From Wikipedia, the free encyclopedia
Ռեզվան Մարին (ռումիներեն՝ Răzvan Gabriel Marin, մայիսի 23, 1996[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, իտալական «Կալյարի» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, վարձավճարով հանդես է գալիս «Էմպոլի» ակումբում։
Ռեզվան Մարին ռումիներեն՝ Răzvan Marin | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 23, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | ||
Հասակ | 1,77 ± 0,01 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նա ռումինացի նախկին խաղացող Պետրե Մարինի որդին է, որը 2004-ից 2007 թվականներին հանդես է եկել ազգային հավաքականում։
Մարին եղել է ռումինական «Վիտորուլ» ակումբի սան։ Նա ավարտել է ֆուտբոլի ակադեմիան 2013 թվականին և միացել ակումբի հիմնական թիմին։ 2013 թվականի հոկտեմբերի 18-ին, 16 տարեկանում, նա իր նորամուտը նշել է Ռումինիայի առաջնությունում «Ստյաուայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին։ 2013/14 թվակաանի մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման[2]։
2014/15 մրցաշրջանում նա շարունակվել է համարվել փոխարինող։ Նա անցկացրել է 17 հանդիպում, որոնցից 7-ում եղել է մեկնարկային կազմում։ 2015 թվականի մարտի 15-ին նա խփել է իր առաջին պաշտոնական գոլը «ՉՖՌ» («CFR») ակումբի դեմ խաղում[3]։ 2015/2016 մրցաշրջանում նա դարձել է թիմի հիմնական խաղացող, անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ, ինչի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում սկսել է կանչեր ստանալ ազգային թիմից։
2017 թվականի հունվարի 20-ին նա տեղափոխվել է «Ստանդարտ» ակումբ[4]։ Ըստ ռումինական մամուլի տեղեկությունների՝ տրանսֆերային գումարը կազմել է 2,4 միլիոն եվրո[5]։
2019 թվականի ապրիլի 4-ին նա հինգ տարվա պայմանագիր է կնքել Ամստերդամի «Այաքսի» հետ[6]։
2020 թվականի օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց իտալական «Կալյարի»՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր[7]։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ մինչև մրցաշրջանի ավարտը Մարին վարձավճարով պետք է հանդես գա իտալական ակումբում[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին նա իր նորամուտը նշել է «Կալյարիի» կազմում Սերիա A-ում «Սասուոլոյի» դեմ արտագնա խաղում (1:1) մեկնարկային կազմում։ Նա 76-րդ րոպեին փոխարինվել է Քրիստիան Օլիվանովին[9]։ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին նա խփել է իր առաջին գոլը Սերիա Ա-ում «Վերոնայի» դեմ արտագնա խաղում (1:1)՝ հավասարեցնելով հանդիպումը 48-րդ րոպեին[10]։
2022 թվականի հուլիսի 5-ին նա վարձավճարով տեղափոխվեց «Էմպոլի»[11]։
Նա եղել է Ռումինիայի տարբեր տարիքայինների երիտասարդական հավաքականների անդամ, սակայն հազվադեպ է հայտնվել մեկնարկային կազմում։ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին նա իր նորամուտը նշել է ազգային հավաքականի կազմում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ 3-րդ րոպեից հայերը մնացել են 10 հոգով և խաղի նախաձեռնությունն անցել է Ռումինացիներին, որոնք հաղթանակ են տարել 0-5 հաշվով։ Մարին մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 14 համարի մարզաշապիկով և խփել այդ խաղի երրորդ գոլը և իր առաջին գոլը՝ հավաքականի կազմում։ 59-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերոջը[12]։
2024 թվականի հունիսի 7-ին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի 26 հոգանոց թիմում[13]։ Հունիսի 17-ին նա գոլ է խփել Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին՝ 3–0 հաշվով հաղթանակ տանելով մեկնարկային խաղում՝ նպաստելով իր երկրի առաջին հաղթանակին այդ մրցաշարում 24 տարվա ընթացքում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.