Ռեքս Լին
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռեքս Մեյնարդ Լինը (անգլ.՝ Rex Maynard Linn, նոյեմբերի 13, 1956, Spearman, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան կինո և հեռուստապրոդյուսեր է։ Առավել հայտնիի է «ՔՀԻ։ Հանցագործության վայրը Մայամիում» ֆիլմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեքս Լին | |
---|---|
Ծնվել է | 13.11.1956 |
Ծննդավայր | Տեխաս |
Կրթություն | Օկլահոմայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1986-ից ցայսօր |
Ընտրանի | Ժայռագնացը, Ազատագրված Ջանգոն, Պիկ ժամ, Պայթյուն անցյալից |
rexlinn.com | |
Ռեքս Լինը ծնվել է 1956 թ․–ի նոյեմբերի 13–ին Սպիրման քաղաքում։ Ռեքսը իրենց ընտանիքի երրորդ երեխան է եղել, մեծացել է ագարակում քրոջ և եղբոր հետ։ 1969 թ․–ի օգոստոսին տեղափոխվել են Օկլահոմա։ Այնտեղ նա սովորել է Heritage Hall դպրոցում, իսկ հետո Casady School–ում և դրա հետ համատեղ աշխատել կենդանաբանական այգում։ 1975 թ․–ի նոյեմբերին տեսնելով Ջեք Նիկոլսոնին «Թռչել կկվի բնից վեր» ֆիլմում, Ռեքս Լինը հայտարարում է, որ դերասան է դառնալու։ Սակայն, նրանից հետո, երբ Ռեքսը խափանում է «Ջութակահարը տանիքի վրա» դպրոցական ներկայացումը, դպրոցական թատրոնի ռեժիսորը խնդրում է նրան հեռանալ այդ բնագավառից և ապագայում իր էներգիան ծախսել մեկ այլ գործի համար։ Այդպիսով ավարտվում է Ռեքսի դպրոցական–դերասանական կարիերան։
1980 թ․–ին ավարտելով Օկլահոմայի համալսարանը բակալվրի աստիճան՝ ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի ուսումնառությամբ, Ռեքսը սկսում է բանկային կարիերան, պաշտոնը հասցնելով ընդհուպ մինչև փոխնախագահի։ 1982 թ․ին բանկը համարվում է անվճարունակ, և Ռեքսը մնալով առանց աշխատանքի վերադառնում է նախկին գաղափարին և որոշում դառնալ դերասան։ Ռեքսը կարողանում է համոզել ամրագրման գործակալին տալ հնարավորություն՝ իրեն փորձելու ցանկացած դերում։ Դրա հետ մեկտեղ Ռեքսը աշխատանք է գտնում նվթային ընկերությունում։ Շատ վատ գովազդում մի շարք նկարահանումներից հետո, Ռեքսը սկսում է ստանալ փոքրիկ դերեր տարբեր նախագծերում։ Հենց այդ ժամանակ էլ նա խաղում է իր առաջին դերը «Մութը լուսաբացից առաջ» ֆիլմում, որի պրոդյուսերը իր լավ ծանոթ Էդուարդ Գեյլորդն էր։ Ռեքսի առաջին նշանակալից դերը եղել է սերիական մարդասպանի դեր «Գիշերային խաղ»(1989) ֆիլմում, հեռուստաաստղ Ռոյա Շնայդերայի մասնակցությամբ։ Խաղացել է նաև շերիֆի դեր «Երիտասարդ ընթերցողներ» հեռուստասերիալում, որից հետո որոշել է շարժվել դեպի արևմուտք՝ Լոս Անջելես։ Առաջին երեք տարին մասնակցել է դերասանական դասընթացների, զուգահեռ շինարարական աշխատանք կատարելով։ Աստիճանաբար նա սկսում է ստանալ փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իմ հերոսները միշտ կովբոյներն են լինելու» (1991), «Սնայպեր» (1993)։
1992 թ․–ի ապրիլին նա նկարահանվում է մինչ օրս հայտնի «Ժայռեր մագլցողը» ֆիլմում Սիլվեստր Ստալոնեի հետ միասին, և հենց այդ դերն էլ նրան բերում է իսկական ճանաչում։ «Ժայռեր մագլցողը» ֆիլմից հետո Ռեքսին հրավիրում են տարբեր նախագծերի, որոնց արդյունքում նա նկարահանվում է 35 ֆիլմերում, և մինչ օրս դրանց թիվն անընդհատ աճում է։ 1994 թ․–ի հունիսի 29–ին Օկլահոմայում Ռեքսը «Փառքի արահետ»–ում ստանում է իր աստղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.