ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոման Յարեմչուկ (ուկրաիներեն՝ Роман Олегович Яремчук, նոյեմբերի 27, 1995[1], Լվով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, բելգիական «Բրյուգե» ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Նա վարձավճարով խաղում է «Վալենսիա» ակումբում։
Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 27-ին Լվովում։ Վեց տարեկանից ֆուտբոլ է պարապվել «Կարպատների» դպրոցում։ Մարզիչ Նիկոլայ Դուդարենկոյի առաջարկությամբ նա խաղացել է որպես հարձակվող։ 2007 թվականին ուսումը շարունակել է Կիևի «Դինամոյի» ակադեմիայում։ Ավարտելուց առաջ վերջին երեք տարին սովորել եմ Ալեքսեյ Դրոցենկոյի ղեկավարությամբ։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում մարզվելու տարիներին իր նորամուտը նշել է «Դինամոյի» կազմում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Չեռնիգովի «Յունոստի» դեմ խաղում։ Այդ խաղում Յարեմչուկը դուբլի հեղինակ է դարձել։ Նա գոլի հեղինակ է դաևձել հաջորդ երկու խաղերում։ Այդ մրցաշրջանում նա 10 գոլ է խփել «Դինամոյի» մրցակիցների դեմ անցկացրած 21 խաղում։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկնել է այդ ցուցանիշը՝ կրկին 10 գոլ 21 խաղում, իսկ 2010/11 մրցաշրջանում նա բարելավել է իր ելույթը՝ արդեն 17 խաղում խփելով 12 գոլ։ Նույն մրցաշրջանում Յարեմչուկը դարձավ երկու հեթ-տրիկի հեղինակ։
2011/12 մրցաշրջանում Յարեմչուկը միջինը մեկ խաղում մեկ գոլ է խփել։ Նա անցկացնել է 21 հանդիպում «Դինամոյի» կազմում և խփել է 21 գոլ։ Ռոմանի հաջող մրցաշրջանի ավարտը «Դինամոյի» մինչև 17 տարեկանների թիմի խաղն էր Մոսկվայի «Սպարտակի» հասակակիցների դեմ, որն անցկացվել է կիևյան ակումբի 85-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Այդ խաղում դինամոյականներն հաղթել են 4։ 1, առաջին գոլը խփել է Յարեմչուկը։
Մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում իր խաղով Յարեմչուկը գրավեԼ Է «Դինամոյի» մարզչական շտաբի ուշադրությունը։ Դեռևս չավարտելով ակադեմիան, նա և Մաքսիմ Տիշչենկոն, որի հետ Ռոմանը միշտ միասին խաղում էր Մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում, գլխավոր թիմի հետ հրավիրվել է Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
2012 թվականի ամռանը ուսումն ավարտելուց հետո Յարեմչուկը պայմանագիր է կնքել Դինամո ֆուտբոլային ակումբի հետ։ Ուկրաինայի մինչև 19 տարեկանների առաջնությունում հարձակվողը նորամուտը նշել է նույն թվականի հուլիսի 25-ին՝ Վորսկլայի դեմ խաղում։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, Յարեմչուկի դեբյուտը տեղի է ունեցել,մարզիչ Ալեքսանդր Խացկևիչի մինչև 21 տարեկանների թիմի կազմում երիտասարդական առաջնությունում։ Դինամոն հանդիպում է ունեցել «Կրիվբաս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի հետ։ Յարեմչուկը մեկնարկային կազմում է եղել և գոլային փոխանցում է կատարել Դմիտրո Խլյոբասին։ Երիտասարդական թիմի կազմում մի քանի հանդիպում անցկացնելուց հետո Ռոմանը 18 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Յարեմչուկը կիևցիների կազմում դարձել Է Ուկրաինայի պատանեկան առաջին առաջնության հաղթողը, ինչպես նաեւ 14 գոլով դարձել է այդ մրցաշարի եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն։
2013 թվականի ամռանը երիտասարդական թիմի մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը գլխավորել է Դինամոյի երկրորդ թիմը, որը խաղում էր Առաջին լիգայում։ Նա իր հետ տարել է մի շարք խաղացողների, այդ թվում՝ Ռոմանին։ Պրոֆեսիոնալ մրցումներում Յարեմչուկը նորամուտը նշել է 2013 թվականի հուլիսի 14-ին Չեռնիհիվի «Դեսնա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Յարեմչուկը մասնակցել է ամբողջ երկրորդ խաղակեսին՝ ընդմիջմանը խաղադաշտ դուրս գալով Սերգեյ Մյակուշկոյի փոխարեն։ Յարեմչուկը «Դինամո-2» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 89-րդ րոպեին գրավելով Դոնեցկի Օլիմպիկ ակումբի դարպասը։
2016 թվականի մարտի 1-ին Յարեմչուկը նորամուտը նշել է «Դինամոյի» առաջին թիմում՝ հիմնական կազմում մասնակցելով «Ալեքսանդրիայի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղին (1:1)։ Ընդմիջման ժամանակ նրան փոխարինել է Լուկաշ Տեոդորչիկը[2]։
