Remove ads
ամերիկահայ գիտնական-կովկասագետ, հայագետ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Հյուսեն (իսկական ազգանունը՝ Հյուսնյան, մայիսի 20, 1934, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 17, 2018, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1], անգլ.՝ Robert H. Hewsen), ամերիկահայ գիտնական-կովկասագետ, հայագետ[2][3], Հայաստանի և Աղվանքի պատմության ուսումնասիրող։
Ռոբերտ Հյուսեն անգլ.՝ Robert H. Hewsen | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1934 Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 17, 2018 (84 տարեկան) Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, հայագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ռոուեն համալսարան, Չիկագոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գործունեության ոլորտ | կովկասագիտություն, Պատմական աշխարհագրություն և հայագիտություն |
Ալմա մատեր | Մերիլենդի համալսարան և Ջորջթաունի համալսարան (1967) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1967) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Կիրիլ Թումանով |
Ծնվել է 1934 թվականին։
Ավարտել է Մերիլենդի համալսարանը, դիսերտացիան պաշտպանել է Ջորջթաունի համալսարանում (1967) Կիրիլ Թումանովի ղեկավարության ներքո։ 1967-1999 թվականներին դասավանդել է Ռոուենի համալսարանում, որի պատվավոր պրոֆեսորն է։ Հետագայում լեքցիաներով է հանդես եկել որպես հրավիրված պրոֆեսոր Կոլումբիայի, Կալիֆորնիայի, Չիկագոյի և ԱՄՆ-ի այլ առաջատար բուհերում։
Բազմամյա հետազոտական աշխատանքի արդյունք է դարձել Հյուստենի 2001 թվականին հրապարակած «Հայաստանի պատմական ատլասը»[4], որը ընդգրկում է 278 քարտեզ բաշխված հինգ բաժինների, որոնցից ամեն մեկը բացվում է պատմական ներածությունով և ժամանակագրական աղյուսակով.
Հյուսենը «Մերձավոր Արևելքի Թյուբինգենյան ատլասի» համար պատրաստել է Հայաստանի և Կովկասի քարտեզները (Wiesbaden։ Dr. Ludwig Reichert Press, 1987—1991)։ Նույն հրատարակության համար կատարել է Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» անգլերեն թարգմանությունը[6] և գրել է այդ գրքի բնօրինակ հայկական տեքստերի վերտպված հրատարակության նախաբանը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.