From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրովիչ Տոկարև (ռուս.՝ Сергей Александрович Токарев, դեկտեմբերի 16 (28), 1899[1], Տուլա, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1985[2] կամ ապրիլի 18, 1985[1], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), սովետական ազգագրագետ և պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1940), Յակուտիայի ԻՍՍՀ (1956) և ՌՍՖՍՀ (1971) գիտության վաստակավոր գործիչ։ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր (1939—1973), ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի բաժանմունքի վարիչ (1943 թվականից)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հասարակական կարգի, էթնոգենեզի, աշխարհի ժողովուրդների կրոնների պատմության և ձևերի, պատմագրության խնդիրներին։ Սիբիրի, Օվկիանիայի, Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ազգագրության մասնագետ է։ «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր մատենաշարի 3 գրքի համահեղինակ է և խմբագիրն է։ Պարգևատրվել է երկու շքանշանով, ինչպես նաև մեդալներով։
Սերգեյ Տոկարև Сергей Токарев | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16 (28), 1899[1] Տուլա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 19, 1985[2] (85 տարեկան) կամ ապրիլի 18, 1985[1] (85 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մարդաբան, կրոնի պատմաբան, պատմաբան, ազգագրագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Khakassian State University named after N.F. Katanov? և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ազգագրություն, կրոնագիտություն և պատմություն |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1925) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1940) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4][5] |
Եղել է գիտական ղեկավար | Յուրի Վալենտինովիչ Կնորոզով, Կաբո, Վլադիմիր Ռաֆաիլովիչ և Սադոմսկայա, Նատալյա Նիկոլաևնա |
Հայտնի աշակերտներ | Յուրի Վալենտինովիչ Կնորոզով |
Պարգևներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.