From Wikipedia, the free encyclopedia
Վրացական այբուբեն, օգտագործում են քարթվելական լեզուները (վրացերենը, նաև մեգրելերենն ու սվաներենը և այլն)։ Վրացական այբուբենը այբբենական տիպի է, եզակի համակարգով։ Ժամանակի ընթացքում այլ կովկասյան լեզուներ ևս (նրանց թվում՝ օսերենը և աբխազերենը՝ 1940-ական թվականներից) օգտվեցին այս այբուբենից։ Կարդում են ձախից աջ։ Ժամանակակից վրացերենում կա 33 տառ։ Մինչդեռ հին վրացերենում եղել է 38 տառնիշ, որոնցից հինգ բաղաձայն այժմ չի կիրառվում։ Վրացական գիրը չունի մեծատառեր։
Վրացերենի այբուբեն | |
---|---|
Տեսակ | set?, բազմություն, նշանագրություն, այբուբեն և script family? |
Կազմված է | Ասոմթավրուլի, Նուսխուրի, Մխեդրուլի, Mtavruli?, Khutsuri? և modern Georgian script? |
Georgian scripts Վիքիպահեստում |
Ըստ հայկական աղբյուրների վրացական գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Կորյունը հետևյալ կերպ է ներկայացնում վրաց գրերի գյուտի պատմությունը. «Մաշտոցը սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար։ Գրեց, դասավորեց և օրինավոր կերպով հարդարեց... և իջավ Վրաց կողմերը։ Եվ գնաց, ներկայացավ նրանց թագավորին, որի անունը Բակուր էր, և աշխարհի եպիսկոպոսին, անունը՝ Մովսես։ ... Եվ նա (Մաշտոցը) իր արվեստն առաջարկելով՝ խրատեց, հորդորեց նրանց, և այն ժամանակ ամենքը հանձն առան նրա ուզածը կատարել։ Եվ վրացերեն լեզվի մի թարգմանիչ գտավ, որ անվանվում էր Ջաղա..., այնուհետև Վրաց արքան հրամայեց իր իշխանության զանազան կողմերից և խառնիճաղանջ գավառներից մանուկներ ժողովել և տալ վարդապետի ձեռքը։ Նա էլ նրանց առավ, ուսման բովի մեջ գցեց»[1]։ Մովսես Խորենացին գրում է, "Մեսրոպ Վրաց աշխարհը գնալով՝ նրանց համար էլ, իրեն տրված երկնային շնորհով, ստեղծում է նշանագրեր, մի ոմն Ջաղայի հետ, որ հունարեն և հայ լեզուների թարգմանիչ էր, օժանդակություն գտնելով նրանց Բակուր թագավորից և Մովսես կաթողիկոսից"[2]։
Մեսրոպ Մաշտոցի կողմից վրաց այբուբենի ստեղծման տեսությունն ընդունվում է խոշոր հանրագիտարանների[3][4][5][6][7] և ակադեմիական գիտնականների կողմից[8][9][10]. Ըստ Ա. Փերիխանյանի և Ջ. Գրիպպինի, հնարավոր է, որ Մեսրոպ Մաշտոցը վրաց այբուբենի անմիջական ստեղծողը չէ, սակայն այն չէր կարող առաջանալ առանց նրա մասնակցության[11][12]։
Սակայն վրաց գիտնականների մեծ մասը չի ընդունում Մեսրոպ Մաշտոցի դերը վրաց գրի ստեղծման գործում։ Իվանե Ջավախիշվիլին փորձում է հիմնավորել, որ Մաշտոցը չէր կարող ստեղծել վրաց երկրորդ այբուբենը («նուսխուրի» այբուբեն), որն, ըստ իր կարծիքի, ստեղծվել է 6-րդ դարում, մինչդեռ Մաշտոցը մահացել է 5-րդ դարի կեսերին (440 թ.)։ Բացի դրանից Ջավախիշվիլին հիմք է ընդունում այն, որ Ղազար Փարպեցին հիշատակում է միայն հայոց գրերի գյուտը։ Մինչդեռ Ղազար Փարպեցին գրում է.
Իսկ Կորյունը, ում հղում է տալիս Փարպեցին, գրում է.
