գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարվին Պլատենհարդտ (գերմ.՝ Marvin Plattenhardt, հունվարի 26, 1992[1][2], Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բեռլինի Հերթայի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Պլատենհարդտը Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա | ||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||
Քաշ | 85 կգ | ||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Հերթա Բեռլին | ||||||||||||||
Համար | 21 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
1999-2005 | Ֆրիկենհաուսեն | ||||||||||||||
2005-2006 | Նյուրտինգեն | ||||||||||||||
2006-2008 | Ռոյտլինգեն | ||||||||||||||
2008-2010 | Նյուրնբերգ | ||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||
2010-2011 | Նյուրնբերգ II | 46 | (0) | ||||||||||||
2010-2014 | Նյուրնբերգ | 63 | (2) | ||||||||||||
2014-ներկա | Հերթա Բեռլին | 108 | (5) | ||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
2008-2009 | Գերմանիա Մ17 | 24 | (0) | ||||||||||||
2009-2010 | Գերմանիա Մ18 | 6 | (0) | ||||||||||||
2010-2011 | Գերմանիա Մ19 | 12 | (0) | ||||||||||||
2011-2013 | Գերմանիա Մ20 | 7 | (0) | ||||||||||||
2012-2014 | Գերմանիա Մ21 | 7 | (0) | ||||||||||||
2017-ներկա | Գերմանիա | 7 | (0) | ||||||||||||
| |||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պլատենհարդտը Նյուրնբերգի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[4]։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Շտուտգարտի դեմ խաղում[5]։ Դեկտեմբերի 17-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Պլատենհարդը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 11-ին՝ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[7]։ Նյուրնբերգի առաջին թիմի կազմում Պլատենհարդտը անցկացրեց 66 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի մայիսի 20-ին Պլատենհարդտը 3 տարվա պայմանագիր կնքեց Հերթայի հետ[8]։ Հերթան նրա տրանսֆերի համար վճարեց 500 հազար եվրո։ Թիմի կազմում իր դեբյուտը նշեց օգոստոսի 30-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[9][10]։ Հերթայի կազմում իր առաջին գոլը խփեց 2015 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Դարմշտադտի դեմ խաղում իրացնելով տուգանային հարվածը[11][12]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոնդբյուի դեմ խաղում[13]։ 2017 թվականի մարտի 11-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում Պլատենհարդտը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[14]։ Սա նրա պրոֆեսիոնալ կարիերայի 7-րդ գոլն էր. բոլոր գոլերը նա խփել է տուգանային հարվածներից։
Պլատենհարդտը հանդես է եկել Գերմանիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականների կազմում՝ Մ17 հավաքականի կազմում 2009 թվականին հաղթելով Եվրոպայի առաջնությունը[15]։
Գերմանիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 17-ին՝ Դանիայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար[16][17]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց հունիսի 6-ին՝ փոխարինման դուրս գալով Դանիայի դեմ խաղում[18][19]։
2017 թվականին Պլատենհարդտը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[20]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[21][22] և օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[23][24]։
2018 թվականի մայիսին Պլատենհարդտը ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[25][26]։ Նա մասնակցեց միայն Մեքսիկայի դեմ հանդիպմանը[27][28], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[29][30]։
2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ[31]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նյուրնբերգ | 2010–11 | Բունդեսլիգա | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |
2011–12 | 9 | 0 | 2 | 0 | 11 | 0 | ||||
2012–13 | 14 | 1 | 0 | 0 | 14 | 1 | ||||
2013–14 | 31 | 1 | 1 | 0 | 32 | 1 | ||||
Ընդհանուր | 63 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 66 | 2 | ||
Հերթա Բեռլին | 2014–15 | Բունդեսլիգա | 15 | 0 | 0 | 0 | — | 15 | 0 | |
2015–16 | 33 | 2 | 4 | 0 | 37 | 2 | ||||
2016–17 | 27 | 3 | 2 | 0 | 2 | 0 | 31 | 3 | ||
2017–18 | 33 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 38 | 0 | ||
Ընդհանուր | 108 | 5 | 8 | 0 | 5 | 0 | 121 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 171 | 7 | 11 | 0 | 5 | 0 | 187 | 7 |
2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ[31]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 5 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.