Ջուդիթ Անդերսոն

From Wikipedia, the free encyclopedia

Ջուդիթ Անդերսոն

Դեյմ Ջուդիթ Անդերսոն (անգլ.՝ Dame Judith Anderson; փետրվարի 10, 1897 թվական - հունվարի 3, 1992 թվական), ավստրալիացի դերասանուհի, «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։ 1941 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակի։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ֆրենսիս Մարգարեթ Անդերսոնն, որն ավելի հայտնի է որպես Ջուդիթ Անդերսոն, ծնվել է 1897 թվականի փետրվարի 10-ին Հարավային Ավտսրալիայի Ադելաիդա քաղաքում։ Դերասանական կարիերայով սկսեց զբաղվել Նորթվուդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։

Նրա դեբյուտը՝ Ֆրենսիս Անդերսոն անվամբ, տեղի ունեցավ 1915 թվականին՝ Սիդնեյի թագավորական թատրոնում, որտեղ նա «Թագավորական ամուսնալուծություն» բեմադրությունում խաղաց Ստեֆանիի դերը։

Այս թատրոնի թատերախմբում կային շատ ամերիացի դերասաններ, ովքեր երիտասարդ Ֆրենսիսին խորհուրդ տվեցին իր ուժերը փորձել Ամերիկայում։ 1918 թվականին հաջողություն հասնելու հույսով՝ Անդերսոնը Ավստրալիայից մեկնեց Կալիֆոռնիա։ Բայց այստեղ նրան սպասում էր անհաջողությունը, որից հետո տեղափոխվելով Նյու Յորք՝ նույնպես չկարողացավ հաջողության հասնել[5]։

Կարիերայի սկիզբ

Որոշ ժամանակ աղքատության մեջ ապրելով և թափառելով՝ դերասանուհին ընդունվեց Էմմա Բունտինգի թատերախումբ։ Վերջինիս հետ նա շրջագայեց մինչ 1922 թվականը՝ մինչ «Աստիճանների վրա» պիեսում նրա բրոդվեյան դեբյուտը։ 1 տարի անց փոխեց անունը՝ Ջուդիթ Անդերսոնի, և «Կոբրա» բեմադրությունում գրանցեց առաջին հաջողությունը։ 1927 թվականին դերասանուհին հյուրախաղերով շրջագայեց Ավստրալիայում, որտեղ խաղաց «Թեյ երեքի համար», «Կանաչ գլխարկը» և «Կոբրա» ներկայացումներում։

1930-ական թվականների սկզբին նա արդեն համարվում էր թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկը և այս տիտղոսը պահպանեց մինչև 1950-ական թվականները։ 1936 թվականին Ջոն Գիլգուդի կողմից բեմադրված «Համլետ» պիեսում խաղաց Գերտրուդի դերը և մեկ տարի անց նույն բեմադրությամբ Լոնդոնում հանդես եկավ Մակբեթի դերով, այնուհետև՝ 1941 թվականին՝ Նյու Յորքում։

1942-1943 թվականներին Չեխովի «Երեք քույրեր» պիեսում խաղաց Օլգայի դերը, որտեղ գլխավոր դերերում էին նաև Քեթրին Կոռնելը և Ռութ Գորդոնը։ Այս բեմադրությունն այնքան հաջողված էր, որ երեք դերասանուհիները հայտնվեցին «Time» ամսագրի շապիկին։ 1947 թվականին Ջուդիթ Անդերսոնը խաղաց Մեդեայի դերը՝ Եվրիպիդեսի համանուն ողբերգությունում, որի համար ստացավ «Թոնի» մրցանակ՝ «Պիեսի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 1951 թվականին այս բեմադրությամբ շրջագայեց Գերմանիայում, իսկ 1955-1956 թվականներին՝ Ֆրանսիայում և Ավստրալիայում։

1937-1939 թվականներին Անդերսոնն ամուսնացած էր Բենջամին Հարիսոն Լեհմանի, իսկ 1946-1951 թվականներին՝ Լյութեր Գրինի հետ։ Քանի որ նա ուշ էր ամուսնացել, երեխաներ չունենալու պատճառով 2 ամուսնությունն էլ ձախողվեց։

