հայ արվեստագետ, նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան (հունիսի 6, 1885 կամ հունիսի 15, 1885[1], Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա - ապրիլի 4, 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Ռաֆայել Շիշմանյան | |
---|---|
Ի ծնե | Ռաֆայել Մարտիրոսի Շիշմանյան |
Ծնվել է | հունիսի 6, 1885 կամ հունիսի 15, 1885[1] |
Ծննդավայր | Լիճք, Էրզինջանի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | ապրիլի 4, 1959[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1907) |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայ ազատ արվեստագետներու միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Rafael Shishmanyan Վիքիպահեստում |
Ծնվել է Խարբերդի Ակնի գավառի Լիճք գյուղում 1885 թվականին։ 1907 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի կեդրոնական վարժարանը, 1908 թվականին տեղափոխվում է Փարիզ։ 1908 -1913 թվականներին սովորել է գեղարվեստի և զարդարվեստի վարժարաններում, միաժամանակ այցելում է Ժյուլիան ակադեմիայի դասընթացներին։ 1919 թվականից մասնակցել է ֆրանսիական «Անկախների» սալոնի ամենամյա ցուցահանդեսներին։ Հայկական «Անի» նկարչական խմբակցության նախաձեռնողներից և ցուցահանդեսների ակտիվ մասնակիցն է եղել։ «Անի»-ից հետո «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմակերպողներից ու վարչության անդամ։ 1947 թվականից ՀՕԿ-ի անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945 թվականից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահը։ 1947 թվականին տեղափոխվում է Հայաստան, շարունակել զբաղվել գեղանկարչությամբ, ակտիվորեն մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվել Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թվականներին գծանկար դասավանել Երևանի կերպարվեստի ուսումնարանում։
Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ)։ Վաղ շրջանի գործերից են՝ «Գյուղական փողոց» (1911), «Կոնկառնո» (1921), «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից» (1922), «Ավինյոնի հին կամուրջը» (1930), «Էսպալիոնի հին կամուրջը» (1937), որոնց բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը։ Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահի որմնանկարը, 1920-ական թվականներ։ Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝ Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ականներ), Հայ ուսանողների տանը (1930-ականներ)։ Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր։ 1930 թվականին Շիշմանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը և անընդմեջ նախագահել այն։ 1947 թվականին Հայաստան տեղափաոխվելուց հետո դարձել է Հայաստանի նկարիչների միության, 1951 թվականից՝ նախագահության անդամ։ Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958), «Ինքնանկար» (1948) և այլ գործեր[3][4]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.