From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիացիներ (անգլ.՝ Australians, այլ կերպ՝ Aussies), Ավստրալիայի բնակիչների ինքնանվանում։
Ավստրալիացիներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
24 միլիոն |
||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Անգլերեն (Ավստրալիական անգլերեն) | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
18-րդ դարի վերջում աբորիգենները տարաբնակված էին ամբողջ մայրցամաքում։ Կազմված էին ավելի քան 500 ցեղերից (250—300 հազար)։ Զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Ապրում էին տոհմա-համայնքային կյանքով։ 1788 թ.-ին սկսված եվրոպական գաղութացումն ուղեկցվեց բնիկների զանգվածային բնաջնջմամբ։ 1966 թ.-ին հաշվվում էր 40 հազար աբորիգեն և նույնքան էլ խառնածին։
Ներկայիս ավստրալիացիների թվաքանակն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 24,5 միլիոն մարդ[13]։ Ավստրալիացիները գրեթե բացառապես Անգլիայից, Շոտլանդիայից և Իռլանդիայից եկած վերաբնակիչների հետնորդներն են։ Առաջին վերաբնակիչները աքսորյալներն Էին։ Կամավոր ներգաղթը ծավալվել է 19-րդ դարի. 20-ական թվականներին և առավել ուժեղացել «ոսկու տենդի» ժամանակաշրջանում (1851-1861 թթ.)։ Ավստրալիացիների համախմբումը որպես ազգի արագացավ 20-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ վերջնականապես ամրացավ երկրի ընդհանուր, ազգային տնտեսությունը։ Ավստրալիացիների մշակույթը ձևավորվել է Բրիտանական կղզիներից եկած վերաբնակիչների մշակույթի հիման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.