From Wikipedia, the free encyclopedia
Ռուսուլման, ժամանակակից հայերենի սլենգի նորաբանություն, համացանցային մեմ, որով հայ իրականության կողմից բնութագրվում է ծայրահեղ ռուսամետ հայացքներ ունեցող անձը՝ անկախ իր ազգային պատկանելիությունից։
«Ռուսուլման» եզրին համարժեք է այլ լեզուներում տարածված վատնիկ (ռուս.՝ ватник, անգլ.՝ vatnik) բառը, որը գրեթե կրում է նույն իմաստը։
Դիտարկելի համացանցում եզրն առաջին անգամ կիրառվում է 2015 թվականի օգոստոսի 17-ին Ռոբերտ Գրիգորյան հրապարակված հոդվածում, որի մեջ «ռուսուլման» է անվանվում հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը[1]։ Գրանիշ գրական կայքի տեղեկությամբ, եզրն առաջացել է «ռուս» և «մուսուլման» բառերի միաձուլմամբ[2]։
Ինչպես նշված է Գրանիշում, ռուսուլման է համարվում «Հայաստանի և այլ հետսովետական շարքային երկրների ոխերիմ բարեկամ Ռուսաստանում գերակա ռազմականացված իմպերիալիստական շովինիզմով ախտահարված քաղաքական տարր, որը «ռազմավարական դաշնակցություն» խոստումնալից փաթեթավորման տակ մուտք է ստանում տվյալ երկրի անվտանգության համակարգ՝ այն ներսից քայքայելու և իրեն ստորադաս դարձնելու համար»։ Բացի այդ, Գրանիշի պնդմամբ, ռուսուլման կարող է լինել ինչպես ռուսամետ հայացքներ ունեցող հայը, այդպես ցանկացած այլ այլազգին՝ «Քանի որ առաջին, երկրորդ, երրորդ սերնդի շատ ռուսաստանահայեր շատ ավելի ռուսուլման են, քան Ռուսաստանի քաղաքական վերնախավը, ապա սրանից հետևում է, որ ռուսուլմանիան ազգային պատկանելություն չունի»։ Վերջապես, համաձայն գրանիշի, ռուսուլմանության գաղափարախոսության ջատագովների մանիֆեստը Խաչատուր Աբովյանի «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…» հայտնի տողերն են Վերք Հայաստան վեպից[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.