From Wikipedia, the free encyclopedia
Սաիդ Նաֆիսի (պարս.՝ سعید نفیسی, հունիսի 8, 1896[1], Թեհրան, Իրան - նոյեմբերի 14, 1966[2][1], Թեհրան, Իրան), իրանցի, պատմաբան, գրող, բանաստեղծ, թարգմանիչ։ Իրանի գրականության և լեզվի ակադեմիայի անդամ (1935)։
Սաիդ Նաֆիսի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1896[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1966[2][1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | թարգմանիչ, պատմաբան, գրականագետ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Իրան |
Կրթություն | Նյոշատելի համալսարան |
Աշխատավայր | Կահիրեի համալսարան, Թեհրանի համալսարան և Քաբուլի համալսարան |
Saeed Nafisi Վիքիպահեստում |
Նաֆիսին բժիշկ Ալի Ակբար Նազեմ-օլ-աթեբբայի որդին է, ծնվել է Թեհրանում։ Սկզբնական կրթությունը ստացել է իր հոր հիմնած դպրոցում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա և սովորել է Փարիզի համալսարանում։ Իրան վերադառնալուց հետո դասավանդել է ֆրանսերեն և աշխատանքի է անցնել սոցիալական ապահովության նախարարությունում։
1934 թվականից Թեհրանի համալսարանի պարսկական գրականության պրոֆեսոր։ Իրանի, Միջին Ասիայի, Հնդկաստանի ժողովուրդների գրականության և պատմության հարցերին վերաբերող ավելի քան 2 հազար աշխատության հեղինակ է։
Նրա գրականության վրա ազդեցություն է ունեցել իրական կյանքը։ Կատարել է գիտական և գեղարվեստական գրականության թարգմանություններ արևմտյան և եվրոպական լեզուներով։
1930-ական թվականներին Սաիդ Նաֆիսին «Շարղ» («Արևելք») ամսագրի էջերում տպագրած «Նախաիսլամական պատմության աղբյուրները և հայ պատմիչները» հոդվածում նշում է, որ Իրանի այդ ժամանակահատվածի պատմության վերաբերյալ գրեթե չկան գրավոր փաստեր, իսկ պահլավերենով գոյություն ունեցող նյութերը կրոնական բնույթի աղքատիկ տեքստեր են. «...Սակայն հայ ժողովուրդը,- գրում է նա,- ավելի քան 1500 տարի առաջ, Արշակունիների թագավորության շրջանից սկսած, ունեցել է հարուստ պատմագրություն, որը արժեքավոր աղբյուր է Իրանի Արշակունիների և Սասանյանների թագավորության պատմությունը լուսաբանելու համար»[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.