Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանտ Իվո ալլա Սապիենցա (իտալ.՝ Chiesa di Sant’Ivo alla Sapienza), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Կորսո դել Ռինաշիմենտո փողոցի վրա։ Կառուցվել է 1642-1660 թվականներին ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի կողմից։ Եկեղեցին հռոմեական բարոկկո ճարտարապետության գլուխգործոց է։ Այն նվիրված է Սուրբ Իվո Հելորիին։
Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցի Chiesa di Sant'Ivo alla Sapienza | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1643 |
Նվիրված | Ivo of Kermartin? |
Անվանված | Ivo of Kermartin? |
Ճարտարապետ | Ֆրանչեսկո Բորրոմինի |
Հիմնադիր | Ուրբանոս VIII |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Կառուցման սկիզբ | 1642 |
Կառուցման ավարտ | 1660 |
Հիմնադրված | 1643 |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Sant'Ivo alla Sapienza (Rome) Վիքիպահեստում | |
vicariatusurbis.org/Ente.asp?ID=950 |
14-րդ դարում այստեղ էր գտնվում Հռոմի Լա Սապիենցա համալսարանի մատուռը։ Այն նվիրված էր Սուրբ Իվոյին։ 1642 թվականին ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինին ստանձնեց ներկայիս եկեղեցու ձևավորումը։ Նա պետք է այն ներկառուցեր առկա համալսարանային պալատի ճարտարապետական համալիրում։ Կառույցի երեսապատումը ավարտվել է 1650 թվականին, իսկ շինության ավարտը համարվում է 1662 թվականը։ Մինչև 1935 թվականը եկեղեցին համալսարանին էր պատկանում, իսկ երբ համալսարանը տեղափոխվեց, այն հիմնականում դարձավ զբոսաշրջիկների այցելության վայր։
Եկեղեցու կորաձև ճակատամասը միաձուվում է համալսարանի բակային կամարաշարքի հետ։ Այն ամբողջանում է բարձր թմբուկով, որն ունի ուռուցիկ ձև։ Աստիճանաբար բարձրացող զսպանակաձև «լամպ-գմբեթ»ը շքեղ զարդարված է և կրում է մետաղե "թագ"։ Այդ զարդաքանդակներով պատված կառուցվածքը բոլորվում է ոսկե գնդով և խաչով։
Եկեղեցու չափերը մեծ չեն։ Նրա տարածքի ձևավորման հարցում Բորոմինին հեռացել է այդ ժամանակվա ավանդական ճարտարապետության մեջ ընդունված կենտրոնական պլանից։ Իտալական բարոկկոյի տաղանդաշատ վարպետը այստեղ կիրառել է անհամաչափ կառուցվածք՝ իրար վրա դնելով երկու հավասարաչափ եռանկյունիներ։ Արդյունքում եկեղեցու հատակագիծը նման է Դավթի աստղին՝ անկյունները կլորացված։ Այդպիսի կառուցվածքը մի կողմից դժվար է ընկալել, սակայն մյուս կողմից ուռուցիկ և կոր տարրերի դինամիկ խաղը ստեղծում է արդյունավետ տարածք՝ լցված լույսի և ստվերի շողերով։ Գմբեթի ներքին կամարը նույնպես կրկնում է աստղի ձևը։ Եկեղեցու ճերմակ և օսկեզօծ սրահը լուսավորվում է գմբեթի 6 պատուհաններով։
Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցու ինտերիերը եզակի է, քանի որ ուրվագծերը միավորվում են ռոտոնդայի մեջ։ Վերջինս այս եկեղեցում ունի հստակ ձևավորում՝ եռանկյունի իր երեք անկյուններով, և նրանց միջև ընկած կիսաշրջաններ։ Կառույցի սուր եզրերը, կորերն ու շրջանները շատ ներդաշնակ են, քանի որ Բորոմինին հավասարաչափ է կիրառել դրանք։
Եկեղեցու գմբեթի պատուհանները ավելի մեծ են, քան սուր եզրերում տեղադրվածները։ Եկեղեցու մուտքը սուր եզրերից մեկում է, իսկ խորանը գտնվում է նրա հակադարձ կողմում՝ շրջանաձև մասում։ Բորոմինին տանիքում տեղադրել է «թռչող մեղու» թալիսման, որը Ուրբանոս VIII Բարբերինի Պապի ընտանեկան խորհրդանիշն է։ Վերջինս հովանավորել է Սանտ Իվո եկեղեցու կառուցումը։
Եկեղեցու ներքին պատերն ու գմբեթը պատված են արձաններով և ժանեկազարդերով։ Յուրաքանչյուր սուր եզրում և շրջանաձև հատվածում կան աստղաշարեր, որոնք ձգվում են դեպի վեր և ամբողջանում թևիկների մեջ պատսպարված հրեշտակի դեմքով։
Ինտերիերի գլխավոր արվեստի գործը Սուրբ Իվո Հելորիի դիմանկարն է, որը տեղադրված է խորանում։ Ստեղծագործության հեղինակը Պիետրո դա Կորտոնան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.