Սանասունք
Մեծ Հայքի Աղձնիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մեծ Հայքի Աղձնիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Սանասունք (ինչպես նաև՝ Սանասուն, կամ Սասուն), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում[1]։
Սասուն գավառի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։ Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։
Ըստ ավանդության անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու՝ Սանասարի անունից, որը իր եղբոր հետ սպանելով հորը փախչել է այստեղ, կառուցել է բերդ՝ իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ։ Սասունը տարածվում էր Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ հայ պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվանում են ոչ թե սասունցիներ, այլ «բնակիչք Տորոս լեռին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.