Ռուբեն Ալթունյան

հայ կոմպոզիտոր, ալտահար From Wikipedia, the free encyclopedia

Ռուբեն Ալթունյան

Ռուբեն Թաթուլի Ալթունյան (մարտի 31, 1939(1939-03-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2021(2021-11-21)[1][2], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ալտահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի եղբայրը։

Կրթություն

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։

Աշխատանքային գործունեություն

Ստեղծագործական գործունեություն

Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։

Ստեղծագործությունների ցանկ

  • Լարային կվարտետ N1, 1962 թ.
  • Անընդհատ շարժում, ջութակի և դաշնամուրի համար, 1964 թ.
  • Վեց մանրանվագ լարային քառյակի համար, 1964-1972 թթ. (նաև տարբերակ կամերային նվագախմբի համար)
  • Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1967 թ.
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1968 թ.
  • «Հիշատակարան երաժշտապետին», կանտատ մենակատարի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Կոմիտասի հիշատակին, 1969 թ.
  • 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար, 1969-1995 թթ.
  • Շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար։
  • «Հայաստան աշխարհ», ձայնի, երկսեռ երգչախմբի համար, 1970 թ.
  • «Հեթանոս երգեր», խոսք՝ Դ. Վարուժանի, երկսեռ երգչախմբի համար, 1973 թ.
  • Սոնատ-Սոլո թավջութակի համար, 1977 թ.
  • Սիմֆոնիա, 1980 թ.
  • Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատած տարիներին երգացանկում տեղ են գտել «Թագվորագովք» և «Սայաթ-Նովա» լայնածավալ ծես-հանդեսները, ինչպես նաև հայ աշուղների և գուսանների երգերի մշակումներ մենակատարի, երկսեռ երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 1983-1996 թթ.:
  • Լարային կվարտետ N2, 1994 թ.
  • Սիմֆոնիետ, կամերային նվագախմբի համար, 1998 թ.
  • Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմն-օրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999 թ.
  • «Մարգարտաշար» ժող. երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
  • Կոնցերտ-Սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
  • «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար, 2001 թ.
  • «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար, 2001 թ.
  • «Անտունի», կոնցերտինո քամանչայի և կամերային նվագախմբի համար 2001 թ.
  • Սայաթ-Նովա, հինգ երգ՝ ձայնի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2002 թ.
  • «Թամզարա», սիմֆոնիկ նվագախմբի համար, 2004 թ.
  • «Քոչարի» և «Բերդ պար» երկու դաշնամուրի համար, 2009 թ.
  • «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիա (ըստ Գրիգոր Նարեկացու) 2010 թ.
  • «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • «Ասերգեր», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • «Կոմիտասիանա», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
  • Դաշնամուրային տրիո, 2012 թ.
  • «Խաչատրիանա», կամերային նվագախմբի համար, 2013 թ.
  • Երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար

Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.