գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջորդան Տորունարիգա (գերմ.՝ Jordan Torunarigha, օգոստոսի 7, 1997[1][2][3][…], Խեմնից, Սաքսոնիա, Գերմանիա[1]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հերթա Բեռլինի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[5]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Գերմանիա Նիգերիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 1997[1][2][3][…] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Խեմնից, Սաքսոնիա, Գերմանիա[1] | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հերթա Բեռլին | ||
Համար | 40 | ||
Պատանեկան կարիերա | |||
Կեմնիցեր | |||
2006-2016 | Հերթա Բեռլին | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Հերթա Բեռլին II | 43 | (3) |
2016-ներկա | Հերթա Բեռլին | 24 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Գերմանիա Մ16 | 7 | (0) |
2014-2015 | Գերմանիա Մ18 | 2 | (0) |
2015 | Գերմանիա Մ19 | 6 | (0) |
2016-2017 | Գերմանիա Մ20 | 8 | (0) |
2018-ներկա | Գերմանիա Մ21 | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տորունարիգան Հերթա Բեռլինի ակադեմիայի սան է[6]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 4-ին՝ փոխարինելով Վեդադ Իբիշևիչին Ինգոլշտադտի դեմ խաղում[8]։ Մարվին Պլատենհարդտի հիվանդության շնորհիվ ապրիլի 5-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում Տորունարիգան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հերթայի մեկնարկային կազմում[9][10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 13-ին՝ Դարմշտադտի դեմ խաղում[11][12]։ 2016-17 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[13]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տորունարիգան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հերթայի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Էստերսունդի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 13-ին գերմանացին փոխարինեց Կարիմ Ռեկիկին և գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից ՌԲ Լայպցիգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 7-րդ րոպեին[16]։ 2017-18 մրցաշրջանում Տորունարիգան անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[17]։
Տորունարիգան իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Նիգերիան միջազգային ասպարեզում, սակայն 2018 թվականի մայիսին մերժեց Նիգերիայի կազմում հանդես գալու առաջարկը[18][19]։ Նա ներկայացրել է Գերմանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[20]։ Գերմանիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ խաղի լրացուցիչ ժամանակում պարտվելով Զամբիային[21][22]։
2018 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ[23]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հերթա Բեռլին II | 2015–16 | Ռեգիոնալլիգա | 22 | 2 | — | 22 | 2 | |||||
2016–17 | 10 | 0 | 10 | 0 | ||||||||
2017–18 | 10 | 1 | 10 | 1 | ||||||||
2018–19 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
Ընդհանուր | 43 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 3 | ||
Հերթա Բեռլին | 2016–17 | Բունդեսլիգա | 8 | 1 | 0 | 0 | — | — | 8 | 1 | ||
2017–18 | 12 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 15 | 1 | ||||
2018–19 | 4 | 0 | 1 | 0 | — | 5 | 0 | |||||
Ընդհանուր | 24 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 28 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 67 | 5 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 71 | 5 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.