From Wikipedia, the free encyclopedia
Ռետտի համախտանիշ (անգլ. ՝ Rett syndrome), պսիխոնևրոլոգիականժառանգական հիվանդություն, հանդիպում է գրեթե բացառապես 1:10000 — 1:15000 հաճախականությամբ աղջիկների մոտ, աղջիկների մոտ ծանր մտավոր հետամնացության պատճառ է հանդիսանում։
Ռետտի համախտանիշ | |
---|---|
15 տարեկան աղջիկ Ռետտի համախտանիշով, ով ունի ծանր սկոլիոզ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | MECP2 գենի մուտացիա[1] |
Հիվանդության ախտանշաններ | Խնդիրներ՝ լեզվի, կողմնորոշման, շարժումների կրկնօրինակման հետ, դանդաղ աճ, միկրոցեֆալիա (փոքր գլուխ)[1] |
Բուժաքննություն | Ֆենոտիպ[2] և Սեքվենավորում |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն, Մանկաբուժություն |
Հայտնաբերող | Andreas Rett?[3] |
ՀՄԴ-9 | 330.8 |
Անվանվել է | Andreas Rett?[3] |
Հոմանիշներ | Ցերեբրոատրոֆիկ հիպերամոնեմիա[4] |
Ախտորոշում | Հիմնված է յուրահատուկ ախտանիշների, գենետիկ ախտորոշման վրա[5] |
Տարբերակիչ ախտորոշում | Անգելմանի համախտանիշ, աուտիզմ, ուղեղային կաթված[6] |
Բուժում | Հատուկ ուսուցում, ֆիզիոթերապիա, սկոլիոզը ուղղող միջոցներ[5] |
Բարդություններ | Դող, սկոլիոզ, քնի խանգարում[1] |
Սկիզբը | 6-ից 18 ամսական հասակից[1] |
Տևողություն | Երկարատև[5] |
Կանխատեսում | Մեծ մաս դեպքերում ապրում են մինչև միջին տարիք[5] |
Հանդիպման հաճախականություն | 1 դեպք՝ 8,500 կանանց հաշվարկով[1] |
Rett syndrome Վիքիպահեստում |
Երեխայի զարգացումը մինչեւ 6-18 ամիս նորմալ է ընթանում, բայց հետո աղջկա մոտ սկսում են անհետանալ ձեռք բերված խոսքային, շարժողական եւ առարկայական-դերային հմտությունները։ Այս վիճակին բնորոշ են ստերեոտիպային, միատեսակ ձեռքի շարժումները, , Ընդ որում ՝ նպատակաուղղված բնույթ չունեցող։
Հաճախ լինում է դանդաղ աճ, քայլելու հետ կապված դժվարություն և միկրոցեֆալիա (փոքր գլուխ)[1][5]։ Բարդություններից են՝ դողը, սկոլիոզը և քնի խանգարումները[1]։ Ախտահարումը լինում է տարբեր աստիճանի[5]։
Ռետտի համախտանիշը առաջանում է MECP2 գենի մուտացիայի պատճառով[1]։ Այդ գենը գտնվում է X քրոմոսոմում[5]։ Սովորաբար մուտացիան լինում է նոր առաջացած, իսկ ծնողներից ժառանգում են 1 %-ից քիչ դեպքերում[1][5]։ Այն մեծ մասամբ դիտվում է աղջիկների մոտ[1]։ Այս մուտացիան ունեցող տղաները սովորաբար ծնվելուց հետո կարճ ժամանակ անց մահանում են[5]։ Ախտորոշումը կատարում են՝ հիմնվելով հատուկ ախտանիշների վրա, և հաստատում են գենետիկ թեստերով[5]։
Ռետտի համախտանիշը բուժում չունի[5]։ Բուժումը ուղղված է ախտանիշների արտահայվածությունը թուլացնելուն[5]։ Ցնցումների դեպքում օգտագործում են հակացնցումային դեղեր[5]։ Հատուկ ուսուցումը, ֆիզիոթերապիան և սկոլիոզը ուղղող միջոցները նույնպես կարող են օգտակար լինել[5]։ Այս համախտանիշով մարդկանց մեծ մասը ապրում է մինչև միջին տարիք[5]։
Այս համախտանիշը հանդիպում է 8,500 կանանցից մեկի մոտ[1]։ Առաջինը նկարագրել է վիեննացի մանկաբույժ Անդրեաս Ռետտը 1966 թվականին[5][7]։ Քանզի նրա աշխատությունները գերմաներենով էին, նրանք հայտնի չդարձան անգլախոս հասարակության մոտ[8]։ Շվեդացի մանկաբույժ Բենգտ Հագբերգը հրապարակեց անգլերեն հոդվածը 1983 թվականին և անվանեց այն Ռետտի անունով[8]։
