հայ զինծառայող From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյան (սեպտեմբերի 21, 1900[1], Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 15, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1945), Խորհրդային Միության հերոս (1945 թվականի մայիսի 10)։
Սարգիս Մարտիրոսյան | |
---|---|
սեպտեմբերի 21, 1900[1] - փետրվարի 15, 1984 (83 տարեկան) | |
Ծննդավայր | Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդային բանակի լեհական արշավանք և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Command staff improvement courses? և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատվելուց հետո մտել է կարմիր բանակի շարքերը, 1922 թվականին հայկական հրաձգային դիվիզիայում նշանակվել գնդացրային դասակի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է ԲԳԿԲ գլխավոր շտաբի Մոսկվայի բարձրագույն զինվորական դասընթացները և դարձել կադրային սպա։ 1924-1938 թվականներին 76-րդ հայկական լեռնա-հրաձգային դիվիզիայում վարել է տարբեր պաշտոններ (վաշտի հրամանատար, գնդի շտաբի պետի տռղակալ՝ հետախուզության գծով, դիվիզիզյի շտաբի հետախուզության բաժնի պետ և այլն)։
Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը եղել է 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943 թվականին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յաշ-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի գրավմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի գրավմանը)։ Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հերոսի կոչման է արժանացել հակառակորդի դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։ 1947 թվականին նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմական օկրուգում։ 1950 թվականին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ 1953 թվականին զորացրվել և բնակվել է Երևանում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.