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում

Թատրոնից բացի, Ջուդիթ Անդերսոնը երբեմն հայտնվում էր ֆիլմերում։ Նրա առաջին դերերից մեկը Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» (1940) թրիլլերում տիկին Դենվերսն էր (1940), ինչի շնորհիվ առաջադրվեց «Օսկար»-ի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հետագայում նկարահանվեց «Մթության ծայրը» (1943), «Լորա» (1944), «Սպասուհու օրագիրը» (1946) և «Մարտ Այվերսի տարօրինակ սերը» (1946) ֆիլմերում։ Դերասանուհին նաև աշխատեց հեռուստատեսությունում։ Երկու տարբեր հեռուստատեսային ֆիլմերում օրիորդ Մակբեթի դերի համար երկու անգամ դարձավ «Էմմի»-ի մրցանակակիր՝ սկզբից 1954, ապա՝ 1961 թվականին։

Thumb
Էլիզաբեթ Թեյլորի հետ «Կատուն շիկացած տանիքի վրա ֆիլմում» (1958)

1950-ական թվականներին Ջուդիթ Անդերսոնը խաղաց մի շարք ուշագրավ դերեր «Սալոմեա» (1953), «Տասը պատվիրաններ» (1956) և «Կատուն շիկացած տանիքին» (1958) ֆիլմերում։ 1950-1970-ական թվականներին Անդերսոնը «Caedmon Audio» ստուդիայում ձայնագրեց սեփական երաժշտական ալբոմներից մի քանիսը, իսկ «Wuthering Heights» ձայնագրման համար դարձավ «Գրեմմի» մրցանակի թեկնածու։

1960 թվականին Ջուդիթ Անդերսոնը պարգևատրվեց Բրիտանական կայսրության շքանշանով՝ ըստ որի հայտնի դարձավ որպես տիկին Ջուդիթ Անդերսոն[6]։

Հետագա տարիներ

Հետագա տասնամյակների ընթացքում Անդերսոնը թատրոնում շատ էր խաղում։ 1982 թվականին կրկին հայտնվեց «Մեդեա» պիեսում, բայց այս անգամ որպես բուժքույր։ Սակայն այս փոքրիկ դերը աննկատ չէր, և Ջուդիթին առաջադրեցին «Թոնի» մրցանակի։ 1984 թվականին՝ 87 տարեկան հասակում, «Աստղային ճանապարհ 3. Սփոքի որոնումը» ֆիլմում խաղաց քրմուհու դերը և նույն տարում «Սանտա Բարբարա» սերիալում հանդես եկավ կոկետուհի Լոկրիջի դերով, որը խաղաց հաջորդ 3 տարիների ընթացքում։

Կյանքի վերջին տարիները Ջուդիթ Անդերսոնն անցկացրեց Սանտա-Բարբարա կալիֆոռնիական քաղաքում, որտեղ 1992 թվականի հունվարի 3-ին՝ 94 տարեկան հասակում, մահացավ թոքաբորբից։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Հայերեն անվանում ...
ՏարեթիվՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1940ֆՌեբեկա Rebeccaտիկին Դենվերս
1941 ֆԳիշերն ամբողջությամբ All Through the Nightմադամ
1942 ֆԿինգս Ռոու Kings RowՀարիեթ Գորդոն
1943 ֆՄթության ծայրը Edge of DarknessԳերթ Բյարնեսեն
1944 ֆԼորա LauraԷն Թրիդվել
1945 ֆԵվ ոչ ոք չմնաց And Then There Were NoneԷմիլի Բրենտ
1946 ֆՍպասուհու օրագիրը The Diary of a Chambermaidմադամ Լանլեր
1946 ֆՄարտ Այվերսի տարօրինակ սերը The Strange Love of Martha Ivers օրիորդ Այվերս
1947 ֆԿարմիր տունը The Red House Էլեն Մորգան
1947 ֆՀետապնդվողը Pursued օրիորդ Կոլում
1950 ֆԿատաղություն The Furies Ֆլո Բյորնետ
1953 ֆՍալոմե Salome Հերոդիաս
1956 ֆՏասը պատվիրաններ The Ten Commandments Մեմնետ
1958 ֆԿատուն շիկացած տանիքին Cat on a Hot Tin Roof Իդա Պոլիտ
1960 ֆՄակբեթ Macbeth օրիորդ Մակբեթ
1970 ֆՁի անվամբ մարդը A Man Called Horse Մատակներիի գլխավոր
1984 հֆ Աստղային ճանապարհ 3. Սփոքի որոնումը Star Trek III: The Search for Spock Բարձր հրաբխի քրմուհի
1984-1987 ս Սանտա Բարբարա Santa Barbara կոկետուհի Լոկրիջ
Փակել

Մրցանակներ

  • «Թոնի» 1948՝ «Պիեսի լավագույն դերասանուհի» («Մեդեա»)
  • «Էմմի» 1961՝ «Մինիսերիալում կամ ֆիլմում լավագույն դերասանուհի» («Մակբեթ»)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.