1999 թվականին լիբանանա-ամերիկյան բժիշկ Հուդա Զողբին հայտնաբերեց մուտացիան, որը առաջացնում է այս համախտանիշը[8][9]։
Առաջին փուլը, որը նաև կոչվում է վաղ սկիզբ, սկսվում է 6-ից մինչև 18 ամսական հասակը ընկած ժամանակահատվածում[5]։ Այս փուլը հաճախ աչքաթող է արվում, քանզի ախտանիշները լինում են մեղմ արտահայտված։ Դրա հետևանքով ծնողները և բժիշկները չեն նկատում դանդաղորեն զարգացող հիվանդությունը[5]։ Երեխան կարող է սկսել քիչ կոնտակտ պահել աչքերով և քիչ հետաքրքրություն ցուցաբերեն խաղալիքների նկատմամբ։ Կարող են լինել նաև մեծ շարժումների զարգացման խանգարումներ, օրինակ՝ նստել, չոչ անել[5]։ Կարող է նկատվել, որ երեխան անընդհատ կախում է գլուխը, բայց դա այնքան արտահայտված չի լինում, որ ուշադրություն գրավի։ Այս փուլը հաճախ տևում է մի քանի ամիս, բայց կարող է տևել ավելի քան մեկ տարի[5]։
Երկրորդ, կամ արագ դեստրուկտիվ փուլը, հաճախ սկսվում է 1-ից մինչև 4 տարեկան հասակը ընկած ժամանակահատվածում և կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ[5]։ Նրա սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանական։ Այդ ընթացքում երեխան կորցնում է ձեռքերի նպատակային շարժումներ կատարելու ունակությունը և լեզվային ունակությունները[5]։ Այս փուլում սկսվում են ձեռքի բնորոշ շարժումներ, որոնցից են ձեռքերը լվանալու, ծափ տալու, ձեռքը անընդհատ դեպի բերանը տանելու շարժումները և այլն[5]։ Երեխան պահում է ձեռքերը մեջքի հետևում սեղմած, կամ կողքերին[5]։ Շարժումները առկա են, քանի դեռ երեխան արթուն է, բայց քնելու հետ մեկտեղ անհետանում են[5]։ Կարող են դիտվել շնչելու հետ կապված դժվարություններ, օրինակ՝ ապնոեի և գերօդափոխման էպիզոդներ, սակայն շնչառությունը սովորաբար վերականգնվում է քնած ժամանակ[5]։ Որոշ աղջիկների մոտ նկատվում են նաև աուտիզմին բնորոշ նշաններ, օրինակ՝ շփման և հաղորդակցության բացակայությունը[5]։ Քայլելը կարող է լինել անկայուն, իսկ շարժում սկսելը կարող է լինել դժվար։ Այս փուլի ժամանակ նկատվում է գլխի աճի դանդաղում[5]։
Երրորդ փուլ՝ պլատոյի կամ մինչստացիոնար փու, սովորաբար սկսվում է 2-ից 10 տարեկանը ինկած ժամանակահատվածում և կարող է տևել տարիներ[5]։ Ապրաքսիան, շարժողական խնդիրները և ցնցումները այս փուլիմ բնորոշ ախտանիշներն են[5]։ Չնայած, կարող են լինել նաև բնավորության դրական տեղաշարժեր, օրինակ՝ գրգռվածության իջեցում, լացի թուլացում, աուտիզմին բնորոշ նշանների թուլացում[5]։ Երրորդ փուլում կարող է լինել ավելի մեծ հետաքրքրվածություն շրջապատի հանդեպ, իսկ ուշադրությունը, կենտրոնացումը և շրջապատի հետ հաղորդակցումը կարող է լավանալ[5]։ Շատ աղջիկներ մնում են այս փուլում իրենց կյանքի մեծ մասի ընթացքում[5]։
Չորրորդ փուլ՝ շարժողական ֆունկցիայի ուշ վատթարացման փուլ, կարող է տևել տարիներ կամ տասնամյակներ[5]։ Բնորոշ նշաններից են շարժումների թուլացումը, սկոլիոզը, մկանային թուլությունը, կարկամությունը, սպաստիկությունը և մկանային տոնուսի բարձրացումը, ինչի արդյունքում վերջույթները ընդունում են ոչ նորմալ դիրք[5]։ Աղջիկները, որոնք այդ փուլից առաջ քայլում էին, դադարում են քայլել[5]։ Ճանաչողությունը, հաղորդակցությունը, ձեռքի ունակությունները որպես կանոն չեն թուլանում այս փուլում[5]։ Ձեռքի կրկնվաղ շարժումները կարող են թուլանալ և աչքերով կոնտակտ պահելու ունակությունը կարող է լավանալ[5]։
