հայ քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Սեյրան Գևորգի Ջավուկցյան (հունիսի 5, 1934, Մեծավան, Կալինինոյի շրջան), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1989): ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995):
Սեյրան Ջավուկցյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Մեծավան, Կալինինոյի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1959) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1989) |
Մասնագիտություն | քիմիկոս և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Սեյրան Ջավուկցյանը ծնվել է 1934 թվականի հունիսի 5-ին Շահնազար (այժմ՝ գյուղ Մեծավան՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960-1964 թվականներին աշխատել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1964-1966 թվականներին՝ Կալինինոյի էմալապատման գործարանում, 1970-1975 թվականներին՝ Էլեկտրավակուումային ապարատների ինստիտուտում, 1975-1989 թվականներին՝ Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում, 1989-1993 թվականներին՝ Նյութաբանության ԳԱ ձեռնարկության լաբորատորիայի վարիչ, 1993-1998 թվականներին՝ տնօրեն[1]։
Աշխատանքները վերաբերում են գծային ընդարձակման ջերմային բարձրարժեք գործակից ունեցող մետաղների համար ապակենման և սիտալային (ապակեբյուրեղային նյութերի) զոդերի և ծածկերի ստացմանը։
1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր[2]։ Ընտրվել է ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.