From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Ալեքսանդրի Մարկով (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Ма́рков, ապրիլի 18, 1958[1], Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն[2], Ռուսաստանի Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, շուրջ 20 տարի դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, եղել է ՄՀՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արտաքին և պաշտպանողական քաղաքականության խորհրդի անդամ, Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, «Ֆորոս» միջազգային երիտասարդական փորձագիտական-քաղաքագիտական ֆորումի հիմնադիր և նախագահ։ «Բյուզանդական ակումբի» վարչության նախագահ։ 2007-2011 թվականներին եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի անդամ։ Ռոստուրիզմին կից հասարակական խորհրդի նախագահ։ Տարիներ շարունակ համաշխարհային ԶԼՄ-ներում ամենամեջբերվող ռուս քաղաքագետն է։
Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ The Troubled Birth of Russian Democracy (1995, Hoover Institute Press and Stanford University), Քաղաքական վերլուծություն (2006, Մայքլ ՄաքՖոլի համահեղինակությամբ)։ Լեքցիաներ է կարդացել Կոլումբիայի, Բերքլի, Սթենֆորդի, Հարվարդի, Ջորջթաունի, Սորբոնայի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի, RAND Corporation և այլ համալսարաններում։
2017 թվականի նոյեմբերի 28-ին ՆՏՎ դաշնային հեռուստաալիքի «Մեստո վստրեչի» հեռուստահաղորդման եթերում Մարկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կնքել է պայմանագիրը Եվրամիության հետ այն բանի համար, որ «Ռուսաստանը Հայաստանին քիչ գումար է տալիս», իսկ Գարեգին Նժդեհին անվանել է «Ադոլֆ Հիտլերի ընկեր», «նացիստական հանցագործ» և դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, «Հայաստանը փորձեր է անում խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, ազդել ռուսական հեռուստահաղորդումների վրա»[3]։
Ծնվել է 1958 թվականի ապրիլի 18-ին Դուբնա քաղաքում, Մոսկվայի մարզ, ԽՍՀՄ։ ]</ref>. -->
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.