Ռինդի վիմափոր եկեղեցի
վիմափոր եկեղեցի From Wikipedia, the free encyclopedia
վիմափոր եկեղեցի From Wikipedia, the free encyclopedia
Ռինդի վիմափոր եկեղեցի, վիմափոր կրոնական կառույց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում, բնակավայրից 4 կմ հյուսիս։ Այն գտնվում է Քարկատարի լեռների Գոմադրունք գագաթի հարավային լանջի ժայռազանգվածի արևմտյան կողմում[2]։ Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, սակայն ենթադրաբար այն կառուցվել է վաղ միջնադարում։
Ռինդի վիմափոր եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վիմափոր |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ռինդ[1] |
Մասն է | Գյուղատեղի «Բախչաջուղ» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Cave church Rind Վիքիպահեստում |
Ռինդ գյուղում կան երկու վիմափոր եկեղեցիներ։ Մեկը գտնվում է Ռինդի Ուլգյուրում և հայտնի է «Ճգնավորի մատուռ» անունով։ Այս մեկն անհայտ է գիտական շրջանակների համար։
Եկեղեցին ժայռափոր է, գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա։ Հավանական է, որ առաստաղը պատված է եղել որմնանկարներով։ Կառույցի հատակագիծը կլոր է, որի տրամագիծը մոտ 8 մետր է, բարձրությունը՝ 10 մետր։ Եկեղեցու դուռը արևմտյան կողմից է, որից վերև եղել է մեկ փոքր և երկու մեծ լուսամուտներ։ Խորանի ու նրան հարող պատերի ստորին մասը քայքայված է, բայց քիվ-երիզից ներքև երևում են ժայռի մեջ փորված պահոց-խորշերի վերին մասերը[2]։
Ժայռազանգվածի հարավային հատվածում կան մի քանի փորված սրահներ, որոնց ճանապարհները քայքայված են և հնարավոր չէ հասնել այնտեղ առանց տեխնիկական միջոցների։ Սրահների պատերին կան քանդակված խաչեր։
Եկեղեցուց մի քանի տասնյակ մետր արևելք կան խաչքարեր և խաչքարերի պատվանդաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.