From Wikipedia, the free encyclopedia
Ռիխարդ Բեր-Հոֆման (գերմ.՝ Richard Beer-Hofmann, հուլիսի 11, 1866[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - սեպտեմբերի 26, 1945[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավստրիացի վիպագիր, դրամատուրգ, պոետ։
Ռիխարդ Բեր-Հոֆման գերմ.՝ Richard Beer-Hofmann | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և արվեստի կոլեկցիոներ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Ամուսին | Paula Beer-Hofmann? |
Զավակներ | Miriam Beer-Hofmann? և Naemah Beer-Hofmann? |
Richard Beer-Hofmann Վիքիպահեստում |
Բեր-Հոֆմանը ծնվել է 1866 թվականին Վիեննայում։ Մոր վաղաժամ մահից հետո Ռիխարդին իր ընտանիք է տարել պահելու մորաքույրը, ով տներ ուներ Բրյունեում (Բռնո) ու Վիեննայում, որտեղ Ռիխարդը հաճախել է Ակադեմիական գիմնազիա։ Գիմնազիան ավարտելուց հետո նա զբաղվել է իրավունքի ուսումնասիրմամբ և 1890 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Նույն թվականին ծանոթացել է գրողներ Հուգո ֆոն Հոֆմանսթանի, Հերման Բարի և Արթուր Շնիցլերի հետ, որոնց հետ երկարատև բարեկամություն է հաստատել։ 1898 թվականին ամուսնացել է Պաուլինա Աննա Լիսի հետ, ում բոլորը Պաուլա էին ասում։ Ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ` Միրիամը, Նաեման և Գաբրիելը։
Լինելով լավ ապահովված` Բեր-Հոֆմանը գրական գործունեությունը չէր դիտարկում որպես ապրուստի վաստակման միջոց և գրում էր իր հաճույքի համար։ 1893 թվականին լույս է տեսել «Նովելներ» (Novellen) ժողովածուն, 1897 թվականին՝ բանաստեղծությունների Schlaflied für Mirjam ժողովածուն, 1900 թվականին՝ «Der Tod Georgs» պատմվածքը, իսկ 1904 թվականին՝ «Der Graf von Charolais» ողբերգությունը։ 1906 թվականից Բեր-Հոֆմանն աշխատել է «Die Historie von König David» դրամատիկական շարքի շուրջ։
Առաջին համաշխարհային պատերազմը և դրան հաջորդած փողի արժեզրկումը ազդել են Բեր-Հոֆմանի ֆինանսական բարեկեցության վրա։ Ստիպված լինելով աշխատանք փնտրել` նա դարձել է ռեժիսոր` այդ գործով զբաղվելով մինչև 1932 թվականը և համագործակցելով Մաքս Ռայնհարդի հետ։ Այս շրջանում նա մասնակցել է ավստրիացիների ազգային ու լեզվական ինքնօրինակության թեմայով բանավեճերին։ Մոտ 1933 թվականին նա հյուսիսգերմանական միատարր ստանդարտ լեզվի մասին ասել է.
Նա, ով ապրում է հարավային` ավստրիական հողում, հանդիպելով հյուսիսգերմանացուն, կա'մ առնչվում է իր համար խորթ բառագործածությանը, կա'մ իրեն համոզում է, որ ճիշտ է ոչ թե իր գործածած ձևը, այլ հյուսիսգերմանականը (...), կա'մ էլ չնայած իր հոգում շարունակում է մերժել (...), բայց ամեն դեպքում, փոքր-ինչ վախեցած լինելով այդ հակասությունից, համակերպվում է հյուսիսգերմանական բառագործածմանը` անարդար մնալով իր խղճի առաջ[5]: Բնօրինակ տեքստ (գերմ.)
Wer in südlicherem, in österreichischem Land sitzt, wird, mit norddeutschem, ihm fremden Sprachgebrauch konfrontiert, entweder sich überzeugen lassen, daß der norddeutsche - nicht sein eigener Sprachgebrauch der richtige sei (...), oder er wird ihn zwar weiterhin (...) innerlich ablehnen, aber dennoch - sozusagen 'wider die Natur' . eingeschüchtert, mit schlechtem Gewissen, dem norddeutschen Sprachgebrauch sich fügen. |
Գերմանիայում նացիստների` իշխանության գլուխ գալուց հետո Բեր-Հոֆմանի գրքերը ներառվել են այն գրքերի ցանկում, որոնք ենթակա են այրման։
Միայն Անշլյուսից մեկ տարի անց` 1939 թվականի օգոստոսի 19-ին, Բեր-Հոֆմանին հաջողվում է արտագաղթել շվեյցարական Ցյուրիխ, որտեղ հոկտեմբերի 30-ին մահանում է նրա կինը` Պաուլան։ Դրանից հետո Բեր-Հոֆմանը հրաժարվում է Դավիթ թագավորին նվիրված շարքի վրա աշխատելուց, ինչը այդպես էլ մնում է անավարտ, և մեկնում է Նյու Յորք։ Նրա հետագա ողջ գործունեությունը նվիրված է եղել իր կնոջ հիշատակին։ 1945 թվականին նա ստանում է ամերիկյան քաղաքացիություն և նույն թվականին էլ մահանում։
Բեր-Հոֆմանի ստեղծագործությունները պատկանում են մոդեռնիզմի ժանրին։ Նա բազմիցս դարձել է գրական մրցանակների դափնեկիր։ Այսպես, 1905 թվականին Գերմանիայում նրան հանձնվել է Շիլլերի անվան ժողովրդական մրցանակ, իսկ 1945 թվականին նա արժանացել է ԱՄՆ-ի Արվեստների ու լեզվաբանության ազգային ինստիտուտի մրցանակին։ Նրա մահից մեկ տարի անց Նյու Յորքում հիմնվել է Բեր-Հոֆմանի ընկերությունը։
Ռիխարդ Բեր-Հոֆմանի գրական ժառանգությունը պահվում է նյույորքյան Լեո Բեկի ինստիտուտում։
1968 թվականին Վիեննայի 21-րդ շրջանում` Ֆլորիդսդորֆում, Բեր-Հոֆմանի պատվին նրբանցք է անվանվել (Beer-Hofmann-Gasse):
1999 թվականին Վիեննայի հրեական թանգարանում կայացել է «Բեր-Հոֆմանին հյուր» ցուցահանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.