2016 թվականի հուլիսի 21-ին հայտնի է դարձել, որ Յարեմչուկը խաղալու է «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբում[3]։ Արդեն հուլիսի 31-ին կայացել է հարձակվողի նորամուտը Պրեմիեր Լիգայում։ Վորսկլայի դեմ տնային խաղում Յարեմչուկը 77-րդ րոպեին փոխարինել է Վիտալի Պոնոմարին։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ռոմանն «Ալեքսանդրիայի» մեկնարկային կազմում էր «Դնեպր» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Խաղի 16-րդ րոպեին Յարեմչուկը բացել է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում իր գոլերի հաշիվը, իսկ 61-րդ րոպեին ձևակերպել է առաջին դուբլը՝ իր թիմի կազմում խփելով համապատասխանաբար 2-րդ և 4-րդ գոլերը մրցակցի դարպասին։ 85-րդ րոպեին «Դնեպրը» կարողացել է խփել պատասխան գնդակը, բայց արդյունքում Յարեմչուկի դուբլի շնորհիվ հանդիպումն ավարտվել է «Դնեպրի» սեփական դաշտում 1:4 հաշվով պարտությամբ[4]։
2017 թվականի օգոստոսի 16-ին չորս տարվա պայմանագիր է կնքել բելգիական «Գենտ» ակումբի հետ[5]։ Նոր թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ Անդերլեխտ ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, 86-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մամադու Սիլայի փոխարեն[6]։ Նույն թվականի նոյեմբերին Յարեմչուկի գոլը «Ստանդարտ» ֆուտբոլային ակումբի դարպասին օգնել է «Գենտին» հաղթել 1:0 հաշվով։ Ռոմանի համար սա դարձել է Բելգիայի Սուպերլիգայում խփած առաջին գնդակը։ Դեբյուտային մրցաշրջանում ուկրաինացին անցկացրել է 34 հանդիպում, որտեղ խփել է 9 գոլ[7]։
2018/19 մրցաշրջանում Յարեմչուկը դարձել է հիմնական խաղացող ՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 45 հանդիպում և աչքի է ընկել 12 անգամ։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում Վոլֆսբուրգ ակումբի դեմ խաղում աչքի է ընկել դուբլով (2:2)[8]։ 2020 թվականի սկզբին նա ստացել է վնասվածք և մի քանի ամիս դուրս է մնացել։ Չնայած Բելգիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 18 հանդիպում, նա դարձել է 10 գոլի հեղինակ։
2020 թվականի նոյեմբերի 1-ին «Վասլանդ-Բևերենի» ակումբի դեմ խաղում ձևակերպել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[9]։ 2000 թվականի դեկտեմբերի 17-ին Յարեմչուկը «Վասլանդ-Բևերենի» դեմ դարձել է գոլի հեղինակ։ Այս խաղը դարձավ Բելգիայի առաջնությունում դարձել է 100-րդը խաղացողի համար, իսկ խփած գոլը թույլ տվեց Յարեմչուկին ընդգրկվել «Գենտի» պատմության լավագույն ռմբարկուների թոփ 5-ում[10]։ Բելգիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում Ռոմանը 34 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։ Այս արդյունքով նա երրորդ տեղն է զբաղեցրել Սուպերլիգայի ռմբարկուների շարքում։ 2021 թվականի փետրվարին Յարեմչուկը կարիերայում երկրորդ անգամ երեք գոլ է խփել «Մուսկրոն» ակումբի դեմ խաղում։ Նույն հանդիպման ժամանակ ուկրաինացին գոլային փոխանցում է կատարել, իսկ «Գենտը» արդյունքում հաղթել է 4:0 հաշվով[7]։
2021 թվականի հուլիսի 31-ին պորտուգալական Բենֆիկա ակումբը հայտարարել է Յարեմչուկի տեղափոխության մասին 17 միլիոն եվրոյով, որը մտել է ակումբի պատմության մեջ ամենաթանկ գնումների թոփ տասնյակում[11]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը[12]։
Բենֆիկայի կազմում Յարեմչուկն առաջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի օգոստոսի 10-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Սպարտակ ակումբի դեմ խաղում, մասնակցելով գոլային գրոհի (2:0)[13]։ 2021 թվականի օգոստոսի 14-ին Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտը նշել է «Արոկա» ակումբի դեմ խաղում (2:0)՝ դուրս գալով մեկնարկային կազմում, աչքի է ընկելով գոլով և գոլային փոխանցմամբ[14]։ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Յարեմչուկը դուբլի հեղինակ է դարձել «Վիտորիա Գիմարայնշ» ակումբի դեմ խաղում (1:3)[15]։ Դեկտեմբերի 8-ին Բենֆիկայի կազմում խփել է իր առաջին գնդակը Չեմպիոնների Լիգայում Դինամո ակումբի դեմ խաղում[16]։ 2022 թվականի ապրիլի 13-ին Էնֆիլդ մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ժամանակ Լիվերպուլի հետ խաղում աչքի է ընկել գոլով (3:3)։ Ընդհանուր առմամբ Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկությունում իր հաշվին գրանցել է երեք գոլ[17]։
