From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Նիկիտիչ Մուրավյով (ֆր.՝ Serge Mouravieff (գիտական հրապարակախոսություններում՝ Mouraviev, հունիսի 13, 1938[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ռուս-ֆրասնիացի դասական բանասեր, Անտիկ փիլիսոփայության և պատմության մասնագետ, թարգմանիչ, Կովկասյան գրերի պատմաբան և Մերձկասպյան ու Կովկասյան հնագույն մատենագրության ծագումնաբանության հետազոտող[3]։ 1996 թվականից՝ Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր։
Սերգեյ Մուրավյով Serge Mouravieff | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1938[1][2] (86 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | հայագետ |
Հաստատություն(ներ) | Փարիզ Սորբոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Ծնվել է 1938 թ. հունիսի 13-ին Փարիզում, Մուրավյովների ազնվական տոհմի ներկայացուցիչ Նիկիտա Սերգեևիչ Մուրավյովի և Մարիա Միխայլովնա Ռազդենկոյի, պոետի և նկարչի ընտանիքում[4]։ Համարվում է դեկաբրիստ Ալեքսանդր Նիկոլաևիչ Մուրավյով-Կարսականի (1794-1867) կրտսեր եղբայր Սերգեյ Նիկոլաևիչ Մուրավյովի (1809-1874), ուղիղ հետնորդը[5]։
1957 թ. տեղափոխվել է Սովետական Միություն։ Սովորել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (չի ավարտել)։ 1960-ականների կեսերին սկսել է զբաղվել ինքնակրթությամբ։ 1992 թվականից ապրում է Ֆրանսիայում։ ԽՍՀՄ-ում զբաղվում էր թարգմանություններով, Ֆրանսիայում՝ սինխրոն թարգմանություններով[6]։
1970 թվականից թողարկել է մոտ 200 աշխատանք (այդ թվում 17 գիրք) անտիկ փիլիսոփայության վերաբերյալ (Հերակլես), պատմվածքներ Կովկասի քրիստոնեական մատենագրության (Հայկական գրերի), Վրացերեն գրերի և Կովկասյան Աղվանների Աղվանական գրերի, Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից ծովի և Մ.թ.ա. 1-ին դարում Մերձկասպիայի մասին, պատմություններ Մուրավյովների տոհմի, Թուրինյան սավանի մասին և այլն[6]։
1999 թ., Գերմանիայում հրապարակում է «Heraclitea» շարքը հին հունարեն և ֆրանսերեն լեզուներով (լույս է տեսել 11 հատոր)։ 2012 թ. ստեղծում է մեկ հատորից կազմված ամբողջական ժողովածու Հերակլեսի անտիկ և նրա ռուսերեն թարգմանությունների տեղեկատվությամբ[7]։
Հերակլիտի և անտիկ փիլիսոփաների մասին։
Կովկասյան վաղ քրիստոնեական գրվածքների ստեղծման մասին։
Ըստ Կովկասի պատմական աշխարհագրության, Կասպից և Արևմտյան Կենտրոնական Ասիայի.
Ծագումնաբանություն
Թուրինյան պատանք
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.