From Wikipedia, the free encyclopedia
«ՌԷԴ» (անգլ.՝ RED), գեղարվեստական ֆիլմ նկարահանված Ռոբերտ Շվենտկեի կողմից, կատակերգական մարտաֆիլմի ժանրում, որը էկրաններ է բարձրացել 2010 թվականի հոկտեմբերի 14-ին[14]։ Ֆիլմը էկրանավորվել է համանուն կոմիկսի մոտիվներով, որը ստեղծել են Ուոռեն Էլլիսը և Կալլի Հեմները, և այն թողարկվել է DC Comics հրատարկչության կողմից։ Սցենարը, կոմիկսի մոտիվներով, գրել են Ջոն Հիբերը և Էրիկ Հիբերը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։
Ֆրենկ Մոզեսը (Բրյուս Ուիլիս), ով նախկինում եղել է ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթողությունից հետո հանգիստ ապրում էր իր տանը, որը գտնվում էր Կլիվլենդում, Օգայո։ Նա փորձում է ազատվել իր մենակությունից, երկար հեռախոսային զրույցներ է ունենում Սառա Ռոսսի (Մերի-Լուիզ Փարկեր) ֆոնդի գործակալների հետ, որի գրասենյակը գտնվում էր Կանզասում։
Հանկարծակի գիշերը Ֆրենկի տուն են մտնում հատուկ ջոկատայինների մի խումբ, որոնց առջև նպատակ էր դրված սպանել նրան։ Ֆրենկին հաջողվում է խույս տալ հարձակումից և թաքնվել։ Անցանկալի հյուրերի ներխուժումը բնակարան, երևի կապված էր հատուկ գործակալի մութ անցյալի հետ։ Այնուամենայնիվ Ֆրենկը առաջին հերթին մեկնեց Սառային փրկելու։ Նրանց խոսակցությունները ամբողջովին անմեղ էին եղել, բայց Ֆրենկը հասկանում էր, որ հատուկ ծառայությունները անխուսափելիորեն հետաքրքրված են այդ կնոջով, ով մի քանի տասնյակ անգամ կապ է հաստատել Ֆրենկի հետ։ Նա գալով Կանզաս-Սիթի միանգամից մեկնում է Սառայի տուն, ով այդքան էլ ուրախ չէր նրան տեսնելով, և կոպտում է նրան, փակելով բերանը։ Այդ ժամանակ ԿՀՎ-ն ծանուցագիր է ուղարկում Մոզեսին, նրա լավագույն օպերատիվ աշխատողին, Ուիլյամ Կուպերին։
Սառան և Ֆրենկը գալիս են Նոր Օրլեան, որտեղ նախկին գործակալը թողնում է Սառա Ռոսին, իսկ վերջինս էլ բերանը փակված վիճակում կապկպված էր անկողնուց, իսկ Ֆրենկը մեկնում է ծերերի համար նախատեսված տուն, որտեղ հանդիպում է իր ընկերոջ հետ, ով նույնպես պաշտոնաթող եղած գործակալ էր, իսկ նրա անունն էր Ջո Մեթինսոն (Մորգան Ֆրիման)։ Մոզեսը տալիս է նրան հետաքնության ժամանակ վարձկանների կտրած մատներ, և դրանից հետո որոշ ժամանակ անց հաղորդում է ընկերոջը, որ նրան փորձել են սպանել անծանոթ Հարավաֆրիկացի վարձկանները, որոնք կասկածվում էին New York Times լրատվամիջոցի լրագրող Ստեֆանի Չենի սպանության մեջ։ Այդ ժամանակ Սառան ազատվում է կապկպոցներից և զանգահարում է փրկարարական ծառայություններին, իսկ նրա զանգին խանգարելու է գալիս Կուպերը։ Հյուրանոցի մոտ հավաքվում են ոստիկանները և շտապ օգնության աշխատակիցները. ոստիկաններից մեկը փորձում էր տալ նրան թմրանյութ, բայց նրան փրկում է վերադարձած Ֆրենկը և նրանք միասին այդ ոստիկանական մեքենայով փախուստի են դիմում։ Նրանց ճանապարհին հայտնվում է Ուիլյամ Կուպերը, բայց Ֆրենկը նրանից նույնպես խույս է տալիս և նրան հանձնում ոստիկանների ձեռքը։ Այնուհետև Ջոն հեռախոսով գտնում է, որ բոլոր մարդասպանները լիազորված են ԿՀՎ-ի կողմից, բայց հանկարծակի այդ ժամ նրա սենյակ է ներխուժում մի մարդասպան և, ենթադրաբար, սպանում նրան։
