Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) Օգանով (փետրվարի 23, 1921, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - նոյեմբերի 18, 1941, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային միության հերոս (1943 թվական,փետրվար 22 ետմահու), լեյտենանտ։
Սերգեյ Օգանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1921 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | նոյեմբերի 18, 1941 (20 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մեծ Սալա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարանը (1941)։ 1941 թվականի հուլիսին 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ գնդի կազմում, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի պաշտպանությանը։ 1941 թվականի նոյեմբերին Օգանովի 16 մարտիկներից բաղկացած մարտկոցը Դոնի Ռոստովի մատույցներում՝ Մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է գերմանական 30 տանկ։ Այդ մարտում զոհվել են մարտկոցի բոլոր հրետանավորները։ Ցուցաբերած խիզախության և արիության համար Օգանովը արժանացել է հերոսի կոչման։ Հետագայում զոհվածների աճյունները տեղափոխվել են Մեծ Սալա, որտեղ նրանց շիրիմի վրա գյուղի աշխատավորների միջոցներով կառուցվել է հուշարձան։
Հիշատակ
ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1966 թվականի ապրիլի 12-ի հրամանով Խորհրդային միության հերոս Օգանովի անունը հավերժ գրանցվել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի ցուցակում։
Երևանի քաղսովետի 1982 թվականի փետրվարի 3-ի N 3/16 որոշմամբ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի նորակառույց Շահումյանի շրջանում (հետագայում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) Սերգեյ Օգանովի անունով են կոչվել հարավարևմտյան թաղամասի (այժմ՝ Զորավար Անդրանիկի թաղամաս) 15Ա և 16 նախագծային անվամբ փողոցները՝ որպես մեկ փողոց (Օգանովի, և ոչ՝ Օհանովի, փողոց)՝ սկսած գուսան Շերամի փողոցից մինչև անասնապահական ֆերմաներ։ Հետագայում փողոցի շուրջ ձևավորվել են Ա1, Ա2 և Ա3 թաղամասերը։
Աղբյուրներ
- Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему и рядовому составу Красной Армии» от 22 февраля 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 23 февраля (№ 9 (215)). — С. 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 537)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.