հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Գրիգորի Հասրաթյան (սեպտեմբերի 24, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2017), հայ ճարտարապետ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1]։
Ռուբեն Հասրաթյան | |
---|---|
Ի ծնե | Ռուբեն Գրիգորի Հասրաթյան |
Ծնվել է | 1943 սեպտեմբերի 24 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2017 (74 տարեկան) |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Ուշագրավ աշխատանքներ | Վիլյամ Սարոյանի հուշարձան, «Վարք հավերժության» քանդակ և Գրիգոր Հասրաթյանի հուշաքար |
Պարգևներ |
Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
1967 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է Երևաննախագիծ, 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ Հայպետնախագիծ (1980-1991 թվականներ և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում, 1991-1997 թվականներին՝ Երնորոգնախագիծ ինստիտուտի տնօրեն։
Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի կառուցապատումը (1981-1986), Գյումրիի (1982), Երևանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, Երևանի թեթևաթլետիկայի ծածկած մանեժը (1977), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։
2004 թվականին Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է։
2008 թվականին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկն է։
2012 թվականին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետն է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.