From Wikipedia, the free encyclopedia
Ռեմո Ֆրոյլեր (գերմ.՝ Remo Freuler, ապրիլի 15, 1992[1], Ennenda, Գլարուս, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ֆրոյլերը 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Remo Marco Freuler | ||
Քաղաքացիությունը | Շվեյցարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 15, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ennenda, Գլարուս, Շվեյցարիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատալանտա | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2005 | Հինվիլ | ||
2005-2010 | Վինտերտուր | ||
2010-2011 | Գրասհոպեր | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2010 | Վինտերտուր | 2 | (0) |
2010-2011 | Գրասհոպեր | 12 | (1) |
2011-2014 | Վինտերտուր | 70 | (8) |
2014-2016 | Լյուցերն | 63 | (9) |
2016-ներկա | Ատալանտա | 123 | (15) |
Ազգային հավաքական‡ | |||
2009-2010 | Շվեյցարիա Մ18 | 2 | (1) |
2010-2011 | Շվեյցարիա Մ19 | 9 | (2) |
2011-2012 | Շվեյցարիա Մ20 | 7 | (1) |
2013-2014 | Շվեյցարիա Մ21 | 9 | (1) |
2017-ներկա | Շվեյցարիա | 21 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրոյլերը Վինտերտուրի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մայիսի 1-ին՝ Շաֆհաուզենի դեմ խաղում[3]։ 2009-10 մրցաշրջանում նա անցկացրեց 2 հանդիպում, ինչից հետո ամռանը տեղափոխվեց Գրասհոպեր։ Առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում Ֆրոյլերը անցկացրեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ փոխարինելով Կայ Ֆոզերին Բազելի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 3-ին՝ Ցյուրիխի դեմ խաղում[5]։ Հոկտեմբերի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շվեյցարիայի գավաթի Գումեֆենս/Սորենսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 12-0 հաշվով[6]։ Գրասհոպերի առաջին թիմի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2012 թվականի ձմռանը Ֆրոյլերը վարձավճարով վերադարձավ Վինտերտուր[7]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց փետրվարի 19-ին՝ Բրյուլի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Վինտերտուրի կազմում խփեց մարտի 4-ին՝ դուբլ ձևակերպելով Կրինսի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 1-ին Ֆրոյլերը գոլի հեղինակ դարձավ Լուգանոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10]։ 2013 թվականի մարտի 17-ին նա դուբլ ձևակերպեց Կյասոյի դեմ խաղում[11]։ 2013 թվականի ամռանը Վինտերտուրը գնեց Ֆրոյլերի լրիվ տրանսֆերը։ Նոյեմբերի 2-ին շվեյցարացին 2 գոլ հեղինակեց Լոկարնոյի դեմ խաղում[12]։ Վինտերտուրի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի փետրվարի 18-ին Ֆրոյլերը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Լյուցերնի հետ[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 2-ին՝ փոխարինման մտնելով Սանկտ Գալենի դեմ խաղում[15]։ Մարտի 26-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակչի Բազելի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 90-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Լյուցերնի կազմում խփեց ապրիլի 6-ին՝ Յանգ Բոյզի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆրոյլերը անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 3-ին շվեյցարացին գոլ խփեց Սանկտ Գալենի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 75-րդ րոպեին[19]։ 2015 թվականի փետրվարի 22-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աարաուի դեմ խաղում[20]։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գրասհոպերի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ Լյուցերնի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի հունվարի 19-ին Ֆրոյլերը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց փետրվարի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 2-ին՝ Նապոլիի դեմ խաղում[26]։ 2017 թվականի հունվարի 8-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[27]։ Ապրիլի 28-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից[28][29]։ Հոկտեմբերի 25-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 5-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին[31]։ 2018 թվականի ապրիլի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բենևենտոյի դեմ խաղում[32]։ 2017-18 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[33]։
2018 թվականի օգոստոսի 2-ին Ֆրոյլերը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սարաևոյի դեմ խաղում, իսկ Ատալանտան հաղթեց 8-0 հաշվով[34][35]։ Հոկտեմբերի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[36][37]։ 2019 թվականի փետրվարի 16-ին շվեյցարացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում[38]։ Թիմի ավագի թևկապով Ֆրոյլերը իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 11-ին՝ Ջենոայի դեմ խաղում[39]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[40], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[41][42]։ 2018-19 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[43], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[44][45]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Ֆրոյլերը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[46]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլ խփեց Նապոլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[47][48]։
Ֆրոյլերը ներկայացրել է Շվեյցարիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[49][50]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 25-ին՝ փոխարինելով Հարիս Սեֆերովիչին Լատվիայի դեմ խաղում[51]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 1-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում[52]։
2018 թվականի հունիսի 4-ին Ֆրոյլերը ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54][55]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[56], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից[57][58]՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[59][60]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Ֆրոյլերը խփեց 2019 թվականի մարտի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[61]։
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[62]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վինտերտուր | 2009–10 | Չելենջ Լիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2011–12 | 14 | 2 | 1 | 0 | 15 | 2 | ||||||
2012–13 | 35 | 3 | 2 | 1 | 37 | 4 | ||||||
2013–14 | 21 | 3 | 1 | 0 | 22 | 3 | ||||||
Ընդհանուր | 72 | 8 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 76 | 9 | ||
Գրասհոպեր | 2010–11 | Սուպեր Լիգա | 5 | 1 | 2 | 1 | — | 7 | 2 | |||
2011–12 | 7 | 0 | 2 | 1 | 9 | 1 | ||||||
Ընդհանուր | 12 | 1 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 3 | ||
Լյուցերն | 2013–14 | Սուպեր Լիգա | 12 | 1 | 1 | 0 | 0 | 0 | — | 13 | 1 | |
2014–15 | 33 | 7 | 3 | 0 | 2 | 0 | 38 | 7 | ||||
2015–16 | 18 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 22 | 1 | ||||
Ընդհանուր | 63 | 9 | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 73 | 9 | ||
Ատալանտա | 2015–16 | Սերիա A | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 6 | 1 | |
2016–17 | 33 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 35 | 5 | ||||
2017–18 | 35 | 5 | 3 | 0 | 8 | 1 | 46 | 6 | ||||
2018–19 | 35 | 2 | 4 | 0 | 5 | 0 | 44 | 2 | ||||
2019–20 | 14 | 2 | 0 | 0 | 5 | 0 | 19 | 2 | ||||
Ընդհանուր | 123 | 15 | 9 | 0 | 18 | 1 | 0 | 0 | 150 | 16 | ||
Կարիերայի ընդհանուր | 270 | 33 | 25 | 3 | 20 | 1 | 0 | 0 | 315 | 37 |
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[62]
Շվեյցարիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 7 | 0 |
2018 | 7 | 0 |
2019 | 7 | 1 |
Ընդհանուր | 21 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 26, 2019 | Սանկտ Յակոբ Պարկ, Բազել, Շվեյցարիա | Դանիա | 1–0 | 3–3 | Եվրո 2020 Որակավորում |
Ատալանտա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.