Ըստ XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի՝ գրերը ստեղծել է Վիրքի (Իբերիա) կիսաառասպելական Փառնավազ Ա թագավորը՝ մ.թ.ա. III դարում, չնայած դա հաստատող ավելի հին աղբյուր չկա։ Վրաց գրականության մեզ հասած հնագույն նմուշն է 5-րդ դարով թվագրվող «Շուշանիկի վարքը» երկը („Շուշանիկիս ծամեբա”)։ Ակադեմիկոս Լավան Ճիլաշվիլիի ղեկավարությամբ Նեկրեսիում (Կախեթ) 1990-ականներին և 2000-2003 թվականներին կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են արձանագրություններ՝ արված հնագույն տառերով։ Ըստ վրաց ուսումնասիրողների դրանք են՝ Դավիթ Ստելիի IV դարով թվագրվող ասոմթավրուլի («ասո» - տառ և «մթավրուլի» - ազնվական) արձանագրությունը և Բոլնիսի եկեղեցու՝ 492 - 493 թթ. կատարված արձանագրությունը՝ նույն տառերով։
1940 թվականի պեղումների ընթացքում Մցխեթի - Արմազ բնակավայրում անտիկ շրջանի արձանագրություններ են հայտնաբերել՝ գրված հունարեն։ Կան նաև մի քանի արձանագրություններ՝ գրված դեռևս անհայտ գրերով։ Դրանք, հնագետ Պավլե Ինգորոխվասի կարծիքով, վրաց ասոմթավրուլի այբուբենի հին տառանշաններն են։
Պարույր Մուրադյանը մերժում է վրաց նշանագրերի նախաքրիստոնեական ծագումը, պնդելով, որ «նախաքրիստոնեական չի կարող նկատվել մի այբուբեն, ուր իբրև գիր (տառանիշ) գործածված է քրիստոնյաների խորհրդանշանը՝ վրացական Ք (Քրիստոս), Ջ (Ջվարի - խաչ), և Ծ (Ծմինդա - սուրբ) գրերի տեսքով»։ «Եթե այս իրողությանը գումարենք թվով ինը տառատեսակների և հնչյունային արժեքների նույնությունը հայերենի հետ (Կ, Թ, Է, Ո, Ւ, Ք, Փ, Ջ, Վ), - շարունակում է անվանի հայ պատմաբանը, - ինչպես նաև հայերենի նմանությամբ երկար ու կարճ ձայնավորների տարերաման անհրաժեշտություն չունենալու պարագայում Ե և Է գրերի գոյությունը, ՈՒ գրի կազմությունը, այլև Կորյունի հանգամանալի վկայությունը Մաշտոցի և նրա վրացի օգնական Ջավայի մասին, ի վերջո հայ-վրացական հոգևոր ու մշակութային սերտությունը, ...հազիվ թե կարելի կլինի այլ բացատրություն գտնել՝ քան ժամանակակից վարքագրի (Կորյունի) հաղորդումն է»[13]։
Ասոմթավրուլի | Նուսխուրի | Մխեդրուլի | Անվանում | Թվային նշանակություն |
Տառի անուն | Հնչյուն | Ռոմանիզացված | Համարժեքը հայկականում |
---|---|---|---|---|---|---|---|---|
ან | 1 | ան | ա | A a | Ա ա | |||
ბან | 2 | բան | բ | B b | Բ բ | |||
გან | 3 | գան | գ | G g | Գ գ | |||
დონ | 4 | դոն | դ | D d | Դ դ | |||
ენ | 5 | էն | է | E e | Է է | |||
ვინ | 6 | վին | վ | V v | Վ վ | |||
ზენ | 7 | զեն | զ | Z z | Զ զ | |||
ეჲ | 8 | էյ | ը | - | Ը ը | |||
თან | 9 | թան | թ | T t | Թ թ | |||
ინ | 10 | ին | ի | I i | Ի ի | |||
კან | 20 | կան | կ | K' k' | Կ կ | |||
ლას | 30 | լաս | լ | L l | Լ լ | |||
მან | 40 | ման | մ | M m | Մ մ | |||
ნარ | 50 | նար | ն | N n | Ն ն | |||
ჲე | 60 | յե | յ | Y y | Յ յ | |||
ონ | 70 | օն | ո | O o | Ո ո | |||
პარ | 80 | պար | պ | P' p' | Պ պ | |||
ჟან | 90 | ժան | ժ | Zh zh | Ժ ժ | |||
რაე | 100 | րաէ | ր | R r | Ր ր | |||
სან | 200 | սան | ս | S s | Ս ս | |||
ტარ | 300 | տար | տ | T' t' | Տ տ | |||
ჳე | 400 | wի | ւ | w w | Ւ ւ | |||
უნ | - | ուն | ու | U u | Ու ու | |||
ფარ | 500 | փար | փ | P p | Փ փ | |||
ქან | 600 | քան | ք | K k | Ք ք | |||
ღან | 700 | ղան | ղ | Gh gh | Ղ ղ | |||
ყარ | 800 | ղար | կոկորդային ղ (կղ) | Q' q' | - | |||
შინ | 900 | շին | շ | Sh sh | Շ շ | |||
ჩინ | 1000 | չին | չ | Ch ch | Չ չ | |||
ცან | 2000 | ցան | ց | Ts ts | Ց ց | |||
ძილ | 3000 | ձիլ | ձ | Dz dz | Ձ ձ | |||
წილ | 4000 | ծիլ | ծ | Ts' ts' | Ծ ծ | |||
ჭარ | 5000 | ճար | ճ | Ch' ch' | Ճ ճ | |||
ხან | 6000 | խան | խ | Kh kh | Խ խ | |||
ჴარ | 7000 | qար | - | - | - | |||
ჯან | 8000 | ջան | ջ | J j | Ջ ջ | |||
ჰაე | 9000 | հաէ | հ | H h | Հ հ | |||
- | ჰოე | 10000 | հօէ | օ | Ou ou | Օ օ |
Ժամանակակից Վրացերենի այբուբենը ունի 33 տառ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.