Ժամանակն է ժամանել Նյու Յորք և մեկնել Չայնատաուն, որտեղ Սառան խուսակցության էր բռնվել սպանված լրագրողուհու մոր հետ։ Մայրը Սառային և Ֆրենկին փոխանցում է մի բացիկ, որը նրա դստեր մահվան օրը տվել էին նրան։ Նրա մեջ գրված էին մի քանի թվեր։ Ֆրենկը ասում է նրան, որ այդ ծածկագիրը ասիական գրականությունից է, որոնցից կարելի է գտնել Հորվարդյան գրադարանում։ Ցուցադրված թվերով Սառան գտնում է մի գիրք, որի անունը, որոնցից մեծամասնությունը մահացել է, կապված էր Գաբրիել Սինգերի հետ։ Այդ ժամանակներում արդեն Ֆրենկը տեղեկանում է Ջոյի մահի մասին, իսկ Կուպերը Ֆրենկ Մոզեսի մասին ստանում է գաղտնի տեղեկություն, որը պահված էր ԿՀՎ-ի գաղտնի պահոցում, և որոշում է պարզել բոլոր այն գործակալների անունները, որոնց հետ ժամանակին աշխատել է Ֆրենկը։
Մոզեսը և Ռոսսը գալիս են փոքրիկ Պենսակոլա քաղաք, Ֆլորիդա։ Այնտեղ նրանք հանդիպում են Ֆրենկի նախկին ընկեր Մարվին Բոգգսին։ Ֆրենկը նրան պատմում է ցանկի մասին և Մարվինը, որոշ ժամանակ մեղադրելով Համակարգին, գնում է իր ապաստարան։ Դրանից հետո Ֆրենկը, Սառան և Մարվինը մեկնում են Սինգերին որոնելու։ Հեռախոսով Սառան գտնում է, որ պետք է շարժվեն դեպի Մոբիլ քաղաք։
Դերասան | Դեր |
---|---|
Բրյուս Ուիլիս | ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած | Ֆրենկ Մոզես
Ջոն Մալկովիչ | ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած | Մարվին Բոգգս
Մորգան Ֆրիմեն | ԿՀՎ-ի գործակալ, պաշտոնաթող եղած | Ջո Մեթիսոն
Հելեն Միրրեն | Մ16-ի գործակալ, պաշտոնաթող եղած | Վիկտորիա Վինսլոու
Մերի-Լուիզ Փարկեր | կենսաթոշակային վարչության աշխատող | Սառա Ռոսս
Կառլ Ուրբան | ԿՀՎ-ի գործող գործակալ | Ուիլյամ Կուպեր
Բրայան Կոկս | ռուս հետախույզ | Իվան Սիմոնով
Ռիչարդ Դրեյֆուս | Ալեքսանդր Դաննինգ |
Ջուլիան Մակմեհոն | ԱՄՆ-ի փոխնախագահ | Ռոբերտ Ստենտոն
Էրնեստ Բորգնայն | պահոցի պահակ | Հենրի
Ջեյմս Ռեմար | օդաչու | Գեբրիել Սինգեր
Ռեբեկկա Պիջոն | ԿՀՎ-ի գործող գործակալ | Սինտիա Վինկս
2008 թվականի հունիսին Summit Entertainment ընկերությունը հայտարարեց Ուորեն Էլիսի «Կարմիր» կոմիքսի մոտիվներով ֆիլմ ստեղծելու մտահաղացման մասին։ «Կարմիր» կոմիքսը մեծ էկրաններին ցուցադրելու համար զբաղվեցին Էրիկ և Ջոն Հիբեր եղբայրները, որոնք նաև աշխատել են «Սպիտակ մշուշ»-ի և «Ալիսա»-յի էկրանավորմամբ։ Ֆիլմի պրոդյուսերի պաշտոնը ստանձնել է Լորենցո դի Բոնավենտուրան[15]։ 2009 թվականի հուլիսին հատարարվեց, որ Մորգան Ֆրիմանը կապեր է հաստատել Բրյուս Ուիլիսի հետ, որպիսզի հենց նա խաղա գլխավոր դերը[16]։ 2009 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Հելեն Միրրենը նույնպես կխաղա ֆիլմում Ֆրիմենի և Ուիլիսի հետ[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.