Ռոլան Ժոֆե

անգլո-ֆրանսիական ծագմամբ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia

Ռոլան Ժոֆե

Ռոլան Ժոֆե (անգլ.՝ Roland Joffé, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈroulənd ˈdʒɔfiː], նոյեմբերի 17, 1945(1945-11-17)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն]], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5];նոյեմբերի 17, 1945(1945-11-17)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլո-ֆրանսիական ծագմամբ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Արագ փաստեր Ռոլան Ժոֆե ֆր.՝ Roland Joffé, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ռոլան Ժոֆեն ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում։ Դաստիարակվել է իր պապի՝ քանդակագործ Ջեյքոբ Էփսթայնի ընտանիքում (Էփսթայնի դստեր՝ Էսթերի հետ Ռոլանի հայրը ամուսնացել է երկրորդ անգամ)[6]։ Նա սովորել է Հարավային Քենսինգտոնում գտնվող Շառլ դը Գոլի ֆրանսիական լիցեյում և Կարմել քոլեջում (Carmel College), որը միակ հրեական գիշերօթիկ դպրոցն էր Եվրոպայում (Օքսֆորդշիրում)[7]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մանչեստրի համալսարանում։

1970 -ական թվականներին աշխատել է թատրոնում որպես արտիստ։

1971-1980-ական թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ջեյն Լապոտեյրի հետ։ Ամուսնության արդյունքում ունեցել են մի որդի՝ Ռոուեն Ժոֆեն (ծնված՝ 1973 թվականին), որը նույնպես սցենարիստ և ռեժիսոր է։

Կինոյում նրա առաջնելույթը դարձել է «Մահվան դաշտերը» (1984) վավերագրական դրաման, որը հիմնված է Կամբոջայում կարմիր կհմերների գործողությունների վրա։ Ֆիլմի համար Ժոֆեն արժանացել է երեք մրցանակի և «Օսկար»-ի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։

«Օսկարի» երկրորդ անվանակարգը ռեժիսորը ստացել է իր հաջորդ՝ «Առաքելություն» (1986) ֆիլմի համար, որը պատմում է 18-րդ դարի վերջին Բրազիլիայում ճիզվիտ միսիոներների մասին։ Ֆիլմը դարձել Է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։

Ժոֆեի երրորդ՝ Ռոբերտ Օպենհեյմերի մասին «Fat Man and Little Boy» ֆիլմը նվիրված է ատոմային ռումբի ստեղծման պատմությանը։

2007 թվականի մայիսին Ժոֆեն սկսել է «Դու և ես» ֆիլմի նկարահանումները (աշխատանքային անվանումը ՝ «t.a.T.u. փնտրումներում»), հիմնված է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովի ստեղծագործության վրա[8][9]։

Ֆիլմագրություն

  • 1984 — Մահվան դաշտերը / The Killing Fields
  • 1986 — Առաքելությունը / The Mission
  • 1989 — Գեր մարդը և փոքրիկ տղան/ Fat Man And Little Boy
  • 1992 — Հաճույքների քաղաք / City of Joy
  • 1995 — Ալ կարմիր նամակը / The Scarlet Letter
  • 1997 — Ցտեսությու՜ն, սիրեկան/ Goodbye Lover
  • 2000 — Գող / Vatel
  • 2007 — Առևանգում / Captivity
  • 2011 — Դու և ես / You and I
  • 2011 — Այնտեղ բնակվում են վիշապները / There Be Dragons
  • 2015 — Սիրահարները/ The Lovers
  • 2015 — Տեքսասի վերականգնումը / Texas Rising (հեռուստասերիալ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.