Ռետտի համախտանիշի տիպիկ ձևի նշանները հստակ նկարագրված են (հ․գ․ տես վերևում)։ Ռետտի համախտանիշի տիպի ձևից բացի նկարագրվել են նաև մի քանի ատիպիկ ձևեր տարիների ընթացքումyears;[10], որոնցից են՝
Ռետտի համախտանիշի կոնկրետ բնորոշումը տրվել է վերջին տարիների ընթացքում։ Ատիպիկ ձևերը գոյություն ունեն դասական ձևի հետ միասին, ինչի պատճառով առաջարկվել է "Ռետտի կոմպլեքս" տերմինը (Hagberg & Gillberg, 1993)[19][20]։
Ռետտի համախտանիշը առաջանում է X քրոմոսոմի վրա գտնվող MECP2 գենում տեղի ունեցող մուտացիայի պատճառով (որը մասնակցում է տրանսկրիպցիոն լռեցմանը և մեթիլացված ԴՆԹ-ի էպիգենետիկ կարգավորմանը)։ Ռետտի համախտանիշի 10%-ից քիչ դեպքերում որպես պատճառ հայտնաբերվել են CDKL5 կամ FOXG1 գեներում տեղի ունեցած մուտացիաները։ Ռետտի համախտանիշը սկզբնական ախտորոշվում է հիմնվելով կլինիկական ախտանիշների վրա, հետագայում դրվում է վերջնական ախտորոշում MECP2 գենում մուտացիա հայտնաբերելուց հետո։ Հազվադեպ չի հաջողվում հայտնաբերել որևէ մուտացիա՝ հավանաբար MECP2 գենում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով, որոնք ներկայիս մեթոդներով չի հաջողվում հայտնաբերել, կամ այլ գեներում տեղի ունեցած մուտացիաների պատճառով։
Ցույց է տրվել, որ Ռետտի համախտանիշը նեյրոդեգեներատիվ հիվանդություն չէ։ Դրա օգտին խոսում է մկների վրա կատարված փորձը, որոնց մոտ արհեստականորեն առաջացրել էին Ռետտի համախտանիշ։ Այդ մկների մոտ չի եղել նեյրոնների կորուստ, իսկ հասուն առանձնյակներին ֆունկցիոնալ MECP2 գենը վերադարձնելու դեպքում նրանք մասնակիորեն վերականգնվում էին։ Սա մեծ հեռանկարներ է բացում Ռետտի համախտանիշի բուժման հետագա հնարավոր տարբերակներ փնտրելու ճանապարհին[21]։
Ռետտի համախտանիշի մոտ 95 % դեպքերում պատճառը երեխայի մոտ "դե նովո" մուտացիան է։ Դա նշանակում է, որ երեխան այդ գենը չի ժառանգել իր ծնողներից։ Ծնողները գենոտիպորեն նորմալ են, առանց MECP2 մուտացիայի։
Ռետտի համախտանիշի սպորադիկ տարբերակում մուտացված MECP2 գենը համարյա միշտ գալիս է տղամարդու X քրոմոսոմում եղած դե նովո մուտացիայից[22]։ Դեռ պարզ չէ, թե ինչն է ստիպում սերմին մուտացվել։ Այդպիսի մուտացիաները հազվադեպ են։ It is not yet known what causes the sperm to mutate, and such mutations are rare.
Այս կարող է ժառանգվել նաև ֆենոտիպորեն նորմալ մորից, որը ունի ունի մոիտացիա մեթիլ-CpG-կապող սպիտակուց-2 կոդավորող գենում՝ MeCP2[23]։
Ռետտի համախտանիշով մարդկանց ուղեղում ցածր է նորադրենալինի մակարդակը[24][25])։ MECP2 գենի ժառանգական կորուստը խանգարում է կապույտ բծի ֆունկցիան, որը կեղևի և հիպոկամպի նորադրենալինային նյարդավորման աղբյուրն է[26][27]։ Դրա հետևանքով լինում է գերգրգռվածություն և նորադրենալինային նյարդավորման թուլացում[28]։ Բացի այդ հայտնաբերվել է թիրոզին հիդրոքսիլազայի մ-ՌՆԹ-ի ցածր մակարդակ՝ (կատեխոլամինների սինթեզի լիմիտավորող ֆերմենտ) MECP2 հոմոզիգոտ մուտացիա ունեցող արու մկների և հետերոզիգոտ (MECP2+/-) էգ մկների ուղեղի կամրջում[29]։
Հրապարակվել է Ռետտի համախտանիշի ինտերակտիվ քարտեզ[30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.