հայ գեղանկարիչ, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Սամվել Բարդուղի Պետրոսյան (հոկտեմբերի 10, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 2012, Երևան, Հայաստան)[1], հայ գեղանկարիչ, մանկավարժ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1971)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2009)։
Սամվել Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 19, 2012 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և մանկավարժ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Բարթուղ Պետրոսյան |
Զավակներ | Շուշան Պետրոսյան |
Սամվել Պետրոսյան Վիքիդարանում |
Սամվել Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականից դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1991-2007 թվականներին եղել է ուսումնարանի տնօրենը։ 1971 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1987-1991 թվականներին՝ քարտուղարը[2][3]։
Պետրոսյանի բնանկարներին, դիմանկարներին, նատյուրմորտներին, կրոնական, պատմական թեմաներով մոնումենտալ հորինվածքներին բնորոշ են վավերականությունը, խորհրդանշային միջոցները։
Ավետարանական և աշխարհիկ թեմաներով նկարաշարեր է ստեղծել Դեթրոյթի Սուրբ Սարգիս (1977, 15 պատկեր) և ԱՄԷ Շարջա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1998, 11 պատկեր) եկեղեցիների համար։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965), Բեյրութում (1992), Նյու Յորքում (1994) և այլուր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.