Սան Պոլո
պատմական շրջան Վենետիկում From Wikipedia, the free encyclopedia
պատմական շրջան Վենետիկում From Wikipedia, the free encyclopedia
Սան Պոլո (իտալ.՝ San Polo), Վենետիկի պատմական վեց շրջաններից մեկը[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Սան Մարկո և Սանտա Կրոչե շրջանների միջև։ Սան Պոլոն Ռիալտո կամրջով միացված է Մեծ ջրանցքի աջ ափին։ 1097 թվականից տարածքը ծառայել է որպես Վենետիկի առևտրային կենտրոն։
Տարածքի անվանումը վենետիկյան բարբառից թարգմանվում է որպես «Սուրբ Պողոս» և կապված է այստեղ գտնվող համանուն եկեղեցու հետ։
Սան Պոլոյի տեսարժան վայրերն են Սան Ջակոմո դի Ռիալտո եկեղեցին՝ քաղաքի ամենահին եկեղեցին, որը հիմնադրվել է 9-րդ դարում, Սանտա Մարիա Գլորիոզա դե Ֆրարիի բազիլիկան, Սան Ռոկկո և Սկուոլա Գրանդե դի Սան Ռոկկո եկեղեցին, Սան Ջիովաննի Էլեմոսինարիո եկեղեցին և Պալացցո Ալբրիցցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.