From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիետ Լյուիս (անգլ.՝ Juliette Lewis, հունիսի 21, 1973[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Լյուիսը անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, «Վախի հրվանդան» (1991) ֆիլմի համար, որից հետո նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում[5]։ Նրա հեռուստատեսային դերերը նրան բերում են «Էմմի» մրցանակի երկու անվանակարգում։ 2000-ական թվականներին նա իր ակտիվությունը տեղափոխում է երաժշտական բիզնես` դառնալով «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատար, որի` 2009 թվականին կազմալուծումից հետո սկսում է մենակատարային կարիերան[5]։
Ծնվել է | հունիսի 21, 1973[2][3] (51 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Սաենթոլոգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | ռոք |
Ծնողներ | հայր՝ Ջեֆրի Լյուիս |
Ամուսին(ներ) | Սթիվ Բերա |
Համատեղ ապրող(ներ) | Բրեդ Փիթ |
Անդամություն | Juliette and the New Romantiques?, Juliette and the Licks?[2] և SAG-AFTRA |
juliettelewis.com | |
Լյուիսը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ դերասան Ջեֆրի Լյուիս, մայրը՝ Գլենիս Բեյթլի, գրաֆիկական նախագծող։ Նրանք ամուսնալուծվել են, երբ Ջուլետը երկու տարեկան էր։ Նա ունի երկու եղբայր՝ Լայթֆիլդ և Պիտեր, և երկու քույր՝ Դիենդր և Բրենդի։ Նրա հորեղբայր Պիտեր Թոդդ Լյուիսը եղել է երգահան։ Նա ցանկացել է նկարահանվել վեց տարեկանից և հեռուստատեսությունում հայտնվել է տասներկու տարեկան հասակում։ 16 տարեկան հասակում դերասանուհու մոտ, ով այդ ժամանակ արդեն հանդիպում էր սկսնակ դերասան Բրեդ Փիթի հետ, արդեն լուրջ խնդիրներ կային թմրանյութերի հետ։ Հետագայում նրան հաջողվում է ազատվել այդ կախվածությունից` անցնելով բուժման կուրս, որին զգալիորեն աջակցում է այդ ժամանակ արդեն նախկին բոյֆրենդ Փիթը[5]։
1991 թվականին Լյուիսը անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա ամենահայտնի կերպարն է դառնում Մելորի Նոքսը՝ «ի ծնե մարդասպան» Օլիվեր Սթոունի համանուն սկանդալային ֆիլմից։ 1990-ական թվականների կեսերին նա նաև խաղում է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսին են «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին», «Արևամուտից մինչ արևածագ» և «Տարրօրինակ օրեր»։ Ֆիլմում նա երգում է Պի Ջեյ Հարվիի (PJ Harvey) «Hardly Wait» երգը։ Ընդհանուր առմամբ Ջուլետը նկարահանվել է ավելի քան վաթսուն ֆիլմերում և սերիալներում։ Նա հայտնվել է Մելիսա Էթերիջի «Come To My Window» երգի տեսահոլովակում, ինչպես նաև «Gap»-ի գովազդում, որտեղ «Digital Love» երգի մեղեդու տակ պարել է Daft Punk-ի հետ։ Հեռուստատեսությունում նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի, 2003 թվականին «Հիստերիկլ կուրություն»-ում աշխատանքի համար։ 2003 թվականին նկարահանվել է HIM խմբի «Buried Alive By Love» տեսահոլովակում։
2003 թվականից մինչև 2009 թվականը Լյուիսը հանդիսանում էր «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատարը, տվյալ պահին հանդես է գալիս և ձայնագրվում մենակատարային։ Մասնակցություն է ունեցել «The Prodigy» խմբի «Always Outnumbered, Never Outgunned» (2004) ալբոմի ձայնագրմանը, որի համար ձայնագրվել է վոկալային պարտիաներ «Hotride», «Spitfire», «Get Up Get Off» ստեղծագործությունների համար[6]։
Վերջին տարիներին Լյուիսը, հիմնականում, ակտիվ էր հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում, ինչպես նաև կատարել է երկրորդական պլանի դերեր հոլլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերում։ Նա նկարահանվել է NBC-ի կարճատև գոյություն ունեցած «Ֆիրմա» սերիալում, իսկ հաջորդ տարի հայտնվել է «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» ֆիլմում։ 2015 թվականին նա իր վրա է վերցնում է հիմնական կանացի դերը ABC-ի «Գաղտնիքներ և սուտ» սերիալում[7]։
Լյուիսը խնդիրներ է ունեցել օրենքի հետ 15 տարեկան հասակում, անօրինականորեն մեքենա վարելու համար, իսկ այնուհետև ձերբակալվել է գիշերային ակումբում անօրինական հովանավորության համար 16 տարեկան հասակում։ 1990 թվականից մինչ 1993 թվականը Լյուիսը հանդիպել է Բրեդ Փիթի հետ։ 20 տարեկան հասակում նա վերականգնողական կուրս է անցել թմրանյութերից կախվածության համար[8]։ 1999 թվականին Լյուիսը ամուսնացել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Սթիվ Բերրաի (Steve Berra) հետ[9], նրանք ամուսնալուծվել են 2003 թվականին[10]։
Լյուիսը հանդիսանում է Սաենտոլոգիական եկեղեցու հետևորդ[11][12], ինչպես նաև իրեն ներկայացնում է որպես քրիստոնյա։
«Juliette and the Licks»-ի ալբոմներ
«Juliette and the Licks»-ն սինգլներ
Թվական | Անվանում | Դիրքը հիթ-շքերթում | Ալբոմ | |||
---|---|---|---|---|---|---|
U.S. Hot 100 | U.S. Modern Rock | U.S. Mainstream Rock | UK Singles Chart | |||
2005 | «You’re Speaking My Language» | - | - | - | #35 | You’re Speaking My Language |
2005 | «Got Love To Kill» | - | - | - | #56 | You’re Speaking My Language |
2006 | «Hot Kiss» | - | - | - | #50 | Four On The Floor |
2006 | «Sticky Honey» | - | - | - | #57 | Four On The Floor |
2007 | «Purgatory Blues», թողարկվել է մայիսի 14-ին | - | - | - | - | Four On The Floor |
Ջուլետ Լյուիսի ալբոմներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.