը համատեղել է հետազոտական աշխատանքի հետ, կարդացել հրապարակային դասախոսություններ։ Եղել է Չիկագորյայի համալսարանի պրոֆեսոր, այնուհետև հետազոտող Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում, Ջորթոնի համալսարանի պրոֆեսոր[6]։
1990 թվականից սկսած՝ աշխատել է ԱՄՆ-ում։ Ընթերցողին ներկայացրել է Անաստաս Միկոյանի՝ իր հոր մասին գիրք գրելու առաջին փորձը։ Լինելով Միկոյանի կրտսեր որդին՝ հնարավորություն ուներ հետևելու հոր գործունեությանը, վաղ տարիքից հանդիսանում էր նրա ընտանեկան և ընտանիքից դուրս կյանքի վկան։ Հասուն տարիքում հաճախ է հորն ուղեկցել գործուղումների ընթացքում, նրա հետ եղել է ԽՍՀՄ-ի շատ վայրերում, Հայաստանում, արտասահմանում և, որպես Անաստաս Միկոյանի անձնական քարտուղար՝ մասնակցել է հոր կարևորագույն քաղաքական առաքելություններին՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական բնագավառում[6]։
Ակնառու վաստակի համար պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.