2022 թվականի օգոստոսի 29-ին Բրյուգգեն իր պաշտոնական կայքում հայտարարել է ուկրաինացու տրանսֆերի մասին, պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո (ևս 3 միլիոն նախատեսված է եղել բոնուսների տեսքով), ինչը ակումբի համար դարձել է տրանսֆերային ռեկորդ[18]։ Սեպտեմբերի 3-ին ակումբում պաշտոնապես նորամուտը նշել է «Սերկլ Բրյուգգե» ակումբի դեմ խաղի ժամանակ, որտեղ աչքի է ընկել գոլով։ Սեպտեմբերի 11-ին «Սերեն» ակումբի դեմ Բելգիայի առաջնության 8-րդ տուրի խաղում աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով (2:0)[19]։ 2023 թվականի օգոստոսի 17-ին հեթ-տրիկ է ձևակերպել իսլանդական «Ակյուրեյրի» ակումբի դեմ կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում[20]։
2023 թվականի սեպտեմբերի 1-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է իսպանական Վալենսիա ֆուտբոլային ակումբ[21]։ Սեպտեմբերի 28-ին Յարեմչուկը Վալենսիայի կազմում իր նորամուտը նշել է Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Իսպանիայի գավաթի 2-րդ փուլի «Արոսա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել իր նորամուտի գոլով ակումբի կազմում, որը նույնպես որոշել է խաղի ելքը (0:1)[22]։ 2024 թվականի հունվարի 2-ին Վիլյառեալի դեմ խաղում աչքի է ընկել Լա Լիգայում նորամուտի գոլով[23]։
2012 թվականից ներգրավվել է Ուկրաինայի բոլոր տարիքային խմբերի պատանեկան հավաքականների խաղերին։ Մասնակցել է Եվրո 2014-ի պատանեկան և 2015-ի աշխարհի երիտասարդական առաջնություններին, որտեղ դարձել է 1 գոլի հեղինակ։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում։ Գլխավոր թիմի կազմում առաջին գոլը խփել է 2019 թվականի հունիսի 7-ին Սերբիայի հավաքականի դեմ խաղում, որը տեղի է ունեցել հայրենի Լվովում։
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։
2021 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում ընդգրկվել է գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի կողմից 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու համար[24]։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածում Յարեմչուկը խփել է 2 գոլ՝ Նիդերլանդների (2:3) և Հյուսիսային Մակեդոնիայի (2:1) դարպասին և կատարել մեկ գոլային փոխանցում։
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի D Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Ղազախստանի հավաքականների հետ խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
2024 թվականի մարտի 21-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրո 2024-ին դուրս գալու անցումային առաջին խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչով օգնել է հավաքականին հաղթանակի հասնել 1:2 հաշվով[25]։
Հայտնվել է հավաքականի հայտացուցակում 2024 թվականի Եվրոպայի առաջնության համար։ 2024 թվականի հունիսի 21-ին խմբային փուլի երկրորդ տուրում փոխարինման է դուրս եկել և հաղթական գնդակը խփել Սլովակիայի հավաքականի դեմ խաղում, Ուկրաինան հաղթել է 2:1 հաշվով։ Այսպիսով, Յարեմչուկը 3 գոլով (2 գոլ խփել է 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում) դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն։
Ռոման Յարեմչուկի խաղերն ու գոլերը Ուկրաինայի հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Յարեմչուկի գոլերը | Մրցույթ |
1 | 6 սեպտեմբերի 2018 | Չեխիա | 2:1 | — | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 |
2 | 9 սեպտեմբերի 2018 | Սլովակիա | 1:0 | — | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 |
3 | 10 հոկտեմբերի 2018 | Իտալիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
4 | 16 հոկտեմբերի 2018 | Չեխիա | 1:0 | — | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 |
5 | 22 մարտի 2019 | Պորտուգալիա | 0:0 | — | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար |
6 | 25 մարտի 2019 | Լյուքսեմբուրգ | 2:1 | — | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար |
7 | 7 հունիսի 2019 | Սերբիա | 5:0 | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար | |
8 | 10 հունիսի 2019 | Լյուքսեմբուրգ | 1:0 | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար | |
9 | 7 սեպտեմբերի 2019 | Լիտվա | 2:0 | — | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար |
10 | 10 սեպտեմբերի 2019 | Նիգերիա | 2:2 | Ընկերական խաղ | |
11 | 14 հոկտեմբերի 2019 | Պորտուգալիա | 2:1 | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար | |
12 | 17 նոյեմբերի 2019 | Սերբիա | 2:2 | ՈՒԵՖԱ-ի Եվրո-2020-ի ընտրական մրցաշար | |
13 | 3 սեպտեմբերի 2020 | Շվեյցարիա | 2:1 | — | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020/2021 |
14 | 6 սեպտեմբերի 2020 | Իսպանիա | 0:4 | — | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020/21 |
15 | 7 հոկտեմբերի 2020 | Ֆրանսիա | 1:7 | — | Ընկերական խաղ |
16 | 10 հոկտեմբերի 2020 | Գերմանիա | 1:2 | — | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020/21 |
17 | 13 հոկտեմբերի 2020 | Իսպանիա | 1:0 | — | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020/21 |
18 | 11 նոյեմբերի 2020 | Լեհաստան | 0:2 | — | Ընկերական խաղ |
19 | 14 նոյեմբերի 2020 | Գերմանիա | 1:3 | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2020/21 | |
20 | 24 մարտի 2021 | Ֆրանսիա | 1:1 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
21 | 28 մարտի 2021 | Ֆինլանդիա | 1:1 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
22 | 31 մարտի 2021 | Ղազախստան | 1:1 | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | |
23 | 3 հունիսի 2021 | Հյուսիսային Իռլանդիա | 1:0 | — | Ընկերական խաղ |
24 | 7 հունիսի 2021 | Կիպրոս | 4:0 | Ընկերական խաղ | |
25 | 13 հունիսի 2021 | Նիդերլանդներ | 2:3 | 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ | |
26 | 17 հունիսի 2021 | Մակեդոնիա | 2:1 | 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ | |
27 | 21 հունիսի 2021 | Ավստրիա | 0:1 | — | 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլ |
28 | 29 հունիսի 2021 | Շվեդիա | 2:1 | — | 2020 թվականի Եվրոպայի առաջնություն․ 1/8 եզրափակիչ |
29 | 3 հուլիսի 2021 | Անգլիա | 0:4 | — | 2020 թվականի Եվրոպայի առաջնություն․ 1/4 եզրափակիչ |
30 | 11 սեպտեմբերի 2021 | Ղազախստան | 2:2 | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | |
31 | 12 հոկտեմբերի 2021 | Ֆրանսիա | 1:1 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
32 | 16 հոկտեմբերի 2021 | Չեխիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
33 | 6 փետրվարի 2021 | Ֆինլանդիա | 2:1 | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | |
34 | 12 հոկտեմբերի 2021 | Բոսնիա և Հերցեգովինա | 1:1 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
35 | 11 նոյեմբերի 2021 | Բուլղարիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
36 | 16 նոյեմբերի 2021 | Բոսնիա և Հերցեգովինա | 0:2 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
37 | 1 հունիսի 2022 | Շոտլանդիա | 3:1 | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր | |
38 | 5 հունիսի 2022 | Ուելս | 0:1 | — | 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր |
Ընդհանուր՝ 38 խաղ / 13 գոլ․ 13 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 11 պարտություն։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
«Դինամո-2» | 2013/14 | 19 | 3 | — | — | 19 | 3 | ||
2014/15 | 23 | 4 | 0 | — | 23 | 4 | |||
Ընդամենը | 60 | 16 | — | — | 42 | 7 | |||
«Դինամո» | 2015/16 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2016/17 | 9 | 0 | 1 | 0 | — | 10 | 0 | ||
Ընդամենը | 9 | 0 | 2 | 0 | — | 11 | 0 | ||
«Ալեքսանդրիա» | 2016/17 | 14 | 5 | 1 | 1 | 2 | 0 | 17 | 6 |
«Գենտ» | 2017/18 | 32 | 9 | 2 | 0 | 34 | 9 | ||
2018/19 | 37 | 8 | 4 | 3 | 4 | 1 | 45 | 12 | |
2019/20 | 18 | 10 | 1 | 0 | 11 | 7 | 30 | 17 | |
2020/21 | 34 | 20 | 2 | 1 | 7 | 2 | 43 | 23 | |
Ընդամենը | 121 | 47 | 9 | 4 | 22 | 10 | 152 | 61 | |
«Բենֆիկա» | 2021/22 | 23 | 6 | 2 | 0 | 13 | 3 | 42 | 9 |
Ընդամենը | 23 | 6 | 5 | 1 | 3 | 1 | 42 | 9 | |
«Բրյուգգե» | 2020/21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 209 | 65 | 18 | 5 | 37 | 13 | 264 | 83 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.