From Wikipedia, the free encyclopedia
Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ[4]։
Ռիբոսոմ | |
---|---|
Ռիբոսոմ.սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի մեկ շղթան-նարնջագույն։ | |
Տեսակ | բջջի բաղադրիչ |
Ենթատեսակ | intracellular non-membrane-bounded organelle?[1] և nonmembranous cytoplasmic organelle?[2] |
Կազմված է | ՌՆԹ[3] և ribosomal proteins? |
Հաստություն | 20-30 նմ |
Տեղադրություն | Ցիտոպլազմա, էնդոպլազմային ցանց |
Ֆունկցիաներ | Սպիտակուցի կենսասինթեզ |
Տեսակներ | չունի |
Հայտնաբերվել է | 1955 թ. |
Հայտնաբերվել է 1955 թվականին ռումինացի գիտնական Ջորջ Պալադեի կողմից, որի համար նա ստացավ Նոբելյան մրցանակ։ Ռիբոսոմ տերմինը առաջարկել է Ռիչարդ Ռոբերտսը 1958 թվականին։
Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.