պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոնի Լոպեշ (պորտ.՝ Rony Lopes, դեկտեմբերի 28, 1995[1] կամ հուլիսի 18, 1997[2], Բելեմ, Բրազիլիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։
Լոպեշը Լիլի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Marcos Paulo Mesquita Lopes | ||
Քաղաքացիությունը |
Պորտուգալիա Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 1995[1] (28 տարեկան) կամ հուլիսի 18, 1997[2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելեմ, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սևիլյա | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2006 | Պոլարիշ | ||
2006-2011 | Բենֆիկա | ||
2011-2013 | Մանչեսթեր Սիթի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2015 | Մանչեսթեր Սիթի | 0 | (0) |
2014-2015 | → Լիլ | 23 | (3) |
2015-2019 | Մոնակո | 65 | (17) |
2016-2017 | → Լիլ | 37 | (6) |
2019-ներկա | Սևիլյա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 | Պորտուգալիա Մ16 | 8 | (3) |
2011-2012 | Պորտուգալիա Մ17 | 11 | (1) |
2012 | Պորտուգալիա Մ18 | 3 | (1) |
2012-2014 | Պորտուգալիա Մ19 | 24 | (14) |
2015 | Պորտուգալիա Մ20 | 7 | (0) |
2014-2017 | Պորտուգալիա Մ21 | 12 | (1) |
2017-ներկա | Պորտուգալիա | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Լոպեշը սկսել է Բենֆիկայում[4]։ 2011 թվականին նա միացավ Մանչեսթեր Սիթիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունվարի 5-ին՝ փոխարինելով Դավիթ Սիլվային Անգլիայի գավաթի Ուոտֆորդի դեմ խաղում[5]։ Պորտուգալացին խաղադաշտ մտավ հանդիպման 88-րդ րոպեին և գոլ խփեց 2 րոպե անց՝ 17 տարեկան և 9 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Մանչեսթեր Սիթիի կազմում[6]։ 2012-13 մրցաշրջանում Լոպեշը ճանաչվեց Սիթիի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[7][8]։ 2014 թվականի հունվարի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի Վեստ Հեմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[9][10]։
2014 թվականի հուլիսի 7-ին Լոպեշը 1 տարվա վարձավճարով միացավ Լիլին[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Մեցի դեմ խաղում[14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը Լիլի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Նանտի դեմ խաղում[17][18]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[19]։ 2015 թվականի փետրվարի 28-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[20]։ Լիլի կազմում Լոպեշը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[21]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին նա Ջեյսոն Դենայերի և Կելեչի Իհեանաչոյի հետ տեղափոխվեց Մանչեսթեր Սիթիի առաջին թիմ[22]։
2015 թվականի օգոստոսի 28-ին Լոպեշը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մոնակո[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ Լորյանի դեմ խաղում[26]։
2016 թվականի հունվարին Լոպեշը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Լիլին[27]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի Տրելիսակի դեմ խաղում[28]։ 2016 թվականի հուլիսին Լիլը 1 տարով երկարաձգեց վարձավճարը Լոպեշի հետ[29]։ Օգոստոսի 13-ին նա դուբլ ձևակերպեց Մեցի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 29-ին պորտուգալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[31]։ 2016-17 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[32]։
2017-18 մրցաշրջանում Լոպեշը վերադարձավ Մոնակո՝ դառնալով ակումբի հիմնական կազմի խաղացող։ 2017 թվականի հուլիսի 29-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[33], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[34][35]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[36][37]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Լոպեշը նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Թոմաս Լեմարին Պորտուի դեմ խաղում[38]։ Հոկտեմբերի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 2-3 հաշվով[39]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց նոյեմբերի 1-ին՝ Բեշիկթաշի դեմ խաղում[40]։ 2018 թվականի փետրվարից ապրիլը ընկած ժամանակահատվածում Լոպեշը 8 խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ Լիգա 1-ում[41][42][43][44][45][46][47]՝ ներառյալ դուբլը Թուլուզի դեմ խաղում[48]։ Մայիսի 19-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Տրուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[49]։ 2017-18 մրցաշրջանում Լոպեշը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2018 թվականի օգոստոսի 4-ին Լոպեշը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[51], սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[52][53]։ Սեպտեմբերին պորտուգալացին ստացավ մկանների վնասվածք՝ բաց թողելով ավելի քան 3 ամիս[54]։ Դեկտեմբերի 2-ին Լոպեշը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[55][56][57][58]։ 2019 թվականի հունվարի 9-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին խաղը տեղափոխել հանդիպման լրացուցիչ ժամանակ և հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[59][60]։ Փետրվարի 24-ին նա գոլ խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[61][62]։ Մոնակոյի կազմում Լոպեշը անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[63]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Լոպեշը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[64][65][66], և այս գործարքով Վիսամ Բեն Եդերը տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[67][68][69]։
Լոպեշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[70]։ Պորտուգալիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2013[71] և 2014 թվականների Եվրոպայի առաջնություններին[72]՝ օգնելով իր թիմին հասնել 2014 թվականի առաջնության եզրափակիչ[73], որտեղ սակայն Պորտուգալիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[74]։ Մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Լոպեշը մասնացկեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[75], սակայն Պորտուգալիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Բրազիլիային[76][77]։
Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Լոպեշը նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[78]։ 2018 թվականին նա ներառվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար 35-հոգանոց ընդլայնված կազմում[79], սակայն չընդգրկվեց թիմի վերջնական կազմում[80]։
2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Սիթի | 2012–13 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 1 | 1 | — | 0 | 0 | 1 | 1 | |
2013–14 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 4 | 0 | ||||
Ընդհանուր | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 5 | 1 | ||
Լիլ (վարձավճար) | 2014–15 | Լիգա 1 | 23 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 27 | 3 |
2015–16 | 12 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 16 | 3 | ||
2016–17 | 25 | 4 | 2 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 6 | ||
Ընդհանուր | 60 | 9 | 3 | 3 | 5 | 0 | 4 | 0 | 72 | 12 | ||
Մոնակո | 2015–16 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2017–18 | 38 | 15 | 2 | 1 | 5 | 1 | 5 | 0 | 50 | 17 | ||
2018–19 | 24 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 2 | 29 | 4 | ||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |||
Ընդհանուր | 65 | 17 | 4 | 1 | 5 | 1 | 8 | 2 | 82 | 21 | ||
Սևիլյա | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 125 | 26 | 9 | 5 | 10 | 1 | 15 | 2 | 159 | 34 |
2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ[81]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.