Ռիք Յուն (անգլ.՝ Rick Yune, կորեերեն՝ 윤성식, օգոստոսի 22, 1971, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մարտական արվեստների վարպետ և նախկին մոդել։ Նրա ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ձյունածածկ մայրիներ» (1999), «Ֆորսաժ» (2001), «Մեռիր, բայց ոչ հիմա» (2002)։ Յունը կատարել է նաև Հայդուի դերը «Նեթֆլիքս» ընկերության «Մարկո Պոլո» հեռուստասերիալում։
Ռիք Յուն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 22, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և դերասան |
IMDb։ | ID 0950935 |
Վաղ կյանք և կրթություն
Յունը ծնվել է Վաշինգտոնում, ունի մոնղոլակորեաչինական ծագում։ Մայրական կողմից նախատատը շանհայական հրեա էր Հունկոու շրջանից[1]։ Փոքր եղբայրը դերասան Կառլ Յուն է։
Յունը սովորել է Մերիլենդ նահանգի Սիլվեր Սպրինգ բնակավայրի քոլեջում։ 1994 թվականին Ուորթոնի բիզնես դպրոցում ստացել է ֆինանսիստի դիպլոմ։ Նա եղել է «S.A.C. Capital Advisors»-ի հեջ ֆոնդի առաջին առևտրականներից մեկը, սակայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով հեռացել է այդտեղից։
Յունը պարապել է տարբեր մարտարվեստներ՝ տեկվանդոում հասնելով օլիմպիական ստանդարտի, և 19 տարեկանում դառնալով ամերիկյան օլիմպիական թիմի լուրջ թեկնածու[2]։ Նա փոխել է իր ազգանվան գրառումը՝ «Yun»-ը դարձնելով «Yune»՝ ի պատիվ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի։
Գործունեություն
1992 թվականի կեսերին՝ Ուորթոնում սովորելու ընթացքում, Յունը որպես օգնական աշխատել է Ուոլ Սթրիթի աճուրդի տներում։ Այդ ժամանակ նրան արդեն հայտնաբերել էր մոդելային մի գործակալ, և շուտով Յունը դարձավ առաջին ասիաամերիկյան մոդելը, ով մասնակցել է Վերսաչեի և Ռալֆ Լորեն Պոլոի գովազդում։
Կինոյում իր դեբյուտը կատարել է 1999 թվականին՝ Սքոթ Հիքսի «Ձյունածածկ մայրիներ» ֆիլմում խաղալով ճապոնաամերիկյան պատերազմի հերոս Կազուո Միամոտոյի դերը, ում մեղադրում էին հարգարժան ձկնորսին (խաղացել է Դանիել Ֆոն Բարգենը) սպանելու մեջ։ Ֆիլմը Դեվիդ Հաթերսոնի նույնանուն հետպատերազմյան վեպի հարմարեցված տարբերակն է։
2001 թվականին «Ֆորսաժ» ֆիլմում Յունը խաղացել է վիետնամական խմբավորման անգութ առաջնորդ և Վին Դիզելի հերոսի հակառակորդ Ջոն Թրանի դերը։
2002 թվականին «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում Յունը կատարել է բոնդյան չարագործ Զաոյի դերը՝ հանդես գալով Փիրս Բրոսնանի և Հոլի Բերիի հետ[3]։ Նույն տարում, ըստ «People» ամսագրի, նա ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[4]։
Յունը հանդես է եկել «VS» խմբի «Call U Sexy» երգի (2004), ինչպես նաև «SWV» խմբի «Someone» երգի (1997) տեսահոլովակներում։ Վերջինում հանդես է եկել նաև Շոն Քոմսը։
2005 թվականին Յունը հանդես է եկել «ABC» ընկերության «Լրտեսը» լրտեսական հեռուստասերիալի երկու դրվագում. նա խաղացել է ժամանակակից սամուրայ Կազու Թամազակիի դերը, ում Սիդնեյում հետապնդում էր Ջենիֆեր Գարների հերոսուհին։ Նա նաև հյուրի դերում հանդես է եկել «ABC» ընկերության «Բոստոնի իրավաբանները» իրավաբանական դրամեդիում և «CBS» ընկերության «C.S.I.Հանցագործության վայրը» քրեական դրամայում։
2006 թվականին մասնակցել է «Scarface: The World Is Yours» վիդեոխաղի հնչյունավորմանը, որը հիմնված է 1983 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմի վրա։
Յունը դարձել է «Հինգերորդ պատվիրանը» (2008) արկածային մարտաֆիլմի պրոդյուսերը, որտեղ խաղացել է նաև գլխավոր դերերից մեկը։ Նկարահանման հրապարակում նրա թիմակիցներն էին Դեվիդ Կիտը և Բուկեմ Վուդբայնը։
Մարտարվեստի մասին պատմող «Երկաթյա բռունցք» ֆիլմում Ռասսել Քրոույի և Լյուսի Լյուի հետ միասին հանդես է եկել գլխավոր դերերում[5][6]։
2013 թվականին Յունը խաղացել է չարագործ Կանգա Յոնսակայի դերը «Օլիմպոսի անկումը» մարտաֆիլմում (Ջերարդ Բաթլերի հետ)[7]։
Ծանոթագրություններ
Հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.