Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջրաբանություն (անգլ.՝ Hydrology, հիդրոլոգիա), գիտություն, որը զբաղվում է բնական ջրերի և նրանցում ընթացող երևույթների ու պրոցեսների ուսումնասիրությամբ։
Երկրաֆիզիկական գիտություն է՝ սերտորեն կապված աշխարհագրական, երկրաբանական և կենսաբանական գիտությունների հետ։ Ուսումնասիրության առարկան ջրային օբյեկտներն են (օվկիանոսներ, ծովեր, գետեր, լճեր, ջրամբարներ, ճահիճներ), ձնածածկույթի, սառցադաշտերի, ստորերկրյա ջրերի ձևով և հողերում խոնավության կուտակումները։ Ժամանակակից հիդրոլոգիաի հիմնական խնդիրներն են՝ բնության մեջ ջրի շրջապաույտի ուսումնասիրումը, մարդու գործունեության ազդեցությունը նրա վրա, ջրային օբյեկտների ռեժիմի և հիդրոլոգիական տարրերի (ջրի մակարդակ, ծախս, ջերմաստիճան և այլն) անալիզի, դրանց տատանումների օրինաչափությունների բացահայտումը։ Հիդրոլոգիաի գործնական կիրառումը ջրային ռեսուրների ժամանակակից վիճակի գնահատումն է, նրանց ապագայի կանխագուշակումը և ռացիոնալ օգտագործման հիմնավորումը։ Կապված ջրային օբյեկտների առանձնահատկությունների և նրանց ուսումնասիրման մեթոդների հետ հիդրոլոգիան բաժանում են՝ օվկիանոսագիտության (ծովերի հիդրոլոգիա), ցամաքի հիդրոլոգիայի (կամ ցամաքի մակերեսային ջրերի հիդրոլոգիա) և հիդրոերկրաբանության (ստորերկրյա ջրերի հիդրոլոգիա )։ Որպես գիտություն ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 396)